Ինչո՞ւ է «թավշյա իշխանափոխությունը» մարդկանց ուղեղներում միայն մեկ հարց մեխել. «մենակ թե նախկինները չգան». Զաքարյան

Ներքաղաքական
«Ինչո՞ւ է «թավշյա իշխանափոխությունը» մարդկանց ուղեղներում միայն մեկ հարց մեխել. «մենակ թե նախկինները չգան»: Դավաճան թավշիստների բոլոր խոստումները մոռացվել են, բայց այս մեկն ամեն առիթով թմբկահարում են:
 
Իրականում այդ հանրային թույնը նախորդ իշխանության վերադարձի հետ ոչ մի կապ չունի: Եթե ուշադրություն եք դարձրել, նիկոլականները հանգիստ ավիրում են երկիրը, քանդում ու հանձնում են թշնամուն ամեն ինչ: Դա անում են առանց իրենց ընտրողի աջակցության և թքած ունենալով իրենց ընտրողի կարծիքի վրա:
Սակայն, հենց ընդդիմությունն ակտիվանում է, փողոցային ակցիաներ է անում, միասնության կամ իշխանափոխության կոչեր է հնչեցնում, կամ էլ մասնակցում է նախընտրական արշավների` նիկոլիզմը միացնում է հատուկ իր տգետ մասսայի համար պատրաստած` «նախկինները գալիս են» կոճակը: Այդ ֆրազան այնպես է ներարկած ցածր խավի ուղեղում, ինչպես ասենք թմրանյութն է աշխատում թմրամոլի համար:
 
Սա քաղտեխնոլոգիական կարևոր մեխ է, որի միջոցով ցանկանում են աշխարհի քարտեզի վրայից վերացնել Հայաստան պետությունը: Ապագայում ոչ մի ազգ կամ պետություն` հայ ժողովրդի կործանման մեղքի բաժին չի ունենալու, որովհետև բոլորն ասելու են` «հայ ժողովուրդն է այդպես ուզել»: Հայ ժողովուրդն է ընտրել իր կործանման ճանապարհը, և չի ցանկացել հետ կանգնել նրանից:
 
Հատկապես վերջերս, միջազգային լրատվամիջոցներում հաճախ են հայտնվում տարբեր երկրների վերլուծաբաններ, որոնք հենց այդպես էլ ձևակերպում են իրավիճակը. «հայ ժողովուրդը շանս ունի փրկվելու, սակայն ընտրել է փաշինյանի հետևից դեպի կործանում գնալու ճանապարհը»:
 
Մեր վերականգնման միակ եղանակը` համազգային համախմբումն է` հանուն գոյաբանական սպառնալիքի չեզոքացման, հանուն նոր, անվտանգ ու խաղաղ պետության կառուցման:
 
Համախմբումը պետք է ունենա մեկ բացառություն` նիկոլիզմը: Ոչ թե նիկոլականները, այլ նիկոլիզմը` որպես պառակտիչ, քայքայիչ գործոն: Բոլոր նրանք, ովքեր կշարունակեն բարբաջել «միայն թե նախկինները չգան»` որպես պառակտիչ, թշնամական քարոզիչ պետք է պատժվեն ամենախիստ ձևով», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին