ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՊԻՂԾ ԽՐԱԽՃԱՆՔԸ

Վերլուծություն

Եվ այս­պես, նա­խօ­րե­ին կա­պի­տու­լյանտ ճի­վա­ղը ԱԺ-ում հիս­թե­րիկ «մե­նա­հա­մերգ» տվեց` հայ­տա­րա­րե­լով, որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը Վար­դան Օս­կա­նյա­նի հետ, իսկ հե­տո` Սերժ Սարգ­սյա­նը Է­դո­ւարդ Նալ­բան­դյա­նի հետ քա­նիցս ճա­նա­չել են Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում, և 2018-ին Սերժ Սարգ­սյա­նը սե­ղա­նին կա­պի­տու­լյա­ցի­ա­յի փաս­տա­թուղթ է թո­ղել: Որ ինքն այ­լևս ճար չու­նի և գնում է «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» ստո­րագ­րե­լու, որ ի­րեն չի հե­տաքրք­րում, թե ընդ­դի­մու­թյունն ինչ­քան փո­ղո­ցա­յին ակ­ցի­ա­ներ կա­նի...

ԹՈՒՐ­ՔԵ­ՐՈՎ Ի­ՐԱՐ ԼԱՎ ԷԼ ԳՏԵԼ ԵՆ

Ինչ­պես ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տել է Ար­մեն Ա­շո­տյա­նը, հո­ղա­տուն Սերժ Սարգ­սյա­նի հնչեց­րած «կա­պի­տու­լյանտ» բա­րե­կիրթ եզ­րույ­թից ա­վե­լի է ընկ­նա­վոր­վում, քան Սյու­նի­քում իր դեմ­քին նե­տած «ողջույն, բ...-ի տղա» բա­ցա­կան­չու­թյուն­նե­րից, և մո­լա­գա­րի պես փնտրում է, թե ինչ­պես ա­զատ­վի իր ճա­կա­տին դաջ­ված «կա­պի­տու­լյանտ» խա­րա­նից, այդ պատ­ճա­ռով փոր­ձում է կա­պի­տու­լյա­ցի­ան ու­րիշ­նե­րի գրպա­նը գցել: Մի պահ «նախ­կին­նե­րին» ո­րո­շեց «հա­վաս­տի աղ­բյու­րով» հա­վե­լել նա­և ռուս­նե­րին, բայց հաս­կա­նա­լով, որ ռուս ար­ջը, գե­նե­րալ Ման­վե­լի ա­սած, իր «հե­տև­ին ձեռք կտա» և կրկին վե­րա­դար­ձավ ՀՀ երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րի տար­բե­րա­կին: «Լույս» հիմ­նադ­րա­մի փոր­ձա­գետ Դե­րե­նիկ Խա­չատ­րյա­նը չի զլա­ցել և հաշ­վել է, թե ըստ «հա­վաս­տի աղ­բյու­րի», Ա­լի­և­ը քա­նի ան­գամ չի ըն­դու­նել Ար­ցա­խը որ­պես նվեր. «Այսինքն ըստ «հա­վաս­տի աղ­բյու­րի», Ար­ցա­խը 7 ան­գամ հանձ­նել են Ադր­բե­ջա­նին, բայց նա մե­ծա­հո­գա­բար չի վերց­րել: Այ­նու­հե­տև ե­կավ թավ­շյա կտրի­ճը, չե­ղար­կեց նա­խորդ 7 հանձ­նու­մը, ա­մեն ինչ զրո­յից սկսեց, հայ­տա­րա­րեց «Արցա­խը Հա­յաս­տան է, և վե՛րջ» և 2020թ.-ին պա­տե­րազ­մով «չհանձ­նեց» Ար­ցա­խի 80%֊ը: Հի­մա էլ պատ­րաստ­վում է «չհանձ­նել» մնա­ցած 20%֊ը: Փաս­տո­րեն Բաք­վում աշ­խա­տում են «7 ան­գամ չա­փիր, մեկ` կտրիր» սկզբուն­քով. մին­չև Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյան չե­կավ թավ­շյա կտրի­ճը, ի­րենք դեռ չա­փում է­ին: Վեր­ջում որ Հա­յաս­տա­նի հանձ­նու­մը հիմ­նա­վո­րի նախ­կին­նե­րի կնքած Բա­թու­մի պայ­մա­նագ­րով, չզար­մա­նաք...»:

Հա, մեկ էլ խնդրեց ԱԺ մե­ծա­մաս­նու­թյան և «ժո­ղովր­դի» ա­ջակ­ցու­թյու­նը: Դե, ու­սա­պար­կա­վոր ՔՊ-ական­նե­րի դեպ­քում ա­մեն ինչ պարզ է` ե­թե մեկ օ­րում մի­ա­ձայն քվե­ար­կու­թյամբ ըն­դու­նել են 50-ի կար­գի օ­րենք­ներ, ա­պա նա­խան­ձից կկա­նա­չեն բո­լոր դիկ­տա­տոր­նե­րը` Հիտ­լե­րը, Ստա­լի­նը, Չա­ուշես­կուն, Քա­դա­ֆին: Ինչ վե­րա­բե­րում է «ժո­ղովր­դին», ա­պա մար­դը ա­նա­սու­նից զա­նա­զան­վում է հի­շո­ղու­թյամբ, և ժե­խը, ո­րը չի հի­շում, թե ով է հող ա­զա­տագ­րել և պա­հել, և ով հանձ­նել` հենց ա­նա­սուն է, որ կա, ու լու­սա­հո­գի Ար­մեն Գրի­գո­րյա­նը ինչ դրանց ա­սել է, դեռ մի բան էլ քիչ է ա­սել:

Իսկ թե ում հետ է նույն սե­ղա­նի շուրջ մեկ­տեղ­վել կա­պի­տու­լյան­տը Պրա­հա­յում, Էդ­գար Ղա­զա­րյա­նը հրա­պա­րա­կել է «Մի նկա­րի պատ­մու­թյուն. հայ ժո­ղովր­դի բո­լոր թշնա­մի­նե­րը մի կադ­րում, մի սե­ղա­նի շուրջ: Նկա­րում ձա­խից աջ. Թուր­քի­ա­յի նա­խա­գահ Ռե­ջեփ Թա­յիփ Էր­դո­ղան (հայ ժո­ղովր­դի հան­դեպ ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­րած, Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րի վրա հիմն­ված պե­տու­թյան ղե­կա­վար, ով Բաք­վում 2020 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րին Իլ­համ Ա­լի­և­ի հետ ըն­դու­նել է 44-օրյա պա­տե­րազ­մի զո­րա­հան­դե­սը), Հա­յաս­տա­նի վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյան, ով ստո­րագ­րել է 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի կա­պի­տու­լյա­ցի­ա­յի հայ­տա­րա­րու­թյուն և մտա­դիր է Հա­յաս­տա­նը հանձ­նել Թուր­քի­ա­յի և Ադր­բե­ջա­նի տի­րա­պե­տու­թյա­նը, ՀՀ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յան, ով հան­դի­սա­ցել է Թուր­քի­ա­յի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րի գոր­ծա­կալ, իսկ 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի լույս 10-ի գի­շերն ա­ռա­ջին ան­գամ հայտն­վել է հայ ժո­ղովր­դի ոտ­քե­րի տակ, Հուն­գա­րի­ա­յի վար­չա­պետ Վիկ­տոր Օր­բան, ով խախ­տե­լով Հա­յաս­տա­նի հետ ու­նե­ցած նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, գոր­ծար­քի է գնա­ցել Իլ­համ Ա­լի­և­ի հետ և գաղտ­նի կեր­պով Ադր­բե­ջա­նին է փո­խան­ցել հայ սպա Գուր­գեն Մար­գա­րյա­նին կաց­նա­հա­րած ադր­բե­ջան­ցի սպա Ռա­միլ Սա­ֆա­րո­վին: Նշված պե­տու­թյուն­նե­րից Հա­յաս­տա­նը չու­նի դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ Թուր­քի­ա­յի և Ադր­բե­ջա­նի հետ, իսկ Հուն­գա­րի­ա­յի հետ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը սա­ռեց­ված են` նշված մի­ջա­դե­պից հե­տո»:

ՍԴ աշ­խա­տա­կազ­մի նախ­կին ղե­կա­վա­րի նկա­րագ­րա­ծը սրանց մայ­րե­նի թուր­քե­րե­նում ու­նի շատ հա­մա­պա­տաս­խան ա­նուն` օղ­ռաշ­խա­նա, ո­րը նշա­նա­կում է ընդ­հա­նուր ըն­տա­նե­կան հա­սա­րա­կաց տուն: Եվ պարզ է, որ ե­թե Նի­կո­լը չկանգ­նեց­վի, ա­պա շու­տով ամ­բողջ Հա­յաս­տա­նը կդառ­նա օղ­ռաշ­խա­նա: Հա, հար­գե­լի ըն­թեր­ցող, կա­պի­տու­լյան­տին հայ­հո­յե­լու վրա հո­գե­կան ու­ժեր մի՛ ծախ­սիր, զի նի­կո­լը (գրվում է փոք­րա­տա­ռով) հենց ա­մե­նա­վի­րա­վո­րա­կան հայ­հո­յանքն է: Պար­զա­պես բո­լոր ծա­նոթ­նե­րիդ, ով­քեր եր­բև­է ա­ջակ­ցել են կա­պի­տու­լյան­տին, հի­շեց­րու, որ ի­րենք նի­կո­լազ­գի են կամ նի­կո­լի վաս­տակ...

«ՍԵՎ ԿԱ­ՐԱՊ­ՆԵ­ՐԻ» ՍՊԱ­ՍԵ­ԼԻՍ

Karap 

Եվ այս­պես, մեր երկ­րի ող­բեր­գու­թյան ա­նու­նը նի­կոլ է: Ե­թե չե­ղավ այդ խո­չըն­դո­տը, ա­պա ոտ­քի կանգ­նե­լը, վե­րա­կանգն­վե­լը, կորց­րա­ծը հետ բե­րե­լը ան­լու­ծե­լի խնդիր չէ: Սեպ­տեմ­բե­րյան ագ­րե­սի­ա­յի ժա­մա­նակ 19-ամյա զին­վոր Տիգ­րան Բա­բի­կյա­նը կրկնել է Ռո­բերտ Ա­բա­ջյա­նի սխրան­քը` նռնա­կով պայ­թեց­նե­լով և՛ ինքն ի­րեն, և՛ բա­զում աս­կյար­նե­րի: Այ­սինքն` հե­րոս­ներ ու­նենք, ա­րա­րող­ներ ու­նենք, և մի­ակ ռե­ալ խո­չըն­դո­տը կա­պի­տու­լյանտն է: Պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տում է.

— Նի­կո­լի նպա­տակն է մարդ­կանց հա­մո­զել, որ հա­յը հաղ­թե­լու, պայ­քա­րե­լու, կռիվ հաղ­թե­լու շանս այ­լևս չու­նի:

Հա­սա­րա­կու­թյա­նը հա­մո­զե­լու նրա նպա­տակն այն է, որ­պես­զի մի կող­մից մար­դիկ հա­մա­կերպ­վեն ար­դեն ե­ղած մարդ­կա­յին և տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րի հետ, մյուս կող­մից՝ հա­մա­կերպ­վեն ա­ռա­ջի­կա­յում սպաս­վող նոր ցա­վոտ լու­ծում­նե­րին:

«Լու­ծում» աս­վածն, ի­հար­կե, խիստ չա­փա­զան­ցու­թյուն է, ա­վե­լի հստակ ձև­ա­կեր­պու­մը՝ պե­տու­թյան ան­կումն է:

Թե ում վրա կբարդ­վեն տա­պա­լում­նե­րը, կո­րուստ­նե­րը, ար­դեն է­ա­կան էլ չէ: Խնդիրն այն է, որ հայ­րե­նիք ենք կորց­նում:

Ես` որ­պես զին­ծա­ռա­յող­նե­րի հետ ա­նընդ­հատ առնչ­վող մարդ, կա­րող եմ շատ վստահ ա­սել՝ մեր տղեր­քը չեն ընկճ­վել, մեր տղերքն ա­մուր կանգ­նած են և ու­նակ են ի­րենց վստահ­ված սահ­մա­նը պա­հել ու ջար­դել մին­չև ա­տամ­նե­րը զին­ված ցան­կա­ցած թշնա­մու:

Շատ-շա­տե­րը չեն էլ պատ­կե­րաց­նում, թե իշ­խա­նու­թյան՝ զին­ված ու­ժե­րին հասց­ված հար­ված­նե­րից ու տո­տալ ան­տար­բե­րու­թյու­նից հե­տո, ինչ­պի­սի ծանր հատ­ված­նե­րում, թշնա­մուց մետ­րե­րի հե­ռա­վո­րու­թյան վրա, ինչ­պի­սի ծա­ռա­յու­թյուն է տա­նում մեր զին­ծա­ռա­յո­ղը՝ պար­տա­դիր ժամ­կե­տա­յին ծա­ռա­յո­ղը, սպան, կա­մա­վո­րա­կա­նը:

Մեր բո­լոր խնդիր­նե­րի հիմ­քում մեկ գոր­ծոն է՝ Նի­կո­լը:

Նի­կոլն ար­դեն խնդիր է նա­և իր թի­մում, իր իշ­խա­նու­թյու­նում, ո­րով­հե­տև դե­պի անկ­մա­նը տա­նող գնաց­քում տե­ղա­վո­րել է բո­լո­րին՝ մե­ծից փոքր ու պար­տադ­րում է իր հետ գլոր­վել դե­պի ան­դունդ:

Իսկ քա­ղա­քա­գետ Ա­ղա­սի Ե­նո­քյա­նը մատ­նա­ցույց է ա­նում մի շատ տհաճ բան` որ կա­պի­տու­լյան­տը կա­րո­ղա­ցել է ճարպ­կո­րեն լու­ծել իր և խուն­տա­յի իշ­խա­նա­վար­ման, հե­տև­ա­բար` նա­և ապ­րե­լու, հա­վեր­ժաց­ման հար­ցը. «Մի կրկե­սա­յին տրյու­կով՝ սալ­տո կա­տա­րե­լով, Նի­կո­լը թռավ ռու­սա­կան ձի­ու­կի վրա­յից եւ փա­փուկ նստեց ա­րեւմ­տյան նժույ­գի թամ­բին, ու այժմ սլա­նում է ա­ռաջ»: Քա­ղա­քա­գե­տի խոս­քով` «Այժմ էլ դառ­նում է ան­փո­խա­րի­նե­լի Ա­րեւ­մուտ­քի հա­մար: Հա­յաս­տա­նի ողջ ընդ­դի­մա­դիր դաշտն այժմ պրո­ռու­սա­կան է... Մի քա­նի մար­գի­նալ խմբակ­նե­րը՝ Ծռե­րը, Ա­րամ Սարգ­սյանն ու Լե­ւոն Շի­րի­նյա­նը զուտ նրա հա­մար են, որ ի­րենց ան­հե­թե­թու­թյամբ ընդգ­ծեն Նի­կո­լի մե­նա­կու­թյունն ու բա­ցա­ռի­կու­թյու­նը ա­րեւմ­տա­մետ դաշ­տում: Ընդ ո­րում, Նի­կո­լը մե­նակ է ոչ մի­այն իր քա­ղա­քա­կան ու­ժի շնոր­հիվ, այ­լեւ անձ­նա­պես, քա­նի որ նրա բա­ցա­կա­յու­թյան դեպ­քում ոչ ոք լուրջ չի ըն­դու­նի ՔՊ-ին: Ո­րե­ւէ իշ­խա­նա­փո­խու­թյան դեպ­քում ար­դեն իսկ կա­րե­լի է կան­խա­գու­շա­կել Ա­րեւ­մուտ­քի ար­ձա­գան­քը՝ նոր իշ­խա­նու­թյուն­նե­րը լե­գի­տիմ չեն հա­մար­վի»:

Ա­նե­լա­նե­լի վի­ճա՞կ... Քա­ղա­քա­գի­տու­թյան դոկ­տոր Հրա­չյա Ար­զու­մա­նյա­նը գրել է, որ հարկ է հե­տև­ել դա­վա­ճա­նի ոչ թե խոս­քե­րին, այլ գոր­ծե­րին, և պա­րան­նե­րով սպա­ռա­զին­ված` հենց որ ստո­րագ­րի, ազ­գո­վի, ա­ռանց կու­սակ­ցա­կան դրոշ­նե­րի, լցվել փո­ղոց­նե­րը և նրան կա­խա­ղան հա­նել: Թե­և «նե­մե­զի­սի» բո­լոր ե­ղա­նակ­նե­րը ազ­գա­յին-ազա­տագ­րա­կան պայ­քա­րի հար­գի մի­ջոց­ներ են, դրանք չեն աշ­խա­տի: Քան­զի Նի­կո­լը դրանց բո­լո­րին պատ­րաստ է, հոգ տա­րել է չե­զո­քաց­ման մա­սին: Քա­ղա­քա­կան պայ­քա­րի ինս­տի­տու­ցի­ո­նալ ո­րև­է մի­ջոց նույն­պես չի աշ­խա­տի, ինս­տի­տուտ­ներն ար­դեն ոչն­չաց­ված են:

Ար­մեն Ա­շո­տյանն ար­ձա­նագ­րում է. «Հա­յաս­տա­նում ի­րա­վի­ճա­կը ֆորս-մա­ժո­րա­յին է, և մենք պետք է հույս­ներս դնենք «սև կա­րապ­նե­րի» վրա: Ինս­տի­տու­ցի­ո­նալ ընդ­դի­մու­թյու­նը Դի­մադ­րու­թյան շարժ­ման մեկ­նար­կից ա­ղա­ղա­կում էր վտանգ­նե­րի մա­սին: Նի­կո­լը գի­տի` մեզ ուր է տա­նում, թե քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձա­յին մա­սերն ինչ­պես կդա­սա­վո­րի, է­ա­կան չէ. պետք է նրան հա­նենք, որ­պես­զի վերջ­նար­դյուն­քը փոխ­վի»:

«Սև կա­րապ­ներ»` հայտ­նի տե­սու­թյուն է ռիս­կե­րի մա­սին: Այն է` հայտն­վում են ի­րա­վի­ճակ­ներ, ո­րոնք հնա­րա­վոր չէր նա­խօ­րոք հաշ­վար­կել, բայց կա­տար­վե­լուց հե­տո թվում են լրիվ օ­րի­նա­չափ: Եվ նա, ով Հա­յաս­տա­նում կգե­նե­րաց­նի «սև կա­րապ­ներ», նա էլ Նի­կո­լի հա­խից կգա: Ու նա­և ել­քեր կգտնի ա­նե­լա­նե­լի թվա­ցող վի­ճակ­նե­րից: Կռա­հում եք, չէ՞ ով կա­րող է լի­նել...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում