Արցախի փրկության ճանապարհներն այդքան էլ շատ չեն. Մետաքսե Հակոբյան

Ներքաղաքական

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցություն պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը դուրս է եկել խմբակցությունից եւ համանուն կուսակցությունից` հայտարարելով, որ քաղաքական պայքարը շարունակելու է որպես անկախ պատգամավոր: Այս մասին հայտարարություն է տարածել նաեւ Արցախի «Արդարություն» կուսակցության գործադիր խորհուրդը, որում մասնավորապես ասված է, որ հարգում են Կարեն Հովհաննիսյանի որոշումը: Սակայն անհրաժեշտ են համարում նշել, որ կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կարեն Հովհաննիսյանի` քաղաքականությունից դուրս գալու, բայց որպես անկախ պատգամավոր իր գործունեությունը ԱՀ ԱԺ-ում շարունակելու վերաբերյալ խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին տրված բանավոր բացատրությունն անտրամաբանական է: Ուստի` կուսակցության գործադիր խորհուրդը հորդորում է պատգամավոր Կարեն Հովհաննիսյանին վայր դնել կուսակցության համամասնական ընտրացուցակով տրված մանդատը եւ հնարավորություն տալ կուսակցության համամասնական ընտրացուցակի այլ անդամի շարունակելու քաղաքական պայքարը Արցախի Հանրապետության Ազգային ժողովում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

— Տիկին Հակոբյան, իրականում ի՞նչ է կատարվում Արցախի «Արդարություն» խմբակցությունում եւ, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված Կարեն Հովհաննիսյանի նման որոշումը:

— Ես միայն մի բան կարող եմ փաստել, որ մի քանի ամիս է, ինչ չեմ տեսել պարոն Հովհաննիսյանին Արցախում: Ինչքանով տեղեկացված եմ` նա Արցախում չի եղել: Նա չի եղել նաեւ Ազգային ժողովի վերջին նիստի ժամանակ: Այսինքն` որեւէ շփում, զրույց էլ այդ ընթացքում չի եղել, առավել եւս` որեւէ համաձայնություն կամ անհամաձայնություն: Այդ պատճառով զերծ կմնամ մեկնաբանություններից, որովհետեւ նույնիսկ եթե կա որեւէ բան, ապա պատճառը դեռեւս որեւէ մեկս չգիտենք:

— Այդուհանդերձ, կարո՞ղ է այս ամենը պայմանավորված լինել ինչ-որ քաղաքական տեսակետների հակադրությամբ:

— Էլի եմ կրկնում` համենայնդեպս, ողջ ամառը, սեպտեմբեր ամսին եւ հոկտեմբերի այս մի քանի օրը ես կոնկրետ չեմ տեսել պարոն Հովհաննիսյանին Արցախում: Հիմա գիտեմ, որ նա մի քանի օր է, ինչ Արցախում է, բայց չի հանդիպել ո՛չ կուսակցության գործադիր մարմնի հետ, ո՛չ էլ` խմբակցության: Այնպես որ, իհարկե քննարկումներ եղել են, բայց որեւէ անհամաձայնություն մինչ այս չի եղել:

— Ըստ Կարեն Հովհաննիսյանի` անկախ պատգամավոր դառնալու որոշում կայացրել է որոշակի հանգամանքների հանրագումարի արդյունքում, ինչը պայմանավորված է երկրի առջեւ ծառացած խնդիրներին լուծում տալու մարտավարության տարբերությունների, ինչպես նաեւ որոշակի գործողությունների հետ վճռական անհամաձայնությամբ…

— Քննարկումների ժամանակ միշտ էլ տեսակետներ հայտնում ենք: Այդ առումով մեր խմբակցությունն էլ, կուսակցությունն էլ շատ ազատ է, մեզ մոտ չկա մեկ մարդու կարծիք: Բոլորս ենք հայտնում մեր կարծիքը, կարող են նաեւ հակադրվել, բայց, ի վերջո, գտնում ենք բոլորին հարմար տարբերակը, որովհետեւ ունենք ընդամենը մեկ տեսլական` այն է Արցախի փրկությունը: Եվ Արցախի փրկության համար, բոլորս ենք հասկանում, որ ճանապարհներն այդքան էլ շատ չեն: Միակ փրկությունը նախեւառաջ միասնականությունն է, եւ մեր կուսակցության անդամների մեջ էլ, խմբակցությունում էլ միշտ այդ գործելաոճն է եղել եւ մթնոլորտը: Դրա համար միշտ էլ կարողացել ենք ներկայանալի լինել` մեկ միասնականությամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին