Ինչո՞ւ Աննա Հակոբյանի նախաձեռնությունները տեղ չեն գտնում հայ կանանց սրտերում եւ մտքերում

Ներքաղաքական

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն իր պաշտոնական կայքում ծավալուն հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ, ըստ էության, մեղադրում է հայ կանանց դեռեւս 2018 թվականին իր նախաձեռնած խաղաղության արշավին չմիանալու մեջ` այն բնութագրելով որպես «մեռելային լռություն»: Անդրադառնալով վերոնշյալին` ադրբեջանագետ ԱՐՄԻՆԵ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ հիշեցրեց, որ Աննա Հակոբյանի նախաձեռնությանը ոչ միայն հայ կանայք չեն միացել, այլեւ Մեհրիբան Ալիեւան, որին խնդրում էր Շուշիում միասին մուղամ լսել եւ թեյ խմել:

— Ճիշտ է, Մեհրիբանը Շուշիում թեյ խմեց, բայց առանց Աննա Հակոբյանի: Ճակատագրի հեգնանքով ես` իմ գործընկեր Անժելա Էլիբեգովայի հետ միասին, «Հայատյացությունը Ադրբեջանում» գրքի եւ ֆունդամենտալ աշխատանքի համար արժանացել եմ «Տարվա հայուհի» բարձրագույն կոչմանը: Եվ եթե տիկինը հայուհիներից հաշիվ է ուզում պահանջել, ես` որպես հայուհի, իրավունք ունեմ արձագանքել: Նա նշում է իր նախաձեռնությունները, որոնք հայ կանանց սրտերում եւ մտքերում ոչ մի տեղ չգտան եւ հավանության չարժանացան: Եկեք սկսենք ամենասկզբից. Աննա Հակոբյանի նախաձեռնությունների շարանը սկսվեց նրանով, որ առաջինը նա դիմեց այն հայերին, որոնք չեն ապրում Հայաստանում, իրենց դատարկ բնակարանները ձրի տան բոմժերին: Դա արդեն խոսում էր նրա մտադրությունների մակարդակի մասին: Այդ առաջին նախաձեռնությունը լիովին տապալվեց կես ժամ անց: Այնուհետեւ Աննան որոշեց բանակ մտնել եւ մեկ անգամ Տավուշի գնդերից մեկը տարավ իր ընկերուհու աճեցրած ելակը: Հիշում ենք` «հայկական բանակն այսուհետեւ ելակ է ուտելու» արտահայտությունը, որը եղավ մեկ անգամ, բայց բանակը բարոյալքվեց հավերժ: Ելակի պատմությունն էլ ասեմ, որ մութ կետեր չման: Աննա Հակոբյանի ընկերուհին Տավուշում ուներ ելակի ջերմոցներ, եւ որովհետեւ դրա զգալի մասը չէր վաճառել, Աննայի միջոցով այդ գրեթե փչացող ելակը վաճառվել էր բանակին: Հետո եղավ «Ժպիտների քաղաքը», երբ այս տիկինը սկսեց երեխաներին քաղցկեղից բուժել: Բայց հետո պարզվեց, որ նա անհեթեթ քայլերով խոչընդոտում է այդ գործին, ինչից նեղացավ ու դուռը շխկացնելով գնաց:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին