«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Վաղ հայտնաբերումը կարող է կյանք արժենալ. հոկտեմբերը՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս

Առողջապահական
Ամբողջ աշխարհում հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է: Բժշկական օրացույցում այն վարդագույնով է առանձնանում:
Սա ևս մեկ առիթ է տեղեկացնելու հիվանդության մասին՝ նպաստելով վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը:
«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ օնկոլոգիայի ամբիոնի դասախոս Լիլիթ Հարությունյանը նշում է, որ Հայաստանում քաղցկեղը մահացության երկրորդ պատճառն է՝ կազմելով արձանագրված մահերի 21%-ը: Իսկ կրծքագեղձի քաղցկեղը կանանց մոտ չարորակ նորագոյացությունների խմբում զբաղեցնում է առաջին տեղը:
Յուրաքանչյուր տարի մեր երկրում արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղով 1000-ից ավել դեպք, որոնց թիվը տարեցտարի աճում է։ Ռիսկի խմբում 50-60 տարեկան կանայք են, սակայն այն կարող է հանդիպել նաև երիտասարդների մոտ։
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառները բազմազան են՝ ընտանեկան նախատրամադրվածությունը, վաղ առաջին դաշտանը, ուշ դաշտանադադարը, ծննդաբերության բացակայությունը, կրծքով չկերակրելը, ճարպակալումը, նստակյաց կյանքը, էստրոգեն-պրոգեստերոնային հորմոնալ պրեպարատների ընդունումը, մանկական կամ երիտասարդ տարիքում կրծքավանդակի շրջանում ճառագայթային թերապիայի ընդունումը (օրինակ լիմֆոմաների բուժման ընթացքում), վնասակար սովորույթները (ալկոհոլ, ծխախոտ):
Կրծքագեղձի քաղցկեղը վաղ հայտնաբերելու նպատակով անհրաժեշտ է պարբերաբար կատարել ինքնազննում և բժշկական զննման գնալ. բարձր ռիսկի կանանց խորհուրդ է տրվում սկսել մամոգրաֆիկ քննությունները 40 տ-ից, իսկ սոնոգրաֆիան` սկսած 30տ-ից, ստանդարտ ռիսկի դեպքում` 45 տ-ից։
Այժմ կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգի մեջ աստիճանաբար ավելի նշանակալի է դառնում ՄՌՏ-ի կիրառումը, որն, ի տարբերություն մամոգրաֆիայի, չունի ճառագայթային ծանրաբեռնվածություն։
Կրծքագեղձի քաղցկեղի բուժումը կարող է շատ արդյունավետ լինել հայտնաբերման վաղ փուլում, իսկ ուշ հայտնաբերման դեպքում բուժումն ավելի բարդ ու բազմաշերտ տեսք է ստանում՝ միևնույն ժամանակ նվազեցնելով ապաքինման հնարավորությունը:
Բուժման ընթացքում զուգակցվում են վիրահատական, դեղամիջոցներով և ճառագայթային մեթոդները՝ կախված հիվանդության տեսակից և փուլից։
Հարգելի կանայք, գնահատե´ք ձեր առողջությունը և հիշեք, որ վաղ հայտնաբերումը կարող է կյանք արժենալ:
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան