ԱՄՆ-ից ժամանել են 30 հոգուց բաղկացած հատուկ մասնագետներ, որոնք աշխատելու են Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու ուղղությամբ. Մարդոյան
Ներքաղաքական«Կանցնի մի կարճ ժամանակ ու ամբողջ հայ ժողովուրդը (նույնիսկ նրանք, ովքեր Նիկոլ են պաշտպանել) միաբերան ասելու են՝ էս ին՞չ բնի ձագ էր էս... տղեն։ Այդ ժամանակ արդեն ոչ Նիկոլն է Հայաստանում լինելու, ոչ Հայաստան է լինելու։ Սկզբից դուք ձեր տունը քանդում եք, հետո նստում լաց եք լինում, թե էս ոնց մեր տունը քանդեցին ու մեզ չեն օգնում։ Նախորոք զգուշացնեմ՝ ԱՄՆ-ից Հայաստան են ժամանել 30 հոգուց բաղկացած հատուկ մասնագետներ, որոնք աշխատելու են Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու ուղղությամբ: Դա կլինի վերջի սկիզբը, 20 տարուց այլեւս չի լինի Հայաստան, սթափվեք ու պայքարեք, ձեր երեխեքը մեղք են։ Ուկրաինան ձեզ օրինակ», - գրել է Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխարհազորային գնդի լեգենդար հրամանատար ԱՐՄԵՆ (ՍԱՄՎԵԼ) ՄԱՐԴՈՅԱՆԸ:

