Հարենսաիրության կոչը պետք է հաջորդի իսկական մարդ դառնալու կոչին

Վերլուծություն

Տիգրան Մարտիրոսյանը գրում է

Առանց պատասխանելու գլխավոր հարցին. Ինչու է այս վիճակում երրորդ հանրապետությունը, ոչինչ էլ չեք կարող կառուցել:

Գլխավոր խնդիրը գիտա-ակադեմիական ու տեխնոկրատ ուժերը չեն կարող լուծել, որովհետև այդ խնդրի էությունը համահայկական միավորիչ գաղափարախոսության, աշխարհընկալման, իդեոլոգիայի ստեղծումն է:

Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կատարվի արդի գերիշխող աշխարահայացքի անկեղծ ու խորը քննադատություն, դրա մեջ առկա գլխավոր վտանգների բացահայտում, դրանց պատճառների բացահայտում:

Պատճառից պատճառ շարժվելով է հնարավոր միայն վատագույնից խուսափելու ամենաարդյունավետ եղանակն ամենաարագ կերպով գտնել:

Իրավիճակի իսկական պատճառները բացահայտել կարող են միայն փիլիսոփայական - իմաստասիրական խորը մտածողության տեր մարդիկ:

Իսկ նման մտածողության առկայության համար գիտելիքը բավարար չէ, չնայած անհրաժեշտ է:

Դրա համար պետք է լինի տասնյակ տարիների անկեղծ իմաստավորման փորձ ու պետք է առկա լինեն այդ գործում զգալի հաջողություններ:

Որովհետև հակառակ դեպքում ամեն ինչ տեղի կունենա անվերջ ջուր ծեծելու գործընթացի սահմաններում:

Ինչը մենք արդեն տեսանք 4,5 տարի ամեն օր հերոսաբար գանգատվող ու նվնվացող-տնքտնքացող ընդդիմության կատարմամբ:

Օրինակ, ամենագլխավոր վնասակար պատճառներից մեկը հայրենասեր ուժերի կողմից անձի հասունության կարևորության անտեսումն է:

Ամեն տխմար ու տհաս, ագահ ու, ծույլ, նախանձ ու ստոր առ այսօր կարծում է, թե եթե ինքն իրեն հայտարարի ազգասեր ու հայրենասեր, այդ պահից դառնալու է լավ մարդ:

Սակայն իրականում պետք է լինի հակառակը:

Սկզբում պետք դառնա իսկապես լավ մարդ, հասուն, ազնիվ ու համարձակ, արդար ու բարի, աշխատասեր ու ամուր կամք ունեցող:

Միայն դրանից հետո մարդը պետք է իրավունք ունենա իրեն ազգասեր կամ հայրենասեր համարել:

Որովհետև հակառակ դեպքում մնալու է իր ագահությանն ու իշխանամոլությանը, նախանձին կամ էլ ատելությանը, ծոլությանն ու ստորությանը ծառայող սովորական ապուշ:

Որը ձգտում է իր այդ զզվելի արատները քողարկել հայրենասիրության մասին ճոռոմ խոսքերով, գոռում-գոչյունով:

Հարենսաիրության կոչը պետք է հաջորդի իսկական մարդ դառնալու կոչին

Հայրենասիրության կոչը պետք է հնչի իսկական մարդ դառնալու կոչից հետո միայն:

Ոչ թե դառնա միակ կոչը, որը կրկնելու են տհաս ու անգիտակից, ինքնախաբեության ճահճում խեղդված ու իրենց արարքների ու ցանկությունների հետևանքները տեսնելու անընդունակ խելագար ամբոխները:

Քանի դեռ հայ մարդը կարծում է, թե կարելի է ամեն օր ապրել որպես տհաս ու ագահ, նախանձ ու ստոր, ծույլ ու տգետ ու միաժամանակ իրեն հայրենասեր համարել, Հայրենիքը մնալու է վտանգի տակ:

Որովհետև ներքին ճակատում նման մարդիկ ամեն օր իրենց հայրենակիցների նկատմամբ իրենց պահում են որպես ոխերիմ թշնամիներ, նրանց խաբելով, նրանց աշխատատեղում դաժանորեն շահագործելով, նրանց փողով բուժելով, նրանց անորակ կրթություն տալով, անորակ ապրանքներ վաճառելով և հազար այլ եղանակներով:

Ու դա ամենահզոր պատերազմն ու պարտությունն է, որն ազգը կրում է ամեն օր:

Առանց այդ ներքին ճակատում հայերին գիտակից մարտիկներ դարձնելու արտաքին թշնամուց պաշտպանվել հնարավոր չէ:

Որովհետև այդ արտաքին թշնամին չափազանց հեշտ կգտնի տհասների բազմահազար բազմության մեջ իրեն ծառայողների ցանկացած քանակություն, որպեսզի դարձնի Հայրենիք դեմ պայքարող յենիչարներ ու հասնի իր ուզածին:

Ինչում համոզվեցինք 2018 թվականին:Ինչը տեսնում ենք առ այսօր:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում