Սիմոնյան Ալեն կոչվող ոչնչությունը Ազգային Ժողովում կրկին ճամարտակել է «նախկինների» հասցեին. Աշոտյան
Ներքաղաքական«Տեսա, որ Սիմոնյան Ալեն կոչվող ոչնչությունը Ազգային Ժողովում կրկին ճամարտակել է «նախկինների» հասցեին, սեփական ոհմակի դավաճանությունները կոծկելու համար։ Դրա անբարո, սրիկա, կեղտոտ բերանին վաղն երեկոյան առանձին կգամ ՖԲ ուղիղ եթերով: Իսկ հիմա պարզապես շառաչյուն ապտակ։
Քառօրյա պատերազմը կանգ է առել 3 հիմնական պատճառներով.
1. Հայկական բանակի կտրուկ հակահարվածներով մարտի դաշտում։
2. Հայկական դիվանագիտության ճկուն եւ պրոակտիվ գործողություններով։
3. Երկրի ռազմաքաղաքական ղեկավարի վճռական եւ կոշտ լինելու հանգամանքով», – գրել է ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԸ։
Մնացածը՝ վաղը, ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։

