Հայտնի է «Նորք-Մարաշի» գործով 20 ամբաստանյալների դատավճիռը

Տեսանյութեր

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, հրապարակեց «Նորք-Մարաշ» խմբի գործով դատավճիռը:

Ըստ այդմ` ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը մեղավոր ճանաչվեց` դատապարտվելով ազատազրկման՝ 13 տարի ժամկետով, հաշվակցելով նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը,  վերջնական պատիժ սահմանվեց 9 տարին։

Դատարանը ՀՀ ՊՆ նախկին նախարար Վահան Շիրխանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրեց՝ ճանաչելով եւ հռչակելով նրա անմեղությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ մյուս մեղադրանքներով՝ մեղավոր ճանաչեց՝ որպես վերջնական պատիժ սահմանելով ազատազրկումը՝ 3 տարի 5 ամիս ժամկետով։ Այնուհետեւ դատարանը նշեց, որ Վահան Շիրխանյանը համաներմամբ ազատվում է պատիժը կրելուց:

Խմբի ֆինանսավորող համարվող Անտոն Թոթոնջյանը մեղավոր  ճանաչվեց առաջադրված մեղադրանքում՝ դատապարտվելով ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, որը, սակայն դատարանը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով:

Ավետիս Բարեյանը մեղավոր ճանաչվեց՝ դատապարտվելով ազատազրկման 9 տարի ժամկետով, նախաքննության ընթացքում 2 ամիս կալանքի տակ գտնվելու ժամկետի հաշվակցմամբ՝ վերջնական պատիժ սահմանվեց 8 տարի 10 ամիսը:

Վաղինակ Ստեփանյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, նրա նկատմամբ վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 6 տարի 7 ամիս ժամկետով:

Արթուր Եղիազարյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 6 տարի 2 ամիս ժամկետով։

Արման Հայրապետյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 7 տարի 10 ամիս ժամկետով:

Արա Պողոյանի նկատմամբ ազատազրկումը՝ 6 տարի 2 ամիս ժամկետով:

Տիգրան Բոյաջյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 5 տարի 6 ամիս ժամկետով:

Գեւորգ Ջնդոյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 8 տարի ժամկետով, նշանակված պատժում, հաշվակցելով Ջնդոյանի՝ նախաքննության եւ դատաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու 2 տարի 10 ամիս ժամկետը, վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 5 տարի 1 ամիս ժամկետով:

Արկադի Մարդոյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 7 տարի ժամկետով:

Վահագն Սալնազարյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց 6 տարի 2 ամիս ժամկետով։ 

Մարինե Կաթանյանը դատապարտվեց ազատազրկման՝ 6 տարի ժամկետով, սակայն դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով։

Ասյա Մկրտչյանը դատապարտվեց ազատազրկման՝ 8 տարի ժամկետով, վերջնական պատիժ սահմանվեց՝ ազատազրկումը՝ 7 տարի 7 ամիս ժամկետով։

Նելլի Մինասյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ սահմանվեց ազատազրկումը՝ 7 տարի 10 ամիս ժամկետով, որը դատարանը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան՝ 5 տարի ժամկետով։

Էդվարդ Ներսիսյանը մեղավոր ճանաչվեց առաջադրված մեղադրանքներում, սակայն դատարանը, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության միջգերատեսչական հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությունը, Ներսիսյանի նկատմամբ պատժի նշանակումը հետաձգեց, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը՝ վերացրել։

Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Հարություն Սարիբեկյանին դատարանն առաջադրված մեղադրանքներում արդարացրեց՝ հանցակազմի բացակայության հիմքով,  մեկ այլ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ մեղավոր ճանաչելով` ազատեց քրեական պատասխանատվությունից՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում