Հայաստանը պաշտոնապես հրաժարվում է Արցախի ինքնիշխանության պաշտպանությունից
Ներքաղաքական2023 թվականի բյուջետային ուղերձով եւ պետական բյուջեի նախագծով ՀՀ կառավարության արտաքին քաղաքականության ոլորտում Արցախին վերաբերող նպատակը սահմանափակվում է ՀՀ ինքնիշխանության պաշտպանությամբ, Հայաստանի եւ Արցախի անվտանգության ապահովմամբ, միջազգային հարաբերություններում ՀՀ շահերի եւ իրավունքների ներկայացումով: Փաստացի ստացվում է, որ արդեն ոչ մի խոսք չկա՝ Արցախի ինքնիշխանության, շահերի եւ իրավունքների, այդ թվում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության մասին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

