«Միշտ պատերազմից հետո լինում է խաղաղություն».ԺԱՆՆԱ ԴԵՄԻԽՈՎԱ

Տեսանյութեր

«Իրավունքը» հյուրընկալվել է Լոբնյայի «Տիկնիկները եւ մարդիկ» թատրոնում ու զրուցել թատրոնի գեղարվեստական ղեկավար, դրամատուրգ ԺԱՆՆԱ ԴԵՄԻԽՈՎԱՅԻ հետ:

Կներկայացնե՞ք ձեր թատրոնը հայ ընթերցողներին:

— Մեր թատրոնը գոյություն ունի 1999 թվականից: Աշխատում ենք տիկնիկները եւ մարդիկ ժանրում: Ռեպերտուարում կան դրամատիկական, տիկնիկային դրամատիկական եւ նույնիսկ լինում են օպերային ներկայացումներ: Այնպես որ, աշխատում ենք տարբեր ժանրերում:

Ձեր թատրոնում հայ դերասաններ աշխատո՞ւմ են:

— Այո, մեզ մոտ աշխատում են երկու հայ հիանալի դերասաններ` Նիկոլայ Արությունովը եւ Գրիգորի Պարոնյանը: Գրիգորի Պարոնյանը հիանալի խաղացել է մեր թատրոնում «Փիրոսմանի, Փիրոսմանի…» ներկայացման մեջ, հանդես գալով գլխավոր` Նիկո Փիրոսմանի դերում, որը վրացի նկարիչ է: Նա նաեւ այդ դերի համար ստացել է մրցանակ: Նիկոլայ Արությունովը նույնպես խաղում է հիանալի: Արդեն չորս ներկայացման մեջ հանդես է գալիս գլխավոր դերերում: Ե՛վ Նիկոլայ Արությունովը, ե՛ւ Գրիգորի Պարոնյանը տաղանդավոր արտիստներ են:

Իսկ Դուք եղե՞լ եք Հայաստանում:

— Ցավոք սրտի, դեռ չեմ եղել Հայաստանում: Ի դեպ, հարսս հայ է: Հարսիս տատիկն ապրում է Հայաստանում:

Հայ-ռուսական մշակութային բարեկամության մասին ի՞նչ կասեք:

— Մենք հայկական հնագույն մշակույթը շատ ենք սիրում: Թեեւ մեր թատրոնի բեմն այնքան էլ մեծ չէ, բայց միշտ պատրաստ ենք հյուրընկալել Հայաստանի տիկնիկային թատրոններին մեզ մոտ:

Ձեր թատրոնում կայացավ «Հազար ու մի վերջին գիշերը 20 տարի անց» ներկայացման պրեմիերան, որը շատ հետաքրքիր էր եւ ինքնատիպ: Ինչպե՞ս ծնվեց այս բեմադրությունը:

— Ներկայացումը ծնվել է այս թատրոնում: Պիեսը գրել եմ 1999 թվականին: Կարծում եմ՝ արաբական հեքիաթների հետ ծանոթ են բոլորը, եւ շատերին ծանոթ կլինի Շահրեզադեի եւ նրա հավերժական ուղեկցի՝ Խալիֆի անունները: Եվ ահա վերցնելով արաբական հեքիաթները, դրա հետ մեկտեղ վերցնելով Վիլհելմ Հաուֆի ճանաչված «Արագիլ խալիֆ» հեքիաթը, որը նույնպես արաբական մոտիվներով է, միավորելով, ներկայացրինք այն հանդիսատեսին:

Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը դեռ շարունակվում է, եւ ՌԴ-ում մասնակի մոբիլիզացիա է հայտարարված: Ինչպե՞ս է այս ամենն անդրադարձել թատերարվեստի վրա:

— Պատերազմի ողբերգական հետեւանքների մասին ձեզ էլ է հայտնի, բայց միշտ պատերազմից հետո լինում է խաղաղություն... Իսկ թատրոնը արվեստի տաճար է, որտեղ պետք է մարդկանց ոգեշնչել եւ տալ հույս ապագայի հանդեպ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Լոբնյա-Երեւան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում