Շատ վատ նախադեպ կարող է լինել. հայտնի փաստաբանը` «Նորք-Մարաշի» գործով վճռի մասին

Տեսանյութեր

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակեց «Նորք-Մարաշի» գործով 20 ամբաստանյալների դատավճիռը: Մասնավորապես` ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը մեղավոր ճանաչվեց` դատապարտվելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը, վերջնական պատիժ սահմանվեց 9 տարին:Մինչդեռ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին նույն գործով առաջադրված մեղադրանքներում արդարացրեց՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս մեղադրանքներով՝ մեղավոր ճանաչեց՝ որպես վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 3 տարի 5 ամիս ժամկետով: Այնուհետեւ դատարանը նշեց, որ Վահան Շիրխանյանը համաներմամբ ազատվում է պատիժը կրելուց:

Անդրադառնալով կայացված դատավճռին` «Լեւ գրուպ» փաստաբանական գրասենյակի ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, ով Արթուր Վարդանյանի պաշտպանն է, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ դատական ակտը ստանալուց հետո` օրենքով սահմանված կարգով այն կբողոքարկեն վերադաս ատյանին:

«Նախ հրապարակվեց դատավճռի եզրափակիչ մասը, իրավամբ կստանանք ամբողջ  դատական ակտը, որի հետ կապված համապատասխան իրավական հետեւություններ կարվի: Ըստ էության,հնարովի, սարքած գործ է, որը եկավ ու հանգրվանեց այս փուլին: Իրավապաշտպանիս կարծիքն է, որ այն ապագա չունի: Միեւնույն ժամանակ, տարօրինակ եմ համարում, որ առերեւույթ պատվիրատուին դատարանը փորձաշրջան է տալիս, առերեւույթ կատարողներին` երկար ազատազրկումներ: Սա իրավակիրառ պրակտիկայում ոչ միայն հարիր չէ, այլ շատ վատ նախադեպ կարող է լինել: Որպես կանոն՝ առերեւույթ պատվիրատուն իրավամբ ավելի մեծ պատասխանատվության պետք է ենթարկվի, քան առերեւույթ կատարողը», - շեշտեց փաստաբանը:

Ամփոփելով միտքը` Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ սա հնարածին մեղադրանքներով կայացված դատական ակտ էր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում