Այսօր «Նազանի» հայ կանանց ակումբի անդամները ՀՀԿ Մշակույթի հանձնաժողովի անդամների հետ միասին մեկնեցին Գյումրի. Աննա Հովներ
ՆերքաղաքականԱյսօր «Նազանի» հայ կանանց ակումբի անդամները ՀՀԿ Մշակույթի հանձնաժողովի անդամների հետ միասին մեկնեցին Գյումրի` այնտեղ բնակվող կուսակցական և ոչ կուսակցական գյումրեցի կանանց և աղջիկների հետ հանդիպելու նպատակով:
Հանդիպումն անցել է ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության գրասենյակի դահլիճում, որը մեզ սիրով տրամադրել է կազմակերպության ղեկավար` Արտյոմ Ղուկասյանը:
Հանդիպումն անցել է շատ ջերմ մթնոլորտում: Հնչեցին բազմաթիվ հարցեր, քննարկվեցին քաղաքական թեմաներ, խոսեցինք և պլանավորեցինք միասին իրականացնել բազմաթիվ մշակութային նախագծեր:
Շատ ուրախ էինք լսել, որ գյումրեցի կանայք կիսում են «Նազանի» ակումբի հայացքները` կարևորելով հայուհու դերը թե՜ հասարակական կյանքում, թե՜ պայքարում:
Ուրախ ենք, որ նազանիների շուրջ համախմբվում են նոր անդամներ:
Հնչեցին նաև առաջարկներ և հարցեր ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք մենք անպայման կփոխանցենք:
Երևանից դուրս ապրող մարդիկ շփման և ուշադրության կարիքն ունեն, և հարկավոր է հաճախակի հանդիպել իրենց հետ:
Սա շատ կարևոր է, շա՜տ:
Այսօրվա հանդիպումն անցավ շատ արդյունավետ, տպավորություններով և նոր միասնական նախագծերով լեցուն:
Ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ողջ անձնակազմին` շատ ջերմ ընդունելության, հյուրասիրության և մեծ սրտով մեզ դիմավորելու համար:
Շնորհակալ ենք Արտյում Ղուկասյանին, իր գեղեցկուհի կնոջը` Գոհարին, Հասմիկին, Կարինեին, Աննային, Գարիկին, Սիրեկանին և բոլորին, ովքեր բարձր մակարդակի վրա կազմակերպեցին այս հանդիպումը:
Խոստացել ենք իրար, որ նման հանդիպումներն անցնելու են հաճախ, որովհետև սա հնարավորություն է տալիս շփվելու միմյանց հետ, ծանոթանալ և ընկերանալ նոր մարդկանց և համակիրների հետ, քանի որ մենք պետք է ձգտենք լինել միասնական, եթե պայքարում ենք մեկ գաղափարի շուրջ:






