Արցախի ԱԺ նախագահը եկել է նախագահականի նստավայրում հավաք իրականացնողների մոտ
ՏեսանյութերՍտեփանակերտում տեղի ունեցող հավաքի մասնակիցները շարունակում են փակ պահել նախագահական նստավայրի մուտքը: Նրանք պահանջում են, որ նախագահը դուրս գա եւ պատասխանի իրենց հարցերին: Սակայն, ինչպես ավելի վաղ նշել էր «Իրավունք»-ը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղում չէ:
Քիչ առաջ հավաքի մասնակիցներին է մոտեցել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ու խորհրդարանական մեծամասնություն կազմող «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը: Նրանք վստահեցնում են քաղաքացիներին, որ ոչ մի պաշտոնյա չի պատրաստվում Արցախը զիջել Ալիեւին եւ անելու են հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա:
Նշենք, որ Արցախի նախագահական նստավայրը շրջափակված է ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցների զորքերով:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Ստեփանակերտ-Երեւան

