Ադրբեջանը տարածաշրջանում այսօր ստանձնել է չարաճճի, հաբրգած «երեխայի» դերակատարում, ոչինչ ավելին․ ԱՀ նախագահի անվտանգային եւ տարհանվածների հարցերով հատուկ ներկայացուցիչ

Հանդիպում

Այս պահին Արցախը հայկական պահելու միակ անվտանգային երաշխավորը ռուս խաղաղապահ զորախումբն է, որ պահին խաղաղապահ զորախումը դուրս եկավ, մենք պետք է իրենցից, այսպես ասած, մի ոտք շուտ դուրս գանք, որպեսզի չցեղասպանվենք: Ու սա ոչ նորություն է, ոչ գաղտնիք: Անդրադառնալով Արցախի ապագային եւ առկա մարտահրավերներին ասաց անվտանգային եւ տարհանվածների հարցերով Արցախի նախագահի հատուկ ներկայացուցիչ ՎԱՀԱՆ ԲԱԴԱՍՅԱՆԸ։

-Պարոն Բադասյան, Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա։ Ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի Ղարաբաղից առաքելության դուրս բերում։ Բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը, գոնե այս պահի իրողությունները հաշվի առնելով, թույլ չի տալու խաղաղապահների առաքելության երկարաձգումը: Ի՞նչ է լինելու այդ դեպքում:

-Ես համոզված եմ, որ ռուսները չեն գնալու այստեղից, եւ, որ նրանք եկել են անժամկետ տեղակայվելու նպատակով: Որովհետեւ նրանք, դեռեւս 20-25տարի առաջ էին դրան ձգտում, երբ սկսվել է ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահների աշխատանքը։ Այդ աշխատանքների հիմքում եղել է խաղաղապահ զորքերի տեղակայումը: Իսկ խաղաղապահ զորքեր ասելով կամ պետք է Թուրքիան գար, կամ ՌԴ-ն: Իսկ 44-օրյա պատերազմից հետո ՌԴ-ն ակնհայտ ցույց տվեց, որ այս տարածարջանը գտնվում է ՌԴ-ի տիրապետության տակ: 

-Պարոն Բադասյան, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ռուս-ուկրաինական հակամարտությունը Արցախի վրա:

 - Ռուս-ուկրաինական հակամարտությունը արդեն իսկ Արցախի վրա ունեցել է իր ուղղակի ազդեցությունը եւ հնարավոր է դեռ ունենա: Որովհետեւ ՌԴ-ի թուլացման հետ մեկտեղ Թուրքիան դիրքավորվում է տարածաշրջանում, այդ մասին քաջատեղյակ է նաեւ ՌԴ-ն, եւ դեմ չէ: Միշտ էլ այդպես է եղել, որովհետեւ ՌԴ-ն եւ Թուրքիան միշտ իրենց տարաձայնությունները լուծել  հայկական տարածքի վրա: Այսօր էլ ՌԴ-ն չի ցանկանում Թուրքիային նեղացնի, որովհետեւ ակնհայտ է, որ այսօր Թուրքիան տարածաշրջանում դարձել է խաղաղացող, ընդ որում կարեւոր խաղաղացող: Թուրքիային չի նեղացնում նաեւ ԱՄՆ-ն, որովհետեւ իրենց գործընկերն է: Այսօր ամբողջ աշխարհը գիտի, որ ոչ միայն Ուկրաինայի, այլ ամբողջ Արեւմուտքի դեմ ՌԴ-ն կռվում է մեն-մենակ: Եվ այս պայմաններում ՌԴ-ն փորձում է հնարավորինս չնեղացնել Թուրքիային:

-Ի՞նչ դերակատարում ունի ուրեմն Ադրբեջանը:

-Ադրբեջանը տարածաշրջանում այսօր ստանձնել է չարաճճի, հաբրգած երեխայի դերակատարում: Ադրբեջանը ընդամենը Թուրքիայի, այսպես ասած, ճուտն է: Այս երկիրն է ստեղծել Սդրբեջանին, դարձյալ ռուս-թուրքական շահերից ելնելով:

-Պարոն Բադասյան, Ալիեւը հայտարարեց, որ Բաքուն պատրաստ է ոչ-պաշտոնական շփումների, այն էլ՝ ոչ թե պաշտոնական Ստեփանակերտի, այլ՝ «հայկական բնակչության ներկայացուցիչների հետ», բայց՝ ոչ ավելին։ Մասնավորապես ընդգծելով.«Ղարաբաղի բնակիչները Ադրբեջանի քաղաքացիներ են, և ում դա դուր չի գալիս, կարող են հեռանալ, այլ տարբերակ չկա»:

-Գիտեք, ինքս որպես արցախցի խուճապահար չեմ լինում այդ պատասխանից, որովհետեւ Ալիեւի նպատակները շատ ակնհայտ է, նա ուզում ոչնչացնել բոլորիս, ուզում է հայաթափել: Բայց փաստացի մենք այսօր էլ, վաղն էլ լինելու ենք, իսկ քանի մենք կանք Արցախի հարցը շարունակելու է գոյություն ունենալ: Նույնիսկ Արցախում հայի չապրելով շարունակվելու է գոյություն ունենալ Արցախի հարցը, վառ օրինակ Ձեզ բերեմ: Այսօր մենք չենք ապրում Արեւմտյան Հայաստանում, Նախիջեւանում, բայց խնդիրը շարունակում է մնալ:Ալիեւը խաղաղություն է պարտադրում, քանի որ տեսնում է, որ ՀՀ-ում անկամք ու թույլ իշխանություն: Մեր իշխանություններն էլ չեն կարողանում հաղթահարել այն համոզմունքը, որ փրկությունը միայն զենքով: եթե մենք շարունակենք չզինվել, ապա շարունակելու ենք մնալ տարածաշրջանում, որպես խաղաղալիք, ինչպես որ այսօր է: Ալիեւն էլ օգտվելով իրավիճակից, ինչպես ուզում այնպես էլ խաղում է մեզ հետ: Իսկ ինչու է իշխանությունը խուսափում պատերազմից, որովհետեւ իշխանության մեջ եւ որեւէ մեկը բանակում չի ծառայել, ոչ ոք կռվող մարդու կերպարի մեջ չի մտել` սկսածՓաշինյանից մինչեւ Անդո ու շիշ բռնող:

-Ուրեմն, ինչպե՞ս ենք կարողանալու դուրս գալ ստեղծված իրավիճակից:

-Ես համոզված եմ, որ այս ամենից դուրս գալու ճանապարհին պետք է ամեն կերպ խուսափենք պատերազմից, որովհետեւ պատերազմի մենք այս պահին պատրաստ չենք: Ես հույս ունեմ, որ ժողովուրդը այս ընթացքում խելքի կգա եւ վերջապես կհրաժարվի Նիկլ ընտրելուց: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է բոլորիս, որ նա իրականում հեղափոխություն չի արել, այլ սովորական իշխանափոխություն է կատարել` իր ողջ թիմով, որոնց մի մասը գլոբալիստներ են, մի մասը ԼԳԲՏ, սրանք պարզապես շատ հեռու են զենքով երկիրը պաշտպանելու գործից:

 

https://iravunk.com/sim/?p=238784&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ