Հակառակը ներառյալ Հայաստանի նախիջեւանացումն է. ինչ է առաջարկում Լիլիթ Գալստյանը

Ներքաղաքական
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆՆ անդրադարձել է ստեղծված իրավիճակին` վերնագրելով այն «Քանի դեռ Հայաստանում իշխանություն են իրականացնում թուրքադրբեջանական շահերի ծառաները»:
 
«Մեր ազգային և պետական շահերի ուրացման և դավաճանության ողբերգական, առայժմ անկասելի շղթայում, մեկ ցավալի հանգրվան էլ արձանագրվեց․ քառակողմ հայտարարությունը:
նփ-ի ստորագրությամբ Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
 
Բնականաբար, «Եվրոպայի քաղաքական համայնքում» Ռուսաստանը չկա։
Բնականաբար, պատահական չեն հայտարարությանը նախորդած հակաՀԱՊԿ-ային և հակառուսական տրամադրությունները։
Նոր աշխարհակարգ կառուցելու և հարավային ճակատ բացելու աշխարհաքաղաքական մեծ խաղացողների սցենարում անղեկ և կազմաքանդված Հայաստանը մանրադրամի է վերածվել, այն առայժմ այս ուրվագիծն ունի, իսկ իրական լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը շատ առարկայական է։
 
Ըստ էության, Արցախյան բանակցային գործընթացում կարևորագույն դերակատարություն ստանձնած, արցախահայությանը անվտանգային երաշխիքներ ապահովող Ռուսաստանը դուրս է մղվում նվաճողական այս խաղից՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով։
 
Այսպիսով, հեզասահ և հետևողականորեն դուրս է մղվում նաև «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում» խոսույթը։
 
Սա Ադրբեջանական՝ բոլոր միջազգային հարթակներում աննահանջ պնդվող նարատիվն է, որին ստորաբար ծառայում են Հայաստանի իշխանությունները։
Այս հայտարարությունը վերջինիս ցավալիորեն շատ ցցուն դրսևորումն է։ նիկոլի հորջորջած նշաձողը ոչ միայն իջեցվել է, այլև նշաձող այլևս չկա և չի լինի՝ քանի դեռ Հայաստանում իշխանություն իրականացնում են թուրքադրբեջանական շահերի ծառաները։
 
Եվ, ինչպես նախորդ բանակցություններում, հանդիպումներում, հայտարարություններում ոչ մի խոսք ադրբեջանական ագրեսիայի, ռազմական հանցագործությունների/ամգամ վերջին/, այս պահին շարունակվող Հայաստանի խախտված տարածքային ամբողջականության մասին։
 
Ոչ մի խոսք Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութի, Շուշիի, փախստականների, գերիների վերադարձի, մշակութային վանդալիզմի մասին։
 
Հայաստանի կազմաքանդումն ու նվաստացումը շարունակվում է անգամ այս մի քանի նախադասությամբ տեքստում ամրագրելով Ադրբեջանի խիստ անորոշ վերապահությունը՝ «Ադրբեջանը համաձայնեց համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա»:
Եվ, այնուամենայնիվ, Արցախի Հանրապետությունում որևէ մեկը նիկոլին իրավունք չի տվել իր անունից ուրանալու արցախահայության՝ հանրաքվեով ամրագրված ինքնորոշման իրավունքը։ Արցախն ինքնորոշվել է որպես անկախ պետություն մինչև ԱՊՀ կազմավորումը։
 
1991 թ. դրությամբ գոյություն ունեցող իրավապայմանագրային հենքի վրա Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չի նշանակում Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում։
 
Եվ, այսուհանդերձ, Հայաստանն ու Ադրբեջանն այս հայտարարությամբ հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը։ Սա նշանակում է, որ հաստատում են հանձնառությունը նաև ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված տարածքային ամբողջականությանը համազոր մեկ այլ միջազգային իրավունքի և սկզբունքի՝ ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ, ինչպես նաև ուժի հարկադրանքով ձեռք բերված պայմանագրերի առոչնչությանը։ Հենց այս կամ անջատում հանուն փրկության մոդելում է մեր փրկօղակը։ Հակառակը ներառյալ Հայաստանի նախիջևանացումն է․․․
 
Բայց մեր ազգային շահերը հետապնդելու համար նախ անհրաժետ է ունենալ ազգային-պետական տեսլական ու նվիրում ունեցող առաջնորդ, ոչ թե ստախոս․ ոչ թե կամազուրկ, ոչ թե հաճկատար, ոչ թե խեղճ ու թուլամորթ, ոչ թե տգետ ու ամբարտավան, ոչ թե սադրիչ ու ուրացող, ոչ դե դավադիր ու պառակտիչ, ոչ թե չտես ու անհավասարակշիռ, ոչ թե ապազգային ու անարժանապատիվ։
 
Պատասխանատվությունը նաև քաղաքական, կրթական և տնտեսական էլիտայինն է․ մենք պետք է միասին․ շատ արագ կարողանանք ձևավորել երկիրն ու պետականությունը փրկելու տեսլական։
 
Բայց սրա համար հարկավոր է նաև ապրելու, արժանապատիվ ապրելու և պետություն- հայրենիք ունենալու կամք և երազանք ունեցող ժողովուրդ ունենալ։ Սա դեռ վերջը չէ, միասին կարող ենք», – ընդգծել է Լ. Գալստյանը։
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին