Կասիլյասի հուսահատության ճիչը. Կասիլյասը ջնջել է գեյ լինելու մասին թվիթը
ՍպորտՄադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը Թվիթերում գրառում է արել, թե գեյ է:

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը, որն Կասիլյասի հետ խաղացել է Իսպանիայի հավաքականում, արձագանքել էր խաղընկերոջ գրառմանը:

«Ժամանակն է պատմել մեր պատմությունը, Իկեր»:
Իսպանական AS-ը հայտնում է, որ Կասիլյասը հոգնել է, որ մամուլը պարբերաբար սիրավեպեր է վերագրում իրեն: Վերջերս լուրեր են տարածվել, որ Իկերը հանդիպում է իսպանացի դերասանուհի և մոդել Ալեխանդրա Օնևայի հետ:
«Չեմ հասկանում այս հրապարակումների պատճառը: Դրանք ձեր եզրակացություններն են»,- ամիսներ առաջ ասել էր Կասիլյասն ու հերքել այդ ժամանակ տարածված տեղեկությունը:
AS-ը համոզված է, որ 41-ամյա դարպասապահը գեյ լինելու վերաբերյալ հայտարարությունն արել է՝ լրատվամիջոցներին հեգնելու համար: Ավելի ուշ նա ջնջել է թվիթը:
Ապա նոր գրառում արել.«Կոտրված հաշիվ: Բարեբախտաբար, ամեն ինչ կարգին է: Ներողություն եմ խնդրում իմ բոլոր հետևորդներից»։

