Ովքեր են կանգնած Ստեփանակերտի «ինքնաբուխ» ակցիաների հետեւում

Տեսանյութեր

«Բա­ցա­հայտ նկա­տե­լի է, որ Ստե­փա­նա­կեր­տում այս օ­րե­րին տե­ղի ու­նե­ցող ակ­ցի­ա­նե­րը, քա­ղա­քա­կա­նա­պես մոտի­վաց­ված, ո­րո­շա­կի շրջա­նակ­նե­րի կող­մից է ու­ղղորդ­վում եւ կազ­մա­կերպ­վում»: «Իրա­վունք TV»-ի ե­թե­րում, անդ­րա­դառ­նա­լով Ար­ցա­խում այս օ­րե­րին կազ­մա­կերպ­վող ակ­ցի­ա­նե­րին, նման հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ ԱՀ  քա­ղա­քա­կան վեր­լու­ծա­բան ԺԻ­ՐԱՅՐ Ա­ԶԻ­ԶՅԱ­ՆԸ` ման­րա­մաս­նե­լով.

— Հի­մ­նա­կա­նում` իշ­խա­նու­թյան հան­դեպ անվս­տա­հու­թյան, ա­տե­լու­թյան թե­զեր ա­ռաջ տա­նե­լու խնդիր է դրված, ո­րով­հե­տեւ այն­տեղ հնչող թե­զե­րը այլ կերպ ի­րա­վի­ճա­կը մեկ­նա­բա­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն չեն տա­լիս: Մենք հետ­պա­տե­րազ­մյան շրջա­նում եւս ու­նե­ցել ենք ի սկզբա­նե ո­րոշ ինք­նա­բուխ հա­վաք­նե­ր, ո­րոնց կա­ռա­վա­րու­մը փոր­ձել եւ փոր­ձում են ստանձ­նել ո­րո­շա­կի քա­ղա­քա­կան շրջա­նակ­ներ: Թե որ­քա­նով է ստաց­վում կամ ին­չու չի ստաց­վում, սա հար­ցի մեկ այլ կողմն է: Ինչ վե­րա­բե­րում է ցու­ցա­րար­նե­րի կող­մից ա­ռաջ քաշ­վող պայ­ման­նե­րին, պա­հանջ­նե­րին, ա­պա դրանք եւս փո­փո­խա­կան են, ո­րով­հե­տեւ տաս օր ա­ռաջ­վա պա­հանջ­նե­րը լրիվ ու­րիշ է­ին, հի­մա` լրիվ ու­րիշ:

— Դուք նշե­ցիք, որ ինք­նա­բուխ ակ­ցի­ա­նե­րը ի­րա­կա­նում ուղ­ղորդ­վում են: Ո՞ր քա­ղա­քա­կան ու­ժե­րի «ականջ­ներն» են ուրեմն ե­րե­ւում այդ­տեղ:

— Ի­րա­կա­նում չեմ կար­ծում, որ այդ քա­ղա­քա­կա­նա­պես մո­տի­վաց­ված շրջա­նակ­նե­րին կա­րե­լի է տալ քա­ղա­քա­կան ու­ժե­ր բնո­րո­շու­մը: Ին­չու չեմ բնո­րո­շում որ­պես ու­ժեր, ո­րով­հե­տեւ ի­րենք ի­րենց ռե­սուրս­նե­րով, չեմ կար­ծում, ու­նեն հնա­րա­վո­րու­թյուն քա­ղա­քա­կան ուժ կոչ­վե­լու հա­մար: Բայց, այ­նու­ա­մե­նայ­նիվ, տար­բեր ան­հատ­նե­րի, կամ ան­հատ­նե­րի խմբե­րի մի­ջեւ ձե­ւա­վոր­ված ո­րո­շա­կի կա­պե­րի ար­դյուն­քում ստեղծ­վել է ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն: Ինչ-որ X նպա­տա­կի հա­մար մի­ա­վոր­վել են, բայց ինս­տի­տու­ցի­ո­նալ ա­ռու­մով չեն կա­յա­ցել: Այ­սինքն, ո­րե­ւէ հա­մա­տեղ ուժ, դա­շինքն չեն ձե­ւա­վո­րել, պար­զա­պես ան­հատ­նե­րի մի­ջե­ւ ձե­ւա­վոր­վել է պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն եւ գոր­ծում են այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան շրջան­ակ­նե­րում:

— Պա­րոն Ա­զի­զյան, ինչ­պե՞ս են վե­րա­բե­րվում Ար­ցախ տե­ղա­փոխ­ված եւ ար­դեն իսկ պետ­նա­խա­րա­րի պաշ­տո­նը ստանձ­նե­լու ա­ռա­ջարկ ստա­ցած Ռու­բեն Վար­դա­նյա­նին Ար­ցա­խում:

— Պետք է մի­այն ող­ջու­նել Վար­դա­նյա­նի տե­ղա­փո­խու­մը, հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ նա ու­նի մի­ջազ­գա­յին ճա­նա­չում, ին­չը ան­խոս կօգ­տա­գործվի ի նպաստ Ար­ցա­խի: Պետք է հաս­կա­նանք, որ Ռու­բեն Վար­դա­նյա­նը Ար­ցախ է ե­կել հենց Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հրա­վե­րով: Եվ ոչ մի­այն Ռու­բեն Վար­դա­նյա­նին էր ուղղ­ված այդ հրա­վե­րը, այլ բո­լոր հա­յե­րին: Բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, պա­տաս­խա­նե­լով Ձեր բուն հար­ցին, ան­կեղծ ա­սած, Վար­դա­նյա­նին ար­ված ա­ռա­ջար­կը մի­ան­շա­նակ չի ըն­դուն­վել:

Ամ­բող­ջա­կան զրույ­ցը դի­տեք «Իրա­վունք TV»-ի ե­թե­րում:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում