Ադրբեջանի ասած 1919, 1920 թվականների քարտեզով սահմանագծում և սահմանազատում անելու դեպքում կունենանք ոչ միայն կապիտուլյացիա, այլև Հայաստանի վերջը. Քարտեզագետը բացառիկ մանրամասներ է ներկայացնում

Հանդիպում

Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ԶԼՄ-ում «հավաստի աղբյուր» ստորագրությամբ հայտնի հրապարակման մեջ նշվում է,  որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է սահմանագծում և սահմանազատում անել 1919 և 1920 թվականների քարտեզներով: Ինչ քարտեզներ են դրանք եւ ինչ կլինի Հայաստանի հետ, եթե այդ քարտեզներով իրականացվի սահմանագծում-սահմանազատումը հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քարտեզագետ Ռուբեն Գալչյանից, ով փաստեց.

-Ադրբեջանցիների կողմից շրջանառվող սև և սպիտակ գույներով այդ քարտեզն ուղղակի նկար է, այն իրականության հետ կապ չունի. ավելին՝ այդ քարտեզի նմանությամբ մեկ քարտեզ 1919 թվականին Ադրբեջանը ներկայացրել է Ազգերի լիգա, որը, սակայն, մերժվել է, հետևապես, եթե Ադրբեջանը հիմա խոսում է իրավական որևէ հիմնավորում չունեցող իրենց երազանքի քարտեզներով, ապա մենք էլ կարող ենք մեր երազանքի քարտեզը դնել սեղանին. օրինակ՝ կա ամերիկյան հայտնի քարտեզագրական մի ընկերություն, որը հրատարակել է մի քարտեզ, որտեղ Հայաստանը սկսվում է արևելյան Թուրքիայից և ավարտվում Բաքվում. դե՛, եթե այդպես է, մենք էլ կարող ենք այս քարտեզը դնել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի աշխատանքային սեղանին: Մինչեւ 1918 թվականն Ադրբեջան անունով պետություն գոյություն չի ունեցել, իսկ երբ 1918 թվականին այդ պետությունը «ծնվեց», չունենալով ոչինչ, սկսեց պահանջել իր հարակից տարածքների մի մասի միացումն իրեն։ Մենք իրավական հիմնավորում ունեցող քարտեզ պետք է պահանջենք և ասենք, որ, օրինակ, Կարմիր Քուրդիստան ստեղծելու նպատակով Հայաստանից ժամանակին պոկված տարածքները հիմա Ադրբեջանը պետք է մեզ վերադարձնի, և այդ նպատակով Հայաստանը պետք է դիմի նաև միջազգային դատարաններին, հակառակ դեպքում՝ Ադրբեջանի ասած 1919, 1920 թվականների քարտեզով սահմանագծում և սահմանազատում անելու դեպքում կունենանք ոչ միայն կապիտուլյացիա, այլև Հայաստանի վերջը. մի քանի տարի հետո Հայաստան գոյություն չի ունենա:

Ադրբեջանի կողմից հրապարակված քարտեզը, ըստ որի՝ Հայաստանի Սյունիքի մարզը, Վայոց ձորը, Գեղարքունիքի և Սևանի մի հատվածն ադրբեջանական է, իրավական որևէ հիմնավորում չունի. այն սոսկ ադրբեջանական ցանկությունների հիման վրա նկարված մի քարտեզ է։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում