«Google-ում մեր «Նարե» երգի բնութագրի մեջ գրվում է հնդկական և թուրքական երգ»
Շոու բիզնես«Նեմրա» ռոք-խմբի մենակատար Վան Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Google-ում մեր «Նարե» երգը փնտրելուց հետո բնութագրի մեջ՝ ժանրի բաժնում գրվում է հնդկական և թուրքական երգ: Մի քանի օրվա աշխատանքից հետո մեզ հաջողվել էր ավելացնել հայկական ժողովրդական ժանրը, բայց ենթադրում ենք, որ մեծ աշխատանք է տարվում, որ հայկական մասը հանվի և այս պահին նրանց դա հաջողվել է:
Կարող եք դուք էլ ձեր կողմից feedback բաժնում բացատրել, որ սա հայկական ժողովրդական երգ է և հնդկական ու թուրքական մշակույթի հետ կապ չունի:
http://www.asekose.am/am/post/google-oum-mer-nare-ergi-bnoutagri-mej-grvoum-e-hndkakan-e-tourqakan-erg
https://iravunk.com/sim/?p=238890&l=am/