Բայդենն ու Զելենսկին շտապում են հարձակման հարցով, բայց այդ շտապողականությունը նրանց ի՞նչ կտա...

Վերլուծություն

Ուկրաինական արժանահավատ աղբյուրն առաջիկա օրերին հնարավոր ռազմական զարգացումների հետ կապված հայտնում է հետեւյալը.

«Մեր աղբյուրը հայտնում է, որ արևմտյան լոբբին շարունակում է Զելենսկիից «նախընտրական հարձակում» պահանջել։
Այժմ Ուկրաինայի զինված ուժերը փորձում են հարձակման անցնել Խերսոնի ուղղությամբ, սակայն բազմաթիվ աղբյուրներ նշում են, որ դա կարող է լինել երկու կողմերի հնարք։
Օրինակ՝ Ուկրաինայի Զինված ուժերը դիվերսիոն հարձակում են իրականացնում, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը փոխի ուժային դասավորվածությունը ու ուժեղացնի այս ուղղությունը, իսկ ուկրաինական հիմնական հարձակումը լինի այլ ուղղությամբ։
Երկրորդ վարկածը՝ ռուսներն իրենք են գրում, որ Խերսոնից տարհանում է սկսվում, և այս ուղղությամբ ամեն ինչ վատ է, որպեսզի հենց այստեղ գայթակղեն Ուկրաինայի զինված ուժերը։

Աղբյուրը հավելում է, որ այս անգամ Զելենսկուն ամերիկյան դեմոկրատներն այնքան են շտապեցնում, որ ամեն ինչ կարող է սխալ ընթանալ, հատկապես, որ Ուկրաինայի Զինված ուժերն ավելի վաղ եւ այս օրերին զգալի կորուստներ են կրում, իսկ տեխնիկայի նոր պաշարներ դեռ չեն ձևավորվել։ Թեև այժմ շեշտը դրվելու է Բրիտանիայում վերապատրաստված ուկրաինական 10 հազարանոց խմբավորման վրա, ուժերն Ուկրաինա են վերադարձվել հենց դրա համար»:

Փաստն այն է, որ նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում դեմոկրատները կարող են կորցնել ինչպես Կոնգրեսի, այնպես էլ` Սենատի նկատմամբ վերահսկողությունը: Ընդ որում, փորձագետները դրան շատ մեծ հավանականություն են տալիս: Եվ այս հավանականութունը գնալով ավելանում է, հաշվի առնելով, որ Բայդենի վարկանիշը գնալով փոքրանում է:

Վիճակը շտկելու քայլերից մեկը ԱՄՆ-ին գնաճը ճնշելն էր, եւ առաջին հերթին` բենզինի գնաճը կարգավորելու հաշվի, որի համար ԱՄՆ ռեզերվային պաշարներից հսկայական ծավալներ հանվեց շուկա: Սակայն Նավթի արդյունահանման կրճատկամ հայտնի որոշումը դրա համար լուրջ հարված դարձավ: Ավելին, այն ուժի մեջ է մտնում նոյելների 1-ից, այսինքն այդ պահին` ընտրությունների հենց շեմին եւս մեկ ցնցում է լինելու:

Այս տեսանկյունից, իհարկե, վերջին շանսի է նմանվում Ուկրաինայում հաղթանակներ գրանցելու հաշվին ԱՄՆ-ում դեմոկրատների դիքերը բարելավելու փորձը: Հասկանալի է, անբարոյականություն է այլոց արյան հաշվին սեփական ընտրական գործերը շտկելը, բայց դրա համար նախ այդ հաղթանակը պետք է լինի: Իսկ դրա համար ուկրաինական բանակին գոնե առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում պետք է գրոհի ուղարկե, որ հաջողացնեն գոնե մինչեւ նոյեմբերի սկզբները ինչ-որ բան գրավել (եթե, իհարկե, կարողանան), որ հասցնեն դա դնել քարոզչական շրջանառության մեջ եւ ընտրություններում ինչ-որ էֆեկտի հասնեն: 

Ահա, հենց այդ հարձակման մասին էլ խոսում է ուկրաինական աղբյուրը: Ընդ որում, Զելենսկին էլ այստեղ իր շահն ունիԼ Եթե դեմոկրատները պարտվեն, ապա ով իմանա, թե հանրապետականները, այն է` Թրամփի թեւը, եթե վերցնեն Կոնգրեսն ու Սենատը կամ նույնիսկ միայն կոնգրեսը, ինչ վերաբերմունք կցուցաբերեն ուկրաինական պատերազմի հանդեպ: Նախնական հաշվարկներն այն է, որ ոչ միայն էապես կկրճատվեն Կիեւին մատակարարումները, այլ նաեւ արդեն հատկացված ողջ օգնությունը խորը ուսումնասիրության կենթարկվի, եւ այդտեղից շատ բան կարող է ջրի երես ելնել:

Այսպիսով, Բայդենն ու Զելենսկին շտապում են հարձակման հարցով: Բայց այդ շտապողականությունը նրանց ի՞նչ կտա, կտեսնենք արդեն գալիք շաբաթվա ընթացքում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում