Նիկոլը, որպես օտար շահերի ներկայացուցիչ՝ վաղուց համաձայնվել է բոլոր խնդիրները լուծել ի վնաս Հայաստանի. Արտակ Զաքարյան

Թավշյա տեռոր
Կապիտուլյանտն ԱԺ-ում փորձեց հերթական անգամ իրեն ուղղված մեղադրանքի սլաքներն ուղղել նախորդ բոլոր բանակցողների վրա, նշելով իբրև թե Սերժ Սարգսյանը սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ:
Նման կեղծիքով հասարակությանը կերակրելու հերթական փորձը՝ սեփական արյունոտ մեղքերը խմբագրելու ճղճիմ քայլ է:
Աշխարհում, և հատկապես բանակցող Ադրբեջանում ու միջնորդ երկրնեում (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) բոլորովին այլ կարծիքի են: Սերժ Սարգսյանը բանակցում և պայքարում էր Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի համար, որի բոլոր հիմքերը քանդել է Նիկոլ Փաշինյանը 2018-20թթ իր տգետ և դավադիր քաղաքականության միջոցով:
44-օրյա պատերազմը չէր լինի, եթե կապիտուլյանտ Նիկոլը չգնար ԵԱՀԿ բանակցային գործընթացի տրամաբանությանը հակառակ:
Շուշին, Հադրութը, Քարվաճառը և Քաշաթաղը Արդբեջանի վերահսկողության տակ չէին լինի, եթե Նիկոլը չցանկանար այն հանձնել թուրքերին: Դա ռուս համանախագահ Պոպովն է խոստովանել: Այդ մասին Վլադիմիր Պուտինի հայտնի հարցազրույցում էր արձանագրվել:
Նիկոլըբոլոր տարածքները հանձնել է իր միանձնյա որոշմամբ և հնարավոր պահին չի կանգնեցրել պատերազմը՝ տալով հսկայական զոհեր:
Կապիտուլյանտը լացակումած ասում, իբրև թե Վարդան Օսկանյանը ստամբուլյան խարտիայով Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այդ դեպքում ինչո՞ւ է հիմա Ադրբեջանը կապիտուլյանտի առջև խնդիր դրել՝ ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, և հրաժարվել ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքից: Միթե Մինսկի Խումբն այդքան անգետ էր, որ Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը ֆիքսում էր էր իր բոլոր համատեղ հայտարարություններում, իսկ Հայաստանը բանակցում էր մի բանի համար, որը ճանաչել էր Ադրբեջանի կազմում: Ինչո՞ւ նախկինների օրոք, ԵԱՀԿ ՄԽ-ը գոնե մեկ փաստաթուղթ չհրապարակեց, որտեղ նշվեր, որ Հայաստանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս և օկուպացրել է այն: Միթե կարելի է սեփական պատգամավորներին այդ աստիճակի էշի տեղ դենլ:
Նիկոլն ասում է, իբրև Սերժ Սարգսյանն իշխանությունից հեռանալով, սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթ: Նիկոլի այս ստախոսությունն ընդամենը խղճահարություն է առաջացնում: Սերժ Սարգսյանի բանակցածային դիրքերը և քննարկվող տարբերակները եթե կապիտուլյացիոն լինեին, էլ ինչո՞ւ էին նրան հեռացնում իշխանությունից և Նիկոլի նման դավաճան կապիտուլյանտի բերում իշխանության: Հատկապես, որ Սերժ Սարգսյանը համաձայնվել էր շարունակել իշխանավարումը վարչապետի պաշտոնում՝ հանուն արցխյան հարցի խաղաղ կարգավորման:
Նիկոլը վախենում է նախկին նախագահներից, որովհետև նրանք լավ գիտեն թե իրականում ի՞նչ են թողել, և ինչպե՞ս է Նիկոլն ամբողջ գործընթացը շուռ տվել ի վնաս Հայաստանի և հոգուտ Ադրբեջանի: Հոգուտ այն բանի, ինչի համար որ եկել է իշխանության, և մինչև հիմա կեղծիքով պայքարում է նախկին իշխանությունների դեմ:
Նիկոլի ճղճիմ “արդարացումները” չեն օգնելու ոչ իրեն, ոչ էլ մեր ժողովրդին: Նա միտումնավոր գնում է Հայաստանի երկրորդ կապիտուլյացիային, որից հետո շատ դժվար է լինելու պահպանել պետականությունն ու դիրքերը վերականգնելու հանարավորությունները: Նա, որպես օտար շահերի ներկայացուցիչ՝ վաղուց համաձայնվել է բոլոր խնդիրները լուծել ի վնաս Հայաստանի, դրա համար էլ իրեն պետք են ԱԺ մեծամասնության և ժողովրդի աջակցությունը, որպեսզի պատմության դատաստանի առջև միայնակ չմնա: Այլ բացատրություն նա չունի:
Եվ վերջապես, եթե իր կամքին հակառակ գնում է նոր կապիտուլյացիայի, ապա թող հրաժարական տա և այդ մարդկանց առաջարկի, որպեսզի գան ու պատասխան տան իրենց արածի համար: Ինչո՞ւ է իր ձեռքով ուզում խորտակել երկիրը, եթե այդքան անմեղ ու հայրենասեր է: Որովհետև լավ գիտի, որ իշխանությունը փոխվի, շատ բան է փոխվելու հոգուտ Հայաստանի, ինչպես նաև բացահայտվելու են իր բոլոր հակապետական ու ապազգային խարդավանքները:

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)