Թույլ չտալ, որ Հայաստանը դառնա գործիք որոշ ուժերի ձեռքին, չհարվածել ՌԴ-ի հետ դաշնակցությանը. քննարկում

Ներքաղաքական

Որքանով է ակտիվ Հայաստանի և Ռուսաստանի երիտասարդությունը հասարակական գործընթացներում, ինչպիսին է երիտասարդության դերակատարումը առկա զարգացումների կոնտեքստում: Այս հարցերն էին քննարկում «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի կողմից հրավիրված «Հայ-ռուսական երիտասարդական համագործակցություն» խորագիրը կրող կլոր-սեղան քննարկման մասնակիցները:

ՀԿ նախագահ Արման Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ վերջին շրջանում Հայաստանում ու, հատկապես, երիտասարդության շրջանում ակտիվ աշխատանք է տարվում, որպեսզի նրանց մոտ ձևավորվի բացասական վերաբերմունք հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ:

«Եթե քաղաքական գործընթացները թողնենք մի կողմ և շրջանցենք մանիպուլյացիոն գործընթացները, ակնհայտ է դառնում, որ երիտասարդության շրջանում չկա այն ծայրահեղ հակառուսականությունը, որի մասին փորձում են ներկայացնել արտաքին կողմնորոշվածություն ունեցող որոշ ուժեր: Վերջերս նրանք փորձում են քաղաքական բոլոր գործընթացներն օգտագործելով ներկայացնել, թե Հայաստանում շեշտակի աճել են հակառուսական տրամադրությունները, որ իրականում Ռուսաստանը կարևոր չէ Հայաստանի համար: Մինչդեռ այդ ծայրահեղական գաղափարների սերմանումը միտված է ոչ միայն վնասելու հայ-ռուսական հարաբերություններին, այլ հենց Հայաստանի շահերին: Այն էլ աշխարհաքաղաքական այն իրողություններում, որոնցում ապրում ենք»,- ասաց Ղուկասյանը:

Նա շեշտեց՝ ուրախ է, որ երիտասարդության շրջանում գերակշռում է գիտակցումը, որ Հայաստանի համար Ռուսաստանի հետ դաշնակցությունը չունի այլընտրանք: Եվ նման քննարկումների ժամանակ դա ակնհայտ է դառնում՝ երիտասարդները լավ պատկերացում ունեն թե՛ մեր տարածաշրջանի մարտահրավերների, թե՛ ՀՀ անվտանգային խնդիրների և թե՛ մեր երկրի համար ՌԴ-ի կարևոր դերակատարման մասին:

«Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում կարևոր է, ՌԴ-ն կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար՝ խոսքը բոլոր ոլորտների մասին է, և չի կարելի այդպիսի ծայրահեղական կարգախոսներով առաջնորդվել»,- նշեց նա:

Արման Ղուկասյանը նաև նշեց, որ որքան էլ արևմտյան ուժերը չեն փորձում աշխատել երիտասարդության ու հայ հասարակության հետ, մենք շատ լավ հասկանում ենք մեր պետական շահերը, և ուրիշ երկրների օրինակներով էլ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում, երբ երկիրն ընկնում է ծայրահեղականության մեջ:

«Դրա վառ օրինակը Ուկրաինան է: Հայաստանի պետական շահերից ելնելով մեր երկիրն այսօր ուղղակի իրավունք չունի ընկնել նման ծայրահեղությունների մեջ, քանի որ այդ արկածախնդրությունը կթիրախավորի ոչ միայն մեր անվտանգությունը, այլև պետականությունը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վստահ է, որ նման փորձերը ձախողվելու են:

Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը մշակութային, հումանիտար ոլորտներում, ապա այն և բարձր մակարդակի է՝ ՀՀ շատ ուսանողներ սովորում են ռուսաստանյան առաջատար բուհերում, Հայաստանում էլ գործում են այդ բուհերի մասնաճյուղերը:

«Հայաստանին ու Ռուսաստանին կապում է ոչ միայն քաղաքականությունը, այլև հումանիտար, մշակութային համագործակցությունը, սերտ կապերը այդ ու այլ ոլորտներում, այնպես որ բոլոր ջանքերը, ուղղված այս կապերը խզելուն ու Հայաստանն ու Ռուսաստանը միմյանցից կտրելուն ուղղակի ձախողված են»,- հավելեց Արման Ղուկասյանը:

Իր հերթին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ փոխնախագահ Ծովինար Կոստանյանը նշեց, որ, հաշվի առնելով ներկա միջազգային իրավիճակը, տարածաշրջանային գործընթացները, ինչպես նաև ՀՀ առջև ծառացած մարտահրավերները, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությունը կասկածի տակ դնելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար։ Թեև, հարցադրում հնչեցրեց նա, գուցե սա՞ է որոշ ուժերի նպատակը։

«Հայաստանը կանգնած է շատ լուրջ ռիսկերի ու սպառնալիքների առաջ, և կարևոր է հասկանալ երիտասարդների դերը՝ թույլ չտալու համար, որ պետությունը դառնա գործիք թշնամիների ձեռքում։ Նման քննարկումները շատ կարևոր են ոչ միայն մեր երկրում, այլև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ մտքերի փոխանակության տեսանկյունից։ Այսօր շատ են տեղեկատվական հոսքերը, որոնք հաճախ նպատակ ունեն մանիպուլացնելու՝ հանուն կոնկրետ ուժերի, ինչը, իմ կարծիքով, վտանգում է մեր երկրի շահերը։ Իրավիճակն ավելի է սրում այն հանգամանքը, որ նրանցից շատերը փորձում են աշխատել, առաջին հերթին, երիտասարդների հետ՝ փորձելով մոլորեցնել նրանց։ Ուստի պետք է հասկանալ երիտասարդների դերը՝ ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք օգնել երկրին այսօրվա դժվարին իրողություններում»,- ասաց Ծովինար Կոստանյանը։

Նրա խոսքով, հայ-ռուսական դաշնակցության շրջանակներում երիտասարդական համագործակցությունը շատ կարևոր է այն տեսանկյունից, որ Հայաստանը կարողանա և՛ իր շահերը պաշտպանել, և՛ հաղթահարել այն խնդիրները, որոնք առկա են այդ հարաբերություններում։

«Հստակ է, որ որևիցէ լուծումներ չպետք է լինել Հայաստանի շահերի հաշվին»,- հավելեց Ծովինար Կոստանյանը:

Նշենք, որ քննարկմանը մասնակցել են հայաստանյան բուհերի ավելի քան երեք տասնյակ ուսանողներ: Քննարկման ավարտին տեղի ունեցավ ակտիվ մտքերի փոխանակություն, ուսանողները հանդես եկան իրենց գաղափարներով, որոշում կայացվեց դրանք ներառել որոշ ծրագրերում:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին