Տեսնես Մոսկվանում Ալենի ականջին ի՞նչ են «շշնջացել»

Ներքաղաքական

Մոսկվայից հազիվ վերադարձած, Ալեն Սիմոնյանը սկսեց այնպիսի բաներ ասել, որ ակամա մտածում ես, թե նրան այնքան են ռուսները «առվուծի կաթ» հյուրասիրել, որ դեռ չի կարողանում դոզայից դուրս գալի: Խոսքը Ալենի այսօրվա հայտարարության մասին է, թե` «Խաղաղության պայմանագիր» չի կարող լինել այն պարագայում, երբ մեր տարածքում գտնվում են ադրբեջանական զինված միավորումները: Ավելին. «՛Նաեւ կարծում եմ, որ խաղաղության պայմանագիր կնքելիս մենք պետք է ունենանք մի իրավիճակ, որ ռազմագերի չունենք»:

Բայց չէ՞ որ Նիկոլը մինչ Պրագա գնալը բոլորովին այլ բան էր ակնարկում, թե, եթե չկնքենք, պատերազմ կլինի, չենք դիմանա: ԱԺ-ում էլ, հենց Ալենի կողքի հայտարարեց` վերջ, գնում եմ կնքելու: Սահմանից, ռազմագերիներից Նիկոլը չէր խոսում, թե` երկիր փրկելու խնդիր կա: Ու հիմա ի՞նչ է, Ալենն ուզում է մեզ «պատերազմի դո՞ւռը» հասցնել:

Բացի այն, «խաղաղության պայմանագրի» հիմնական ջադագովն ամերիկացիներն են, անգամ պահանջում էին, որ մինչեւ այս ամսվա վերջ կնքված-վերջացրած լինի: Ու հենց այդ տրամադրությունն էլ թեւածում էր Պրագայում: Լավ, եթե ոչ մինչեւ ամսվա վերջ, ապա գոնե մինչեւ տաևրեվերջ, ինչպես որ Վաշինգտոնում պայմանավորվել է Ալենի մեկ այլ հարազատ-բարեկամ` ՀՀ ԱԽՔ-ը: Իսկ այդ վաշինգտոնյան փաստաթղթում ոչինչ ասված չէր հողերի եւ ռազմագերիների մասին: Ու դրանից հետո, երբ Ալենը նման բաներ է ասում, չի՞ վախենում, որ իր կողմից ջերմեռանդորեն սիրված Փելոսին օր ծերության կնեղանա: Ալենի պատմելով ամերիկացիները եկան, ազերիների հետ վերջին կռիվը կանգնեցրին, ու հիմա նրանց պայմաննե՞ր են «դեմ տալիս»:

Կարճ ասած, ինչո՞ւ է Ալենը Մոսկվայից գալով «թարս» բաներ ասում: Ի դեպ, որոշ աղբյուրներ շշնջում են, որ Ալենին Մոսկվայում թեեւ տեսախցիկների առաջ ժպտացել են, բայց «կամերայից դուրս» տեղը-տեղին բացատրվել է, թե այ Ալեն ջան, բա չե՞ս ամաչում, որ ռազմական ընկերներիդ թողած, գնում, ամերիկացիների քարոզած «խաղաղության պայմանագիրն» ես գովերգում: Կամ էլ, այդ Փելոսին ո՞վ է, հարազատ մորաքո՞ւյրդ, թե` քեռակինդ, որ գրկիցդ բաց չէիր թողնում: Ու այն տպավորությունն է, որ այնպիսի համոզիչ ու ծանրակշիռ «փաստարկներ» են բերել, որ Ալենը հազիվ Հայաստան հասած, սկսել է ամերիկացիների «խաղաղությաան պայմանագրի» ոտքերի տակ «սապոն դնել»... 

Իսկ Փելոսին ջահնամը, թե չի նեղանա: Ո՞վ ասաց, թե մեկ ամսից նա այդ պաշտոնին կլինի: Փոխարենը, ռուսները տեղում են:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին