Հայաստանին փողի դիմաց ասելու են` ԵԱՏՄ-ից էլ դուրս արի, 102-րդ ռազմաբազան էլ հանի. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական

Հանրային հեռուստատեսության եթերում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերթական «դիվերսիան» է իրականացրել ընդդեմ ՀԱՊԿ-ի: Այդպես էլ ռազմական դրություն չհայտարարելով, սեպտեմբերյան պատերազմը գոնե ագրեսիա չորակելով` Արմեն Գրիգորյանը գանգատվել է, թե որեւէ նորություն չունեն, որ ՀԱՊԿ-ը պատրաստում է իրական քայլեր` Ադրբեջանին Հայաստանի սուվերեն տարածքից դուրս անելու համար: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին զրուցել ենք ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

— Իշխանությունը հետեւողական քայլեր է իրականացնում ՀԱՊԿ-ից դուրս գալու օրակարգ ձեւավորելու համար: Սա նշանակո՞ւմ է, որ հաջորդ քայլը լինելու է նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին տրամադրություններ գեներացնելը, քանի որ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ սահման է համարվում եւ չի կարող միայնակ ինչ-ինչ պայմանավորվածություններ ձեռք բերել Ադրբեջանի հետ:

— Աշխարհաքաղաքական ամբողջ այս խաղի իմաստը հենց սա է: Նախ Ադրբեջանի միջոցով փորձելու են Արցախից ռուս խաղաղապահ ուժերի առաքելությանը դուրս մղել, որի դիմաց Ադրբեջանը ստանալու է Արցախը: Ադրբեջանը  գազի մատակարարման ծավալներն է ավելացնելու, որի դիմաց ադրբեջանական իշխանությունները ստանալու են երաշխիք, որ իրենց մոտ էլ հեղափոխություն չի լինելու: Իսկ դրա դիմաց Ադրբեջանը չի միանա ո՛չ ԵԱՏՄ-ին, ո՛չ ՀԱՊԿ-ին, եւ իրենք էլ իրենց տարածքը կտրամադրեն Իրանի դեմ պայքարում: Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա փողի դիմաց ասելու են` ԵԱՏՄ-ից էլ դուրս արի, 102-րդ ռազմաբազան էլ հանի, թուրքերը ձեզ լավ կպահեն, կմտնեք իրենց իրավասության տակ: Թուրքիան է այստեղ լինելու Հարավային Կովկասի, այսպես ասած, «կուրատորը»: Ասելու են` Թուրքիայի հետ համերաշխ ապրեք, ոչինչ, որ ինչ-որ ժամանակ հետո Հայաստանի Հանրապետությունում կլինի մեկ միլիոն կամ միլիոնուկես մարդ: Ո՞վ ասաց, որ դուք էլ պետք է լինեք անկախ պետություն: Հայաստանն աշխարհին հետաքրքիր է չորս պատճառով, որոնք են Արցախը, Սյունիքը, Ցեղասպանության հարցը, ատոմակայանը: Հայաստանից վերցնում են առաջին երեքը, ինչի պատճառով չորրորդի անհրաժեշտություն չի մնա: Գալու են ասեն՝ ատոմակայանն ինչների՞դ է պետք, մեկուկես միլիոն ժողովուրդ եք, ԳԵՍ-երով ու ՀԵԿ-երով «յոլա» գնացեք, իսկ ատոմակայանը մեզ միայն էներգիայի համար չէ պետք: Սա է լինելու հայ ժողովրդի հետ զրույցը:

— Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն իր վերջին հարցազրույցներից մեկում անդրադարձել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր խաղաղության պայմանագրին` նշելով, թե կողմերն արդեն համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի 5 հիմնարար կետերի շուրջ: Մինչդեռ ՀՀ ԱԳՆ խոսնակը պնդում է, թե «Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են եւ Պրահայում կայացած հանդիպման մասին տարածված հայտարարությունից հետո այս առումով որեւէ զարգացում չկա: Ի՞նչ եք կարծում` դեռ հնարավո՞ր է այդ շարունակվող բանակցություններից ինչ-որ դրական զարգացում ակնկալել:

— Ես չեմ հավատում, որ սրանք ինչ-որ մի բարենպաստ բան հնարավոր է բանակցեն: Եթե սրանց բանակցածը այն է, ինչը եղել է ԱՄՆ նախագահի խորհրդականի միջնորդությամբ, Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար կոչվածի եւ Ադրբեջանի նախագահի խորհրդական կոչվածի միջեւ, որի վերնագրում ասված է, թե կողմերը պարտավորվում են խաղաղության պայմանագիր կնքել,  դիմացն էլ ժամկետ է դրված, ուրեմն` սրանցից բանակցությունների միջոցով ոչ մի լավ բան պետք չէ սպասել: Էլ չեմ ասում մինչեւ այսօր տեղի ունեցածը: Տեսանք, բանակցեցին երկու տարի, եւ ստացանք 44-օրյա պատերազմ, որի ընթացքում ոչ մի եվրոպական երկիր կեսբերան չասաց, որ Ադրբեջանը խախտել է Մինսկի խմբի սկզբունքներից ամենագլխավորը` ուժի եւ սպառնալիքի կիրառումը, կիրառում է զանգվածային ոչնչացման զենք, արգելված զինատեսակներ, օգտագործում է վարձկաններ: Այսինքն` բանակցել են այնպես, որ Ադրբեջանը հանգիստ, ազատ ձեռքերով պատերազմի, իսկ պատերազմից հետո նստի սեղանի շուրջ եւ վախեցնելով, կրակելով, սպառնալով` ստանա իր ուզած համաձայնությունները փաստաթղթի կետերի շուրջ: Հիմա, երեւի, այդ փաստաթղթի վրա են աշխատում, որն, ըստ էության, մինչեւ տարվա վերջ պետք է դնեն սեղանին:

— Պարոն Զաքարյան, դժվար է հավատալ, որ ընդդիմությունն այս ամենը միայն արձանագրելու է ու այս վտանգավոր ընթացքը կասեցնելու ուղղությամբ որեւէ նախաձեռնությամբ հանդես չի գալու` սպասելով մինչեւ վերջին նիկոլականը սթափվի: Ինչ-որ քայլ հանրությունը դեռ կարո՞ղ է ակնկալել:

— Կարծում եմ` այո: Իրավիճակից ելքեր կան, դրանք նույնիսկ մի քանիսն են: Բոլոր լուծումները սկսում են այս իշխանություններին հեռացնելուց` կլինի խորհրդարանով, թե` փողոցով: Հակառակ դեպքում` պետք է նստենք ու սպասենք մեր վերջին: Հայաստանը գտնվում է պատմականորեն ամենածանր վիճակներից մեկում, երբ մեր պետական շահերը միջազգային օրակարգում ներառված չեն: Սա պայմանավորված է նրանով, որ մեր երկրում 2018 թվականին իրականացված թավշյա իշխանափոխությունը բոլորովին այլ նպատակ է ունեցել, մեր իշխանություններն այսօր արտաքին քաղաքականություն չեն իրականացնում եւ աշխարհաքաղաքական սուբյեկտներն իրենց նպատակներին հասնում են Հայաստանի հաշվին: Իսկ այս ամենն իրականանում է հայ ժողովրդի լռության ներքո:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին