Ալեն Սիմոնյանը Ռուսաստան այցից եկել է ձեռնունայն
Ներքաղաքական«Իրավունքի» տեղեկությունների համաձայն` Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցից ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եկել է ձեռնունայն:
ՌԴ Դաշնային ժողովում կայացած հանդիպումների շրջանակում ռուսական կողմը լսել է Ալեն Սիմոնյանի գանգատները ստեղծված իրավիճակի վերաբերյալ եւ ոչ ավել: Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին, թեպետ բավական լարված է եղել, բայց ռուսական կողմի աչքին փորձել է ավելի լավը երեւալ, քան ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն է ու Նիկոլ Փաշինյանը, բայց այս դրվագն էլ առանձնահատուկ ուշադրության չի արժանցել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

