Ամեն ինչ ունի իր պատասխանը, իր հատուցումը, եթե դու չար կյանքով ես ապրում` դու դրա համար պետք է անպայման հատուցես.Եկեղեցուց հեռանալու եւ Աստծուն ճանաչելու ուղղիների մասին

Հանդիպում

Ի՞նչ պետք է անի Եկեղեցին՝ դարձի բերելու համար իր այն զավակներին, ովքեր ինչ-որ պատճառով շեղվում են ճշմարիտ ճանապարհից, հարցի պատասխանը  «Իրավունքը» փորձել է ստանալ Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆԻՑ, ով նկատեց.

-Եկեղեցին չի կարող օգնել մարդուն դարձի գալու դեպի Աստված, եթե մարդը ինքը դա չցանկանա ի սրտե: Մարդը ինքը պետք է Աստծո հարկադրանքը զգա, պետք է հասկանա, որ այն ինչ մեզ հետ կատարվում է դա ընդամենը մեր մեղքերի հատուցումն է, որովհետեւ մենք թողել ենք Աստծո ցույց տված բարի, ապահով, հաղթական ճանապարհը` գնալով մեր սեփական ցանկությունների հետեւից` այդ ճանապահին բազում չարություններ գործելով: Ամեն ինչ ունի իր պատասխանը իր հատուցումը, եթե դու չար կյանքով ես ապրում` դու դրա համար պետք է անպայման հատուցես: Եթե դու ապրում ես մեղքերով, ապա ինչքան էլ դու խաղաղասեր լինես պատերազմը գալու է քո մեղեքրի հետեւանքով: Նորից եմ կրկնում` մարդը ինքը պետք է փնտրի Աստծուն եւ ես Ձեզ հավատացնում եմ, որ ով փնտրում է նա գտնում է. ով խնդրում է` նրան տրվում է: Ժողովուրդը պետք է զղջա ու ապաշխարհի եւ խոստովանի իր մեղքերը, որպեսզի գա իրական փոփոխությունների շրջանը մեր ազգի համար:

-Ի՞նչ է պետք հավատացյալին Աստծուն ճանաչելու համար:

-Որպեսզի մարդը Աստծուն ճանաչի, նա պետք է փնտրի Աստծուն, ու հավատացեք Աստված ինքը խորհրդավոր կերպով հայտնվում է այդ մարդու կյանքում: Օրինակ, երբ մենք սովածություն ենք զգում` հաց ենք փնտրում, ծարավ ենք` ջուր ենք փնտրում:  Մարդը պետք է սովորի կարդալ Աստվածաշունը, որպեսզի լսի ու խորհի Աստծո խոսքը, մարդը Աստծո հետ բնակվում է եկեղեցում, մենք պետք է սովորություն դարձնենք ամեն կիրակի պատարագի գնալ, սովորել Աստծո պատվիրանները:

-Պատմությունը ցույց է տվել, որ այնտեղ, որտեղ չենք կարողացել հաղթել զենքով, հաղթել ենք հավատքով։ Որքանո՞վ է այսօր մեր հավատքը ամուր թշնամուն դիմակայելու հարցում։

-Ես չգիտեմ, թե որքանով է մեծ այսօր մեր ժողովրդի հավատքը, միգուցե պատերազմից հետո ժողովուրդը դարձել են դեպի Քրիստոսը` չգիտեմ: Բայց մենք տեսնում ենք, որ կիրակի օրերին եղեկեցիներ այցելում են ավելի շատ հավատացյալներ, բայց եթե անգամ մեր բոլոր Երեւանի եկեղեցիները լեփ-լեցուն լինեն, դա ընդամենը Երեւանի բնակչության մեկ-երկու տոկոսն է կազմելու: Դա բավարա՞ր է` ես չգիտեմ, որովհետեւ ինչպես Աստծո խոսքն է ասում, եթե կործանվող Սոդոմ եւ Գոմոր քաղաքներում 10 արդար լիներ այդ քաղաքները չէին կործանվի, չէ՞ որ Սոդոմ եւ Գոմոր քաղաքները կործանվեցին մեղքի հետեւանքով:

Ամփոփելով խոսքս կասեմ հետեւյալը, սիրելի ժողովո՛ւրդ դարձեք Աստծուն, փնտրեք Աստծուն. Աստված օգնական եւ պահապան մեր ազգին եւ իմաստություն ժողովրդին:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում