«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Սերժ Սարգսյանը նրբորեն տեղը դրեց պոպուլիստներին». Ինչ էր գրում «Իրավունքը» 5 տարի առաջ

Ռետրո

2017-ի փետրվարի 21-ին «Իրավունքը» գրել է.

— Ամբողջ, ընդդիմադիր ասես, ոչ իշխանական ասես, քաղաքական գազանանոցը, բացի անիրագործելի տնտեսական հրաշքներից, խոստանում է եւս մի բան` զորակոչիկներին առաջնագիծ չտանել: Այսինքն` իր պոպուլիզմով մտնում է անթույլատրելի դաշտ` պաշտպանություն եւ անվտանգություն: Ռեկորդակիրն, իհարկե, Լեւոն Տեր-Պետրոսյանն է, ով երազում է, որ Հայաստանն ունենա ընդամենը 10 հազարանոց բանակ, մյուսները այս կամ այն չափի գլուխ են գովում, թե հարցերը կլուծեն պայմանագրային զինծառայողներով:

Իսկ ՀՀ նախագահը ԵԿՄ 11-րդ համագումարին իր ուղերձում պոպուլիզմի այդ տեսակին միանգամից կտրուկ հակահարված հասցրեց` նշելով, որ հանրապետականները «մարդկանց չեն խաբելու, չեն ասելու, որ մի տարի հետո Հայաստանը դարձնելու են դրախտ, չեն խաբելու, չեն ասելու, որ եթե քվեն տաք իրենց, իրենք մեր ժողովրդին հոսանքն ու գազն անվճար են տալու, չեն ասելու, որ մենք երիտասարդներին բանակ չենք տանելու: Նրանք ասելու են այն, ինչ ի վիճակի են լինելու անել: Նրանք ասելու են, որ ամեն օր մեր երկիրն առաջ են տանելու»: Ի դեպ, ՀՀ նախագահը հատուկ շեշտեց. «Իսկ այսօր Ադրբեջանում ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը լինելու է շատ զբաղված, հետեւաբար եւ խոցելի: Այդ սին պատրանքներից ելնելով` հակառակորդը միգուցե փորձի նաեւ նոր սադրանքների դիմել», նաեւ հատուկ ընդգծելով. «Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու: Պատրանքների վրա հիմնված քաղաքականությունը ապագա չունի եւ չի կարող ունենալ»:

Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա. «Մենք այս ընտրություններին գնում ենք քաջածանոթ մարդկանցով, բայց իրականում նոր թիմով, եւ այդ թիմի ձայնը շատբարձր է հնչելու»: Եվ իրոք, եթե անցկացնենք թեկնածուների ցուցակների համեմատություն, ապա ՀՀԿ-ի թիմը ամենաբարեփոխվածն է: Գործնականում անփոփոխ կազմով ընտրության են գնում ե՛ւ ԲՀԿ-ն, ե՛ւ Դաշնակները, ե՛ւ ՀՎԿ-ն, ե՛ւ ՀԱԿ-ը, ու ընդդիմադիր դաշտում, եթե չհաշվենք արեւմտամետ «Ելքը», ընդհանրապես թարմություն չկա: Ինչ վերաբերում է քաղաքական բարեփոխմանը, ապա, ըստ ՀՀԿ առաջնորդի. «Մենք իրականացնում ենք դեպի խորհրդարանական կառավարում անցման այդ գործընթացը, եւ մենք պարտավոր ենք այդ անցումը կատարել անցնցում: Այս ընթացքում մենք նաեւ պարտավոր ենք երաշխավորել կայունություն ու օրինականություն»:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան