Երբեք որեւէ մեկին չեմ սպառնում, բայց թող ՔՊ-ականները ծայրահեղ զգույշ լինեն. Գրիգորյան

Ներքաղաքական

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, թե «Եռաբլուրում թաղվածները ոչ մեկի սեփականությունը չեն, բոլորինն են: Այնտեղ մեր զավակներն են, մեր բանակի ու պետականության զինվորները: Մեր դարպասները սկսվում են սահմանից եւ Եռաբլուրից, դրա համար ոչ մեկի առջեւ չպետք է փակվեն Եռաբլուրի դռները»:

«Իրավունք TV»-ի տաղավարում անդրադառնալով վերոնշյալին` արցախյան 44 օրյա պատերազմի մասնակից, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ նման ձեւակերպումն անհեթեթություն որակեց:

— Վերջին ժամանակներում ականատես եմ լինում շատ տխմար արտահայտությունների, նաեւ այն, թե 18-ից հետո երեխան արդեն ծնողներինը չէ, այլ հասարակությանն է: Կներեք, ես չեմ մեկնաբանում այդ անհեթեթությունները, բայց ուզում եմ հիշեցնել, որ բոլոր նրանք, ովքեր ուղղակի կամ անուղղակի աջակցել է այս հայրենադավերին իրենց դավադրության մեջ, ստանալու են իրենց արժանի պատիժը, առաջ Աստված: Ձեր կողմից նշված էակը բարոյական իրավունք չունի նույնիսկ արտաբերելու «Եռաբլուր» անունն իր կեղտոտ բերանով: Եռաբլուրի մասին խոսելիս` ՔՊ-ականները պետք է իրենց բերանը լվանան: Նկատի ունեմ նրանց, ովքեր համարում են, թե մեր տղաները զոհվել են հանուն ոչինչի, ովքեր խոսելով մեր նահատակ եղբայրների ու երեխաների մասին կփորձեն համեմատել ինչ-որ բանի հետ կամ արտահայտվել իբրեւ սովորական գոյականի: Այդ սրբապիղծ էակների ցանկացած արտահայտություն, ցանկանցած քայլ չի մոռացվելու: Ես էլ չլինեմ ողջ կամ իմ ընկերները, մարդիկ կան, որոնք այս ամենը հիշելու են, եւ եթե նրանց դեմը չգա, գալու է իրենց ժառանգների դեմը: Այնպես որ, նրանք պետք է ծայրահեղ զգույշ լինեն: Նրանց լկտիությունն ու սանձարձակությունը, որոնք այսօր դրսեւորում են Ազգային ժողովում, «շնորհիվ» նաեւ, այսպես կոչված, ընդդիմության է, որ համոզված են իրենց անպատժելիության մեջ: Ես երբեք իմ կյանքում որեւէ մեկին չեմ սպառնում, բայց Աստված առաջ, ամեն ինչ ընկնելու է իր տեղը: Հայքը հավերժ է, հայերը Աստծո ժողովուրդ են, սա անցնելու է գնա, բայց այն դասատուները, որոնք ստիպում են, որ մեր նահատակված տղաների նկարները դպրոցի պատերց հանեն` ասելով, թե սա գերեզմանատուն չէ, չեն մոռացվելու: Ինչ տարիքում էլ լինեն, ինչ սոցիալական կամ ընտանեկան կարգավիճակում էլ լինեն, անկախ նրանց սեռից ու տարիքից, պետք է պատասխան տան: Ու չի լինելու այնպես, թե` լավ, սխալվել էինք: Սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր այսօր ենիչերիությամբ են զբաղված` ջարդելով սեփական ժողովրդին: Չի՛ ստացվելու:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին