Արդյո՞ք հայ ազգը այդ չափ հեռացել է Աստծուց, որ ապրում ենք այս դաժան օրերը ազգովի.Արմեն Հարեյանի սթափեցնող պարզաբանումը

Հանդիպում

Ասում են, երբ մարդը հեռանում է Աստծուց բոլոր անհաջողությունները գալիս են ու միանգամից թափվում մարդու գլխին։ Արդյո՞ք հայ ազգը այդ չափ հեռացել է Աստծուց, որ ապրում ենք այս դաժան օրերը ազգովի։ Հարցի պատասխանը «Իրավունքը» փորձել է ստանալ Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆԻՑ, ով ուշագրավ եւ բոլորիս մտածելու տեղիք տվող պատասխան տվեց.

-Ես չգիտեմ թէ որևէ ազգ ինչքան է հեռացել Աստծուց, քանի որ այդ հարցին պատասխանելու համար պետք է այդ ազգի գոնե մեծամասնության սրտերն ու մտքերը կարողանանք կարդալ, որպեսզի տեսնենք թէ ինչ կա այդ մարդկանց սրտում: Բայց բավական է մի քանի բաների նայել ու պատասխանը հստակ կլինի: Մեր ազգում մեծ քանակի աբորտներ են լինում: 1954 թվականից մինչև 2018 թվականը միայն Հայաստանում պաշտոնապես գրանցվել են մոտ 1.8 միլիոն աբորտներ: Ոչ պաշտոնական թվերը սովորաբար մի քանի անգամ ավելի են լինում: Հիմա տեսնու՞մ էք սա ինչ ահավոր մարդասպանություն է, որ ծնողներն արել են իրենց դեռ չծնված զավակների նկատմամբ: Բա մյուսները որ դրդել ե՞ն, բա մյուսները որ քաջալերել ե՞ն, բայց բժիշկ կոչվածները որ սա արել ե՞ն: Մեր ազգի տղամարդիկ համատարած հայհոյում են: Ամենաշատ տարածված հայհոյանքներից մեկը «Տիրոջդ մերը» հայհոյանքն է: Հիմա մտածեք: Դուք հարցնում էք Աստծու մասին: Մարդու Տերը ո՞վ: Իսկ Տիրոջ մայրը ո՞վ: Ազգը կարո՞ղ է այդքան Աստվածամորը հայհոյի ու անպատասխան մնա: Խարդախության մասին: Երբ որ Հայաստանն անկախացավ, մի պահ խանութների կշեռքները գրեթե բոլորը համատարած 100 գրամ պակաս էին տալիս: Ինքներդ նայեք, թէ ինչքան կաշառք, խարդախություն ու խաբեություն կա մեր կյանքում: Սրանք ի՞նչ է, Աստվածային ու բարի՞ բաներ են: Մենք պոռոտախոսություն ենք անում թէ առաջին Քրիստոնյա ազգն ենք ու պարծենում ենք դրանով: Հիմա տեսեք: Երևանում կա ընդհամենը 16 Հայ Առաքելական Եկեղեցի: Եթե այդ բոլոր եկեղեցիները կիրակի օրերին լեփ լեցուն լինեն միայն իսկապես-հավատացյալ, զղջացող ու ապաշխարող մարդկանցով (որ այդպես չէ), ապա հազիվ կտեղավորեն 10 հազար մարդ: Լավ, ասենք 20 հազար: Իսկ 10 հազար մարդը Երևանի մեկ միլիոն բնակչության ընդհամենը 1 տոկոսն է: Հասկանում ե՞ք, 99 տոկոսին չի հետաքրքրում Քրիստոսի հետ հաղորդության մեջ ապրելը: Նրանց չեն գալիս Քրիստոսի մոտ: Հիմա դուք ասեք, սա Աստծուց հեռանա՞լ է, թէ Աստծուն մոտ գտնվել: Իսկ եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա ահա թէ ինչ կասեմ: Մոտ 25 հայ սերունդներ սպասել էին տեսնել այն ինչ ես և Դուք եք տեսնում՝ Հայոց Պետականություն: 650 տարիներ հայ ազգը պետականություն չէր ունեցել, և ահա Աստված շնորհեց մեզ: Ընդարձակեց մեր սահմանները, մաքրեց մեր երկիրը, բոլոր կանխատեսումներին հակառակ մեզ շնորհեց փառահեղ հաղթանակ, ու շնորհեց մեզ մի մեծ նվեր, որպեսզի մենք Քրիստոնյա Հայաստան կառուցենք: Քրիստոնյա Հայաստան՝ հիմնված սիրո, նվիրումի, կարեկցանքի ու Տեր Հիսուս Քրիստոսի հավատքի վրա: Իսկ մենք վատնեցինք ամեն ինչ, մսխեցինք ու հասանք այս օրին:

Հ.Գ. Ի՞նչ պետք է անի Եկեղեցին՝ դարձի բերելու համար իր այն զավակներին, ովքեր ինչ-որ պատճառով շեղվում են ճշմարիտ ճանապարհից այս եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրույցն ամբողջությամբ շուտով:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

https://iravunk.com/sim/?p=238223&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ