Սաուդյան Արաբիայի թագավորը մարտին Ինդոնեզիա կայցելի 450 տոննա կշռող ուղեբեռով
Արխիվ 16-20Սաուդյան Արաբիայի Սալման բին Աբդուլ-Ազիզ Ալ-Սաուդ թագավորը մարտին Ինդոնեզիա կայցելի 450 տոննա կշռող ուղեբեռով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայի թագավորն Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտա եւ Բալի կղզի կայցելի մարտ ամսին՝ 1,5 հազար մարդու ուղեկցությամբ: Ուղեբեռի 63 տոննան կհասցվի Ջակարտա, իսկ մնացած 396 տոննան կուղարկվի Բալի: Այդ թվում՝ Mercedes-Benz S600 երկու ավտոմեքենա, որոնք արդեն հասցվել են կղզի: Ուղեբեռում նաեւ տեղ են գտել երկու Էլեկտրական վերելակներ: Պետք է նշել, որՋակարտայում թագավորին ծառայություններ մատուցելու համար կհատկացվեն 178 աշխատողներ, Բալիում՝ 394: Այցը մեկնարկվելու է մարտի 1-ից եւ շարունակվելու է մինչեւ մարտի 9-ը:

