Մխիթարյանը դաշտի կենտրոնում արեց այն, ինչ խնդրել էի. Ինձագի
Սպորտ«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Մխիթարյանը շատ լավ մտավ փոխարինման։ Դա կարևոր պահ էր, որն օգնեց մեզ։ Մխիթարյանը խելացի խաղացող է։ Այսօր նա դաշտի կենտրոնում արեց այն ինչ, ես իրեն խնդրել էի։ Երկրորդ խաղակեսի սկզբում տեխնիկապես լավ չէինք գործում, բայց մրցակցի գոլից հետո ավելացրեցինք։
«Ռոմայի» հետ խաղից հետո ես գտա այն թիմը, որը փնտրում էի։ «Բարսելոնայի» և «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակները անկյունաքարային են թիմի համար»,- ասել է Ինձագին հետխաղային ասուլիսի ժամանակ։

