Այստեղ ապրող յուրաքանչյուր բնակիչ անկախ իր կամքից սահմանապահ է դարձել.Կյանքը թշնամու ուղիղ նշանառության տակ գտնվող Շոշում

Տեսանյութեր

2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ասկերանի շրջանի Շոշ գյուղը, ինչպես տասնյակ այլ համայնքներ, դարձել է սահմանամերձ։ Գյուղից` 50-250-500 մետր հեռավորության վրա պարզ երևում են ադրբեջանական դիրքերը։ «Շոշում ապրող յուրաքանչյուր բնակիչ անկախ իր կամքից սահմանապահ է դարձել: Չնայած ռուս խաղաղապահների ներկայությանը, սահմանամերձ գյուղի բնակիչերը` իրենց հույսը միշտ իրենց վրա են դնում, մենք ենք առաջինը մեր տունը պաշտպանում: Ամեն մարդ ինքն է իր ընտանիքի անվտանգությունը երաշխավորում, թշնամին կոնկրետ Շոշի նկատմամբ ոտնձգություններ փառք Աստծո չի անում, ուղղակի զգոն ենք միշտ: Մեր գյուղը շատ աշխույժ գյուղ էր, միշտ ուշադրության կենտրոնում Արցախի ղեկավարության կողմից, հատկապես Շոշի զարգացման համար իր մեծ լումման ունի Բակո Սահակյանը, ներկայիս նախագահի կողմից էլ միշտ Շոշը ուշադրության կենտրոնում է, հիմա առավել քան երբեւէ»-ասում է տեղի գյուղապետ Էրիկ Աբրահամյանը, ում հետ մեքենայով դանդաղ առաջ ենք գնում:

Нет описания.

Մեքենային ուղեկցում են նախ գյուղ մտնող ճանապարհին կանգնած ռուս խաղաղապահների հայացքները, ապա տեսնում ենք բնակիչների ուշադիր, զննող, կասկածամիտ հայացքները։ Համայնքի ղեկավարը  շտապում է բացատրել՝ սահմանամերձ գյուղ է, այստեղ ամեն մի բնակիչ ոչ միայն իր տան, գյուղի, այլև ամբողջ երկրի դուռը պաշտպանելու, օտարին ներս չթողնելու պատասխանատվությունն ունի։

«Գյուղում բոլորն իրար գիտեն, հետևաբար, եթե անծանոթ մարդ է հայտնվում, զգոն ենք դառնում, բայց այդ զգուշավորությունը, սակայն, իրենց կյանքի վրա չի ազդում, անիմաստ վախեր չի առաջացնում։ Պարզապես այստեղ փողոցով անցնող կամ լուսանկարներ անող անծանոթի կողքով անտարբեր չեն անցնում»,-մտածելով, որ գուցե սխալ կհասկանանք, փորձում է իրավիճակը փրկել գյուղապետը, ընդգծելով.

Нет описания.

-Շոշեցիները հյուրասեր են, հյուրընկալ, ինչպես բոլոր հայերը, բայց և առանց վարանելու կարող են անծանոթին մոտենալ ու սկսել հարցուփորձ անել, թե ինչ գործ ունի այս կողմերում։ Եթե պատասխանները կասկածելի եղան, ապա միանգամից լուրը հասնում է խաղաղապահներին։

Գյուղը մտնելիս նախ տեսնում ենք «Սուրբ Աստվածածին» եկեղեցու վեր խոյացող գմբեթը, որի շուրջ այս պահին բարեկարգման աշխատանքներ են իրականացվում. «Բացառապես մեր համագյուղացիներից մեկի` մի շատ ազգային ու աստվածավախ մարդու ջանքերով է իրականացվել ու իրականացվում եկեղեցու ներսի եւ դրսի բարեկարգման աշխատանքները: Եկեղեցուց ուղիղ հինգ հարյուր մետր հեռավորության վրա թշնամու հենակետն է: Այն իր գոյությամբ ապացուցում է թշնամուն, որ հայի հավատքն անսասան է, որի լուռ վկան վեր խոյացող եկեղեցու գմբեթն է, որին կամա թե ակամա ամեն օր առերեսվում է թշնամին: Գյուղում ունենք նաեւ մեկ այլ եկեղեցի` «Սուրբ Ստեփանոսը», որն ուխտատեղի է բնակիչների համար», պատմում է գյուղապետը:

Нет описания.

Եկեղեցուց դուրս ենք գալիս ու տեսնում գյուղի մանկապարտեզը, որտեղ հաճախում են շուրջ քառասուն մանկահասկան երեխաներ, որոնցից թշնամին ընդամենը 250-500 մետր հեռավորության վրա գտնվում, բայց դա ո՛չ երեխաներին, ո՛չ նրանց ծնողներին չի խանգարում ամեն օր այցելել մանկապարտեզ, այն մանկապարտեզը, որտեղ պատերին դեռ թարմ են թշնամու ռմբակոծության հետքերը:

Нет описания.

Գյուղն ունի նաեւ դպրոց, որի նկուղը պատերազմի ժամանակ որպես ապաստարան էր ծառայում տեղացիների համար, ինչպես նաև զինվորների գիշերակացի վայրն էր։ Իր աշխարհագրական դիրքով Շոշ գյուղը հենց Շուշի քաղաքի դիմաց է գտնվում։ Երբ երեխաները խաղում են բակում, ուսուցիչները զգուշացնում են, որ Շուշիից երևացող մասում չխաղան՝ վտանգավոր է։ «Մենք են մեր երեխաների անվտանգության երաշխավորը առաջին հերթին»,- ասում է Շոշ գյուղի գյուղապետը:

Պատերազմը նաև այս գյուղում ապրողների կենցաղն է փոխել. սրտնեղում են՝ արոտավայրերի մեծ մասն այն կողմում է մնացել, անճարությունից շատերն անասուններին վաճառել են.«Արոտավայրերի , վառելահողերի 75 տոկոսը թշնամու ձեռքի տակ է անցել,  դրա համար էլ օկուպացիայից հետո գյուղացու զբաղմունքն էլ է փոխվել, էլ չեն կաողանում ո՛չ անասնապահությամբ, ո՛չ գյուղատնտեսությամբ զբաղվել: Հիմա ջերմոցային աշխատանքների սկիզբ ենք դրել, մեկ էլ տնային պայմաններում` խոզ, հավ, ճագար են պահում»-ցավով նկատում է գյուղապետը:

Нет описания.

Ի դեպ. Պատերազմի ընթացքոմ հանուն հայրենիքի մարտիրոսվել են յոթ  շոշեցիներ, որոնց մի մասը ընտանիք ուն երեխաներ ունեին:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում