Քլոե Քարդաշյանը դիմել է Քանյե Ուեսթին խնդրանքով
Ախ կանայք
Քանյե Ուեսթը մեղադրել է Քարդաշյանների ընտանիքին իր դստեր՝ Չիկագոյին ծննդյան օրվա ժամանակ «փախցնելու» մեջ, իսկ Քլոե Քարդաշյանը պատասխանել է նրան։ Այս մասին հայտնում է marca.com-ը։
Քլոե Քարդաշյանը որոշել է պշատպանել իր քրոջը՝ Քիմ Քարդաշյանին, և ռեփերին հորդորել է «դադարել քանդել Քիմի հոգեկանը» և սկանդալի առիթ ստեղծել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում։ Նա նաև խնդրել է, որ Քիմին և իր երեխաներին հանգիստ թողնել, որպեսզի նրանք ապրեն երջանիկ և խաղաղ։
«Դու իմ եղբորորդիների և զարմուհիների հայրն ես, և ես փորձում եմ հարգալից լինել քո հանդեպ, բայց խնդրում եմ, դադարեցրու Քիմբերլիին տանջել և օգտագործել մեր ընտանիքը քո հայտնի դառնալու համար: Բավական է։ Մենք բոլորս գիտենք ճշմարտությունը, և ես կարծում եմ, որ բոլորը հոգնել են դրանից»,- գրել է Քլոե Քարդաշյանը։



