Այնքան եմ փոխվել, որ երբեմն ինձ թվում է՝ կլինիկական մահ եմ տարել. Արմինե Գրիգորյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Այս աշնանն ի՞նչ ստեղծագործական ծրագրեր ունեք:

— Երբ ասում էի` ես մեկ օրով եմ ապրում, ինձ ասում էին` ո՞նց կարելի է այդպես ապրել: Բայց հիմա իմ բոլոր ընկերները սկսել են իմ պես ապրել: Չէ՞ որ ժամանակներն են այդպիսին: Այսօր  կարող ենք քնել եւ արթնանալ բոլորովին ուրիշ երկրում կամ չարթնանալ… Այդ իսկ պատճառով ոչ մի ստեղծագործական ծրագիր չունեմ: Երբ անհանգիստ է հոգեւոր աշխարհդ, ոչինչ չես կարող անել: Ինձ հրավիրում են ժամանցային հաղորդումների, բայց քանի որ սիրտս հանգիստ չէ, չեմ գնում: Ստեղծագործական շատ լավ ցանկություններ կան, բայց մինչեւ ամեն ինչ իր հունով չընթանա, երկիրի վիճակը  չկարգավորվի, ոչինչ չեմ անի:

— Դուք այն քիչ երգչուհիներից եք, որ չեք համակերպվում անարդարության, ստի, կեղծիքի հետ եւ միշտ ասում եք Ձեր խոսքը: Կարո՞ղ է գա մի ժամանակ, որ համակերպվեք ստեղծված իրավիճակի հետ, համարեք, որ կարող ենք թուրքերի հետ բարեկամություն անել, ներկայիս իշխանության գաղափարները կիսել…

- Ներկայիս իշխանության գաղափարները երբեք կիսել չեմ կարող: Սա նույնիսկ չի քննարկվում: Պարտված իշխանությունների մասին չեն խոսում: Իրենք արդեն ինձ համար անցած էտապ են: Իսկ ինչ վերաբերում է թուրքերի հետ բարեկամություն անելուն` թուրք ժողովրդի հանդեպ  ոչինչ չունեմ: Ես սիրում եմ տարբեր ազգերին: Նորմալ եմ նայում ամեն ինչին: Ես ինքս 1999 թվականին հյուրախաղերով եղել եմ Ստամբուլում: Երգիչներով այնտեղի հայ համայնքի համար համերգներ ենք տվել: Բայց միշտ թշնամաբար եմ վերաբերվել թուրք ղեկավարին ու նրանց վարած քաղաքականությանը, որովհետեւ պապերիցս եկած հիշողությունը եւ գենետիկ կոդն ինձ հետ է միշտ: Ես միայն ուզում եմ, որ պատերազմ չլինի: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին` մենք թուրքի հետ երբեք չենք կարող խաղաղության դարաշրջան ունենալ, որովհետեւ գիտենք, թե ինչի է ընդունակ թուրքը: Ուրիշ հարց է, եթե դա լինի ռուսի հսկողությամբ, քանի որ ուրիշ տարբերակ չունենք, եթե չենք ուզում, որ նորից պատերազմ լինի:

— Վերադառնանք Ձեզ` սիրո՞ւմ եք աշունը:

— Աշունն ինձ մի քիչ տխրեցնում է, որովհետեւ ձմեռ է գալիս, իսկ ես մրսկան եմ: Չնայած ձմեռն էլ իր գեղեցկությունն ունի: Ես նաեւ վերջին տարիներին սկսել եմ ձմեռ սիրել: Բոլոր եղանակներն էլ իրենց գեղեցկությունն ունեն: Բայց ես ավելի շատ գարուն ու ամառն եմ սիրում: Աշնանն արդեն սկսում է ցրտել:

— Ասում եք` վերջին տարիներին սկսել եք ձմեռը սիրել: Տարիների հետ փոխվում է նաեւ մարդու ներաշխարհը: Ձեր բնավորության մեջ ի՞նչն է փոխվել:

— Այնքան եմ փոխվել, որ երբեմն ինձ թվում է՝ կլինիկական մահ եմ տարել: Աշխատանքի բերումով իմ բեմական կյանքի ընթացքում տարբեր Արմինեներ են միշտ եղել... Մի օր էլ հետ նայեցի ու տեսա, որ իմ իսկական Արմինեին կորցրել եմ: Երկար ժամանակ չէի գտնում: Խճճվել էի արդեն: Վերջերս ինձ գտել եմ ու շատ ուրախ եմ: Եթե խաղաղություն լինի մեր երկրում եւ աշխարհում, ես ինձ լիարժեք երջանիկ մարդ կհամարեմ:

— Չե՞ք զղջում, որ չեք ամուսնացել:

- Ոչ, երբեք չեմ զղջացել, որ չեմ ամուսնացել: Մայրս շատ խելացի կին էր եւ ինձ ասում էր` երբեք չամուսնանաս: Քոնը չի տանջվելը, երեխա ունենալը: Դու վայելիր կյանքը, աշխարհ տես,  ապրիր: Ես տարեցտարի համոզվում եմ, որ մայրս ճիշտ էր: Ունեմ երեք հրաշալի զարմիկ-զարմուհի: Ես իրենց շատ եմ սիրում, իրենք էլ ինձ են սիրում: Եվ հետո ամուսնանալու համար ես ո՛չ ժամանակ եմ ունեցել, ո՛չ էլ՝ ցանկություն: Երբ երիտասարդ տարիներին մարդիկ գնում էին այգի, հանդիպում էին տղաների հետ, ես այդ ժամանակ օրը չորս մենահամերգ էի տալիս: Բեմն իմ աշխարհն է...

— Կա՞ մի բան, որի համար զղջում եք:

— Ճիշտ եմ ապրել: Միայն զղջում եմ Նիկոլին ընտրելու համար: Դա իմ կյանքի միակ սխալ քայլն է եղել: Մեծ կյանքի փորձ եմ ունեցել, ունեմ լավ ընկերներ: Եվ ինձ լիարժեք երջանիկ կհամարեմ, եթե այս վերջին տարիների քաոսը վերանար:

— Եվ վերջում՝ մի քանի բառով բնութագրե՞ք Ձեզ:

— Գիտեք, հիշեցի մի պատմություն...Մի աղջիկ ինձնից հարցազրույց էր վերցնում, տարբեր հարցերի պատասխանեցի, վերջում հարցրեց` մենք հիշում ենք, որ Դուք 1990-ական թվականների սեքս սիմվոլն էիք: Ասացի` բալիկ ջան, դուք սխալ եք հիշում, 90-ականների սեքս սիմվոլը Լիլիթ Կարապետյանն էր: Ես 90-ականների ծիտն էի...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում