Մեկնարկում են Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրերը

Մշակութային

Հոկտեմբերի 5-7-ը կանցկացվի «Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» միջոցառումը, որը նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Այն իրականացվում է ՀՀ կառավարական պատվիրակության՝ ՌԴ այցի շրջանակում՝ համաձայն 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրի:

«Հայաստանում Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 5-ին Մոսկվայի Սինոդի երգչախումբը համերգներով հանդես կգա Լոռու մարզի Ամրակից գյուղի Սուրբ Նիկողայոս հրաշագործ եկեղեցում և Վանաձորի ռուսական ուղղափառ եկեղեցում, իսկ հոկտեմբերի 6-ին՝ Սևանում:

Միջոցառման պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին, Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում: Բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Էդիտա Իսահակյանը:

Ծրագրի շրջանակում տեղի կունենա նաև թանգարանային ցուցադրություն «Ռուսաստանը թանգարանային երկիր» խորագրով, ինչպես նաև կլոր սեղան-քննարկում՝ «Թանգարանների ապրանքանիշերի խթանման ժամանակակից գործիքներ և տեխնոլոգիաներ» թեմայով:

2022 թվականի հոկտեմբերի 7-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա համաժողով՝ նվիրված Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հոգևոր ժառանգությանը, իսկ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կբացվի «Հայաստան, Հայաստան» խորագրով ցուցահանդեսը. կներկայացվեն լուսանկարներ «Ռոսֆոտո» թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի հավաքածուից:

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա ծրագրի փակումը, որի ընթացքում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Մոսկվայի Սինոդի երգչախումբը հանդես կգա համերգով:

Ռուսաստանյան պատվիրակության այցի շրջանակում կկազմակերպվեն նաև երկկողմ հանդիպումներ կինոլորտի մասնագետների և արվեստի բուհերի ներկայացուցիչների միջև։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում