Ինչ է փոխանցել Շառլ Միշելի գրասենյակը եվրոպահայությանը

Ներքաղաքական

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Բրյուսելում, Եվրախորհրդարանի դիմաց սեպտեմբերի 15-ին կայացել է ցույց՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Հայաստանի: Ցույցի մասնակից եվրոպահայությունը պահանջել էր հանդիպում Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որպեսզի նա պարզաբաներ, թե իրենց վճարած հարկերի հաշվին աշխատող այդ կառույցն ի՞նչ գործուն քայլեր է անում Հայաստանի սահմանների ողջ երկայնքով այս օրերին ընթացող պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ: Սակայն նրանց ասել էին, թե Շառլ Միշելը արտերկրում է գտնվում: Չսահմանափակվելով այդքանով` եվրոպահայերը նաեւ էլ.հասցեով դիմումներ էին ուղարկել Շառլ Միշելի գրասենյակ եւ պահանջել հանդիպում` շեշտելով, որ րոպե առաջ պետք է կանգնեցնել պատերազմը:

Պարզվում է` դիմումներն անարձագանք չեն մնացել, եւ օրերս Եվրոպայի խորհրդի նախագահի գրասենյակից եղել է պատասխան: Միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ, բելգիաբնակ ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ նամակում մասնավորապես ասված է, թե համոզված եղեք, որ ձեր բարձրացրած տեղեկությունները եւ մտահոգությունները պատշաճ կերպով հաշվի են առնվել:

«Ինչպես տեղյակ եք, ԵՄ-ն արձագանքել է ամենաբարձր մակարդակով` անմիջապես կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:  Եվրոպական խորհրդի նախագահը շարունակում է սերտ կապի մեջ լինել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ղեկավարության հետ, եւ հանձնաժողովի փոխնախագահը դիմել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներին: Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին ՄԻՊ/ՎՊ-ի հանձնարարությամբ` սեպտեմբերի 14-ին խորհրդակցություններ են անցկացվել Բաքվում, իսկ հաջորդ օրը՝ Երեւանում:  Հրադադարի համաձայնագրից հետո ԵՄ-ն այժմ կողմերին կոչ է անում ապահովել հրադադարի պահպանումը եւ խաղաղ գործընթացի շուրջ բանակցությունների վերսկսումը: ԵՄ-ն նաեւ աջակցում է երկու կողմերին՝ ապահովելու առաջընթաց միջազգային սահմանի սահմանազատման եւ սահմանազատման հարցում, ինչը, ինչպես ցույց տվեց վերջին զինված առճակատումը, կարեւոր է ապագա բախումների ռիսկը նվազեցնելու համար: Այս տարվա սկզբին կայացած նախնական հանդիպումներից հետո` սահմանային հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է տեղի ունենա Բրյուսելում մինչեւ 2022 թվականի նոյեմբերի վերջը», - ասված է նամակում` ըստ Սարգիս Սիմոնյանի:

Ի պատասխան դիմումների` ԵՄ-ից ասել են նաեւ, որ ռազմական գործողությունների դադարեցման եւ տեղում կայուն խաղաղության ու կայունության հասնելու համար բարձր մակարդակի դիվանագիտական ​​ջանքերին զուգահեռ` Եվրամիությունն աշխատում է բարելավելու հակամարտությունից տուժած համայնքների սոցիալ-տնտեսական իրավիճակը, այդ թվում՝ ականազերծման օգնության տրամադրման միջոցով: 

«ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է ինչպես կողմերի, այնպես էլ միջազգային գործընկերների հետ՝ հիմնվելով նախագահ Միշելի կողմից նախկինում կազմակերպված եւ միջնորդավորված չորս եռակողմ հանդիպումների ընթացքում ձեռք բերված արդյունքների վրա: Ճանապարհորդության պահանջկոտ գրաֆիկի պատճառով, ցավոք, անձամբ նրա հետ հանդիպումը հնարավոր չի լինի, բայց վստահ եղեք, որ ԵՄ-ն կշարունակի աշխատել որպես ազնիվ միջնորդ` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ՝ ընդհանուր նպատակ ունենալով աշխատել դեպի անվտանգ, բարգավաճ Հարավային Կովկաս ու խաղաղություն բերել` ի շահ ողջ ժողովրդի», - այսպիսին է նամակի եզրափակիչ հատվածը:

Վերոնշյալ նամակում թերեւս հատկանշական է այն, որ ասված է, թե սահմանազատման հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստը տեղի է ունենալու մինչեւ 2022 թվականի նոյեմբերի վերջը: Մինչդեռ Պրահայում կայացած հանդիպումներից հետո` պաշտոնական հաղորդագրություններում նշված էր, թե այն լինելու է հոկտեմբերի վերջին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին