Այսինքն ըստ "հավաստի աղբյուրի", Արցախը 7 անգամ հանձնել են Ադրբեջանին, բայց նա մեծահոգաբար չի վերցրել. Դերենիկ Խաչատրյան

Թավշյա տեռոր

Արցախի հանձնումը` ըստ ստանդարտ ՔՊ-ական մեկնաբանության,

կամ

Ինչպե՞ս Արցախը 7 անգամ "հանձնեցին", մեկ անգամ "չհանձնեցին"

• Արցախը հանձնվել էր, երբ դեռ չէր էլ ազատագրվել` 1991թ.-ին երբ ստորագրվեցին ԱՊՀ ստեղծման փաստաթղթերը ու իբր Հայաստանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
— Լավ բա ինչո՞ւ էին դրանից հետո ազատագրում ինչպես Արցախը, այնպես էլ նրա շուրջ գտնվող շրջանները, եթե արդեն ամեն ինչ հանձնել էին։
• Արցախը հանձնել են 1999թ-ին` ստորագրելով Ստամբուլյան խարտիան։
— Բա դրանից հետո Քի Վեստում ինչո՞ւ էին Հեյդար Ալիևին համոզել ճանաչել Արցախն ու Լաչինի միջանցքը ՀՀ կազմում` Մեղրիում ընդամենը ճանապարհային էստակադա ստանալու դիմաց։ Ի դեպ, հետո իր ընտանիքի ճնշման տակ հրաժարվեց այդ գաղափարից` վախենալով ձախողել իշխանությունը որդուն փոխանցելու մոտալուտ գործընթացը։
• Արցախը հանձնել են 2007թ-ին` ստորագրելով Մադրիդյան սկզբունքները։
— Իսկ ինչո՞ւ էր տարիներ շարունակ Ադրբեջանը ձգտում նախ հրաժարվել այդ սկզբունքներից, մինչև Մայնդորֆում, Աքվիլայում Ադրբեջանին չստիպեցին վերջնականապես հաշտվել այդ սկզբունքների հետ։ Ինչո՞ւ էր դրանից հետո Ադրբեջանն անընդհատ փորձում փոխել բանակցային ֆորմատը` չեղարկելու համար բանակցային ժառանգությունը` նախ և առաջ Մադրիդյան սկզբունքները, որտեղ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը։ Ի դեպ, նույնիսկ 44֊օրյա պատերազմից հետո դա Բաքվին չէր հաջողվում, և միայն 2021թ չարաբաստիկ ընտրությունները դարձան նախ Մադրիդյան սկզբունքների, իսկ հետագայում նաև Մինսկի Խմբի տապանաքարը։ Վերջապես ինչո՞ւ է գործող իշխանությանը Մադրիդյան սկզբունքները զետեղել իր կառավարության բոլոր 3(այդ թվում գործող) ծրագրերում(2018, 2019, 2021)։
• Արցախը հանձնվեց 2010թ-ին, երբ Հայաստանում ընդունվեց "վարչատարածքային բաժանման մասին օրենքը"
—  Ինչո՞ւ Ադրբեջանը գեթ մեկ անգամ որևէ լուրջ միջազգային հարթակում հղում չկատարեց այս անհեթեթ "փաստարկին", ու նույնիսկ հիմա է խուսափում դրանից, երբ ՀՀ դե ֆակտո վարչապետից "իշմար" է ստացել։ Այս իմաստով որքանո՞վ են մեզ համար կարևոր Ադրբեջանի վարչատարածքային բաժանման օրենքները, օրինակ այսպես կոչված "Արևելյան Զանգեզուրի" մասով։
• Արցախը հանձնում էին 2011թ-ին` Կազանում։
— Ինչո՞ւ Կազանում վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց "վերցնել" Արցախը, առաջ քաշելով նոր պահանջներ, այնուհետև ահռելի գումարներ ծախսելով սպառազինության ձեռքբերման և այդ կերպ իր համար անբարենպաստ բանակցային ստատուս քվոն փոխելու նպատակով։
• Արցախը հանձնել են 2016թ֊ին՝ Ապրիլյանից հետո։
— Իսկ ինչո՞ւ պատերազմի 4֊րդ օրը Ադրբեջանը զինադադար խնդրեց, ինչո՞ւ դրանից հետո Ադրբեջանին պարտադրվեցին Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք միտված էին վերջնականապես ամրագրելու Արցախի` մեզ համար նպաստավոր ստատուս քվոն, իսկ Հայաստանին տրամադրվեց ռազմավարական զսպման զինատեսակ։ Ինչո՞ւ էր Բաքուն բոլոր հարթակներում փորձում ձերբազատվել այդ պայմանավորվածություններից` ամենուրեք աղերսելով անցնել "սուբստանտիվ" բանակցությունների, և միայն 2018թ իշխանափոխությունից հետո Դուշամբեում հասավ այդ նպատակին։ Ի վերջո ինչո՞ւ էր Ապրիլյանից հետո Ալիևը հայտարարում, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը, ինչո՞ւ էր նույնիսկ միջնորդավորված ահռելի գումարներ առաջարկում մի բանի համար, ինչ արդեն "հանձնվել էր"։
• Արցախը հանձնել են 2017-2018թթ, "Լավրովի պլանով" և թողած բանակցային ժառանգությամբ։
— Ինչո՞ւ էր դե ֆակտո վարչապետը 2020թ հունվարին իր ասուլիսի ժամանակ գրեթե նույնությամբ կրկնում Կազանյան պլանը, այն ներկայացնում որպես ստացած բանակցային ժառանգություն և վստահեցնում, թե երբ ուզի այդ օրակարգը կվերականգնի(Արցախի միջանկյալ կարգավիճակ, Առանց սահմանափակումների հանրաքվե, մինչ այդ Լաչինի և Քարվաճառի շրջանների պահպանում և այլն...)։ Ինչո՞ւ էր 2018֊2020թթ գործող իշխանությանը շարունակում բանակցել նույն այդ "Լավրովյան պլանի" ավելի վատ` փուլային մոդիֆիկացիայի շուրջ, ինչը նախ բացահայտեց Լավրովը, իսկ պատերազմից հետո խոստովանեց իշխանական խմբակցությունը։
Այսինքն ըստ "հավաստի աղբյուրի", Արցախը 7 անգամ հանձնել են Ադրբեջանին, բայց նա մեծահոգաբար չի վերցրել։ Այնուհետև եկավ թավշյա կտրիճը, չեղարկեց նախորդ 7 հանձնումը, ամեն ինչ զրոյից սկսեց, Հայտարարեց "Արցախը Հայաստան է, և վե՛րջ" և 2020թ֊ին պատերազմով "չհանձնեց" Արցախի 80%֊ը։ Հիմա էլ պատրաստվում է "չհանձնել" մնացած 20%֊ը։ Փաստորեն Բաքվում աշխատում են "7 անգամ չափիր, մեկ` կտրիր" սկզբունքով. մինչև Հայաստանում իշխանության չեկավ թավշյա կտրիճը, իրենք դեռ չափում էին։
Հ.Գ. Վերջում որ Հայաստանի հանձնումը հիմնավորի նախկինների կնքած Բաթումի պայմանագրով, չզարմանաք...

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում