«Միսս Գլոբուս» համաշխարհային մրցույթում Հայաստանը ներկայացնում է Անի Աղվանյանը (ֆոտո)
Շոու բիզնես
«Միսս Գլոբուս» 2022 գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնում է Անի Աղվանյանը։ Այն կկայանա Ալբանիայում, հոկտեմբերի 15-ին։ Աշխարհի տարբեր երկրները ներկայացնող գեղեցկուհիները հանդես կգան երեկոյան զգեստներով և ազգային հագուստներով։ Մրցույթի կազմակերպիչը Deliart ասոցացիան է։ Այս գեղեցկության միջոցառումը դասվում է աշխարհի ամենադիտված մրցույթների շարքում:
Անի Աղվանյանի խոսքով՝ մրցույթը հրաշալի հնարավորություն է ներկայացնելու իր երկիրը, մշակույթը, ինչպես նաև՝ ավելի լավ ծանոթանալու այլ երկրների մշակույթներին և կապեր հաստատելու այլ երկրների գեղեցկուհիների հետ։
https://style.news.am/arm/news/93703/miss-globus-hamashkharhayin-mrcuytum-hayastany-nerkayacnum-e-ani-axvanyany-foto.html
https://iravunk.com/sim/?p=238881&l=am/