Ալեն Սիմոնյանը պատասխան կտա, թե ինչու է Ազգային ժողովը վերածել հակառուսականության որջի

Ներքաղաքական

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից՝ այցելել Մոսկվա: Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա այցով ՌԴ կմեկնի հոկտեմբերի 9-ին: «Իրավունքի» տեղեկություններով՝ ծանր օրեր են սպասվում Ալեն Սիմոնյանին, նա ստիպված է լինելու բացատրություններ տալ ԱԺ իշխող խմբակցության պահվածքի համար: Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվում է դեռ «կռուտիտ» լինել եւ մի օր ասել, որ փողը տվել ենք, բայց դաշնակիցները զենք չեն տալիս, իսկ հետո՝ հերքել, թե ասել է դաշնակից, բայց Ռուսաստանին նկատի չի ունեցել, ապա փաստերը Ալեն Սիմոնյանին անգամ «կռուտիտի» տեղ չեն թողնում:

Այսպիսով՝ Ալեն Սիմոնյանը ռուս գործընկերներին պետք է պատասխանի, թե ինչպես է ստացվում, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, բանուգործը թողած, խորհրդարանում հյուրընկալում  է «Դուրս ՀԱՊԿ»-ից նախաձեռնության խմբին եւ ջերմ զրույցի բռնվում նրանց հետ: Կամ ինչո՞ւ է նույն հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Քրիստինե Պողոսյանը, հուզվում ոչ թե զոհվածների մայրերի նկատմամբ Եռաբլուրում ոստիկանության կողմից բռնի ուժ կիրառելու տեսարաններից, այլ մի նամակից, որ ստացել էր հակառուսական ակցիաներ իրականացնողներից:

Ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, օգտվելով առիթից, որ նիստին մասնակցում է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը, ելույթով հանդես եկավ եւ նշեց. «Սեպտեմբերի 16-ին Ռուսաստանի դեսպանատան դիմաց երկու քաղաքացի լուռ, անձայն ինչ-որ ակցիա են իրականացրել՝ պաստառներով: Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին, եւ ինձ հիմա ասում են, որ ոստիկանական բաժանմունքում դաժան վերաբերմունքի են արժանացել եւ ծեծվել են: Խնդրում եմ այս հարցն ուսումնասիրեք եւ մեր հանձնաժողովին տեղյակ պահեք, որովհետեւ քաղաքացիներին խաղաղ ակցիա իրականացնելու համար ծեծելը ինձ համար անձամբ անընդունելի է, անթույլատրելի: Ես իմ ամբողջ գիտակից կյանքում դրա դեմ կռիվ եմ տվել եւ չեմ կարող հանդուրժել, որ մեր իշխանության ոստիկանությունը խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացուն կարող է ծեծի ենթարկել, ինչ բացատրություն էլ ուզում է լինի»: Թեմայով այնքան ոգեւորվեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ պատասխանեց  Ֆիդանյանի փոխարեն. «Ձեր հնչեցրած տեղեկատվությունը ոստիկանապետի տեղակալը լսեց, ու մինչեւ պարոն Ֆիդանյանը կգնա իր աշխատավայր, իր ենթակա մարմինները կուսումնասիրեն այս հարցը: Որեւէ մեկը բռնության ենթարկելու իրավասություն չունի: Ընդհակառակը, նման հարցերը խոսքով պետք է կարգավորվեն, խոսքը ամենամեծ զենքն է»:

Իհարկե, Անդրանիկ Քոչարյանի եւ Քրիստինե Պողոսյանի հնչեցրած մտքերից կարելի էր նույնիսկ հուզվել, եթե նրանք այսպիսի սրտացավությամբ արտահայտվեին նախեւառաջ, երբ կարմիրբերետավորները Եռաբլուրում բռնի ուժ էին կիրառում զոհվածների մայրերի նկատմամբ՝ իրենց որդիների շիրիմներից ոչ այնքան հեռու: Իսկ ծնողները նույնիսկ ակցիա չէին անում, այլ ընդամենը նստել էին իրենց որդիների գերեզմաններին տանող ճանապարհին: Ի դեպ, Ք. Պողոսյանը նաեւ զգուշորեն շրջանցեց, թե իր նշած հակառուսական ակցիայի ժամանակ ինչ պաստառներով էին այդ անձինք հայտնվել ՌԴ դեսպանատան դիմաց: Փաստորեն, ըստ ՔՊ-ական պատգամավորի, ՌԴ նախագահին հայհոյողները պետք է ոստիկանության կողմից վատ վերաբերմունքի չարժանանան, իսկ հերոսամայրերին կարելի է քաշքշելով՝ բերման ենթարկել…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին