Ազգը կործանվում է, նայե՛ք հադրութցիներին, դուք էլ եք նույն վիճակում հայտնվելու. Հայրյան

Ներքաղաքական

Կառավարության դիմաց երեկ կրկին հավաքվել էին արցախցի փախստականները: Այս անգամ նրանք եկել էին հստակ զգուշացումով, որ եթե ՀՀ կառավարությունը հրաժարական չտա, ապա Հայաստանն էլ կարժանանա Հադրութի ճակատագրին: «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ, Մեծ Թաղերի նախկին գյուղապետ, Արցախի նախկին պատգամավոր ԼԵՎՈՆ ՀԱՅՐՅԱՆԸ նեղսրտած էր, որ իրենց զգուշացումներին քիչ թվով քաղաքացիներ են արձագանքել:

— Սա նշանակում է, որ ժողովրդին հետաքրքիր չէ իր իսկ վիճակը: Մեր ընկերներից մեկն անգամ ասում է՝ այսօր ո՞ւմ եք հայհոյելու: Ոչ մեկին, պարզապես ուզում ենք ժողովրդին կոչ անել, բացատրել, որ վիճակը վատ է` այնքան վատ, որ մոտ է անելանելիին: Կոչ ենք անում ոտքի կանգնել եւ պաշտպանել մեր շահերը, այլապես դա մեր փոխարեն որեւէ մեկը չի անի: Այս իրավիճակի մեղավորն առաջին հերթին ժողովրդի անտարբերությունն է: Դանակը ոսկորին է հասել, բայց ոչինչ չենք անում: Այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետեւ չի սպասարկում հայության շահը: Վերջին ապացույցը ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությունն է, որ ի վիճակի չեն ապահովելու Արցախի անվտանգությունը: Սկզբում տվեցին Ջրականը, հետո Ասկերանի գյուղերը, Հադրութը, Շուշին: Նոյեմբերի 9-ի թղթով իբր թե կանգնեցրին Ադրբեջանի առաջխաղացումը: Ի՞նչ իմաստ ուներ այդ թուղթը, եթե այսօր ամեն օր հակառակորդն առաջ է գալիս: Պրահայի հանդիպումների արդյունքները՝ որպես վկա, այդտեղ արդյունք կա՞: Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ուզում է ճանապարհ տալ, իսկ Ալիեւը համաձայն չէ: 2020թ.-ից Ալիեւն անում է իր ուզածը, Փաշինյանն էլ մի բան է խնդրում, ու նա չի համաձայնում: Հետեւաբար, հաջորդ քայլով ՀՀ ճանապարհները կօտարվեն հօգուտ Ադրբեջանի: Որոշ ժամանակ առաջ պնդում էի, որ ՔՊ-ի հաջորդ հայտարարությունը լինելու է Ցեղասպանության հարցից հրաժարվելը, բայց հիմա ավելի կոնկրետ եմ ասում: ՔՊ-ի հաջորդ հայտարարությունը լինելու է այն, որ ՀՀ-ի՝ որպես անկախ պետության շահերն այլեւս չեն կարողանում պաշտպանել, որ պետք է մտնենք այլ պետության կազմ, եւ քանի որ Թուրքիան խնդրահարույց է, իսկ ՌԴ-ն՝ թույլ, լավ կլինի մտնենք Ադրբեջանի կազմ, քանի որ Ալիեւն այդպես է ուզում: Փաշինյանն է այսպես ասելու: Թող սա ձեզ ֆանտաստիկ կամ ծիծաղելի չթվա: Հայ ազգը կործանվում է: Նայե՛ք հադրութեցիներին, դուք էլ եք նույն վիճակում հայտնվելու: Ուզում եք կոտորվե՞ք: Իշխանության հայտարարած խաղաղության պայմանագիրը նշանակում է, որ խաղաղ ենք կոտորվելու: Հայ ժողովուրդ, վիճակն օրհասական է, մի՛ նստեք ռեստորաններում եւ աշխատավայրում, այլապես կոտորվելու ենք: Հա՛յ ժողովուրդ, քեզ սպասվում է Հադրութի ճակատագիրը՝ մի տեղ անտուն թափառել, որովհետեւ չես ուզում պետություն պահել: Իշխանությունը պետությունը ծախում է, իսկ դու լուռ նստած ես:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին