Առաջնային և ամենակարևորագույն նախապայմանն էր` գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարման և ռազմավարական առումով` ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը. Հենրիխ Դանիելյան

Ներքաղաքական
Ինչպե՞ս կարողացանք հաղթել 2016 թվականի "Ապրիլյան" պատերազմում:
Առաջնային և ամենակարևորագույն նախապայմանն էր` գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարման և ռազմավարական առումով` ճիշտ որոշումներ կայացնելու ունակությունը, պատրաստվածությունը, պատերազմական գործողությունների ժամանակ կայացրած և ճիշտ հաշվարկած, կշռադատված և ստույգ որոշումները։
Հաղթանակ բերեց այն լուրջ զինտեխնիկան, որը Հայաստանը տարիներ շարունակ ձեռք էր բերում։ Դրա վառ ապացույցն էին` 44֊օրյա պատերազմի ժամանակ միջազգային մամուլում տարածված այն խոսակցությունները, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում թողնվել է մի քանի միլիարդ դոլլարի զենք֊զինամթերք։
Հաղթանակ բերեց նաև Բաքվի այն վստահությունը, որ ՀՀ նախագահը մի րոպե անգամ չի վարանի ու կոգտագործի և՛ իսկանդերը և՛ բոլոր այն զենքերը, որոնք ունի ՀՀ-ն:
Հաղթանակ բերեցին նաև սպայական անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը, մասնագետներին ճիշտ տեղերում նշանակելը, շվեյցարական ժամացույցի նման ստույգ պլանային աշխատանքը և դերերի բաշխումը, այսինքն ամեն ոք փայլուն տիրապետում էր իր աշխատանքին։
Հաղթանակ էր նաև, որ "Քառօրյա" պատերազմի ժամանակ մենք պետություն ենք ունեցել. այդ հաղթանակը ոչ միայն մարտի դաշտում էր, այլև դիվանագիտական հարթակում: Դրա վառ ապացույցն է Իլհամ Ալիևի արդեն շատ հայտնի հարցազրույցը, որում նա 2016 թվականի հոկտեմբեր ամսին ասում էր, որ նրան փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը։
Հաղթանակ էր նաև այն, որ ներկայումս վարչապետի աթոռը զբաղեցնող անձը ՄԱԿ֊ում` իր ելույթի ժամանակ հաստատեց, որ "Ապրլյան" պատերազմում մենք հաղթել ենք։
Մենք տեսել ենք ազգ-բանակ գաղափարի մարմնավորումը 2016 թվականի ապրիլյանի ժամանակ, մենք տեսել ենք` ինչպես է լինում, որ պետությունը չի մեղադրում ոչ մեկին այլ դրա փոխարեն պաշտպանում է իր տարածքները` ոչնչացնելով թշնամուն:
2016 թվականին չկային սևեր և սպիտակներ, այդ ժամանակ ազգը համախմբված էր` մեկը հանուն բոլորի, բոլորը հանուն մեկի սկզբունքով։ Այդ ժամանակ ապրիլ ամիսն էր, ապրելու և հաղթանակի ապրիլը, որը ոսկյա տառերով կգրվի Հայոց պատմության գրքերում, կգրվի և կհամեմատվի 300 սպարտացիների և պարսիկների պատերազմի հետ, կնմանեցվի Լեոնիդի և Քսեքսոսի հակամարտությանը, որում հաղթանակ տարավ, ոչ թե Սպարտան այլ Հայաստանը` ռազմի դաշտում ջախջախելով թուրք-ադրբեջանական տանդեմին:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին