Ութ ամսվա մեջ ինչ է փոխվել Քոչարյանի մոտ` Միութենական պետությանը մաս կազմելու հարցում

Տեսանյութեր

Եթե ութ ամիս առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի մաս կազմելն, ապա հիմա չի կարծում, որ դա ճիշտ է:

Ռոբերտ Քոչարյանը դեռեւս փետրվարի 17-ին կայացած ասուլիսի ժամանակ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը Հայաստանի միանալուն «Իրավունքի» եւ այլ լրատվամիջոցների հնչացրած հարցադրմանն ի պատասխան ասել էր. «Այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որով բոլորը հիանում են, օրինակ` Եվրամիությունը: Այն, ինչ կատարվում է այսօր այն միությունում, որը Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ, հեռու է Եվրամիության ինտեգրման աստիճանից: Իմ կարծիքով` այսօրվա աշխարհում չպետք է այսպես ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրման պրոցեսներից: Ուղղակի, պետք է նստել եւ հաշվել` ի՞նչ ես ստանում, ի՞նչ ես զիջում, շատ սառը հաշվարկ պետք է ունենաս: Դեռ այդպիսի առաջարկ չի եղել, ինձ հետ նման հարց իմ նախագահության օրոք չի քննարկվել: Մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ այն ժամանակ չենք համարել, որ սա հասունացած է: Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերվել շատ պրագմատիկ, եւ կրկնում եմ` հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով` դու ինձ, ես` քեզ, այլ շատ կոնկրետ` թե ի՞նչ վտանգների առաջ ենք կանգնած, ի՞նչ սպասելիքներ ունենք մենք, կամ ի՞նչ են մեզ առաջարկում, ի՞նչ ենք կորցնում, ի՞նչ ենք ստանում: Քանի որ չկա առաջարկ, չկա ընդհանրապես քննարկում, հիմա դժվար է գնահատել: Կլինի առաջարկ, պետք է քննարկել եւ շատ սթափ հաշվարկով մտնել կամ չմտնել նման կարգի գործընթացների մեջ: Ես տեսնում եմ մեկ բան` Ռուսաստանի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խորացված հարաբերություններ, ու չկա այլ երկիր ՌԴ-ից բացի, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում: Ուղղակի, ուրիշ երկիր չկա: Ընդունում եմ, որ այս հարցի վերաբերյալ սա կիսապատասխան է, բայց այս վիճակում ենք այսօր»:

Այն դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, կա Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը մաս կազմելու վերաբերյալ: Ավելին` ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հստակ նշել էր, որ Միութենական պետությունը բաց է բոլոր այն երկրների համար, ովքեր կցանկանան մաս կազմել եւ արդեն շուրջ մեկ տարի է Հայաստանում գործում է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, ՀՀ երկրորդ նախագահն ընդգծել էր. «Այստեղ, ուղղակի, ավելացնելու բան չունեմ: Կան լրջագույն օրակարգային հարցեր, որոնց լուծումները պետք է Հայաստանի Հանրապետությունը գտնի, բայց այդ լուծումները կախված են, թե ինչ ուղղությամբ ես դու գնում: Եթե դու գնում ես գործոն դառնալու ուղղությամբ այս տարածաշրջանում, քո համբավը վերականգնելու, եւ այն պետությունը լինելու, որի հետ հաշվի են նստելու, ուրեմն` պետք է լուծումներ գտնես: Իսկ հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ Միութենական պետության շրջանակները... Կարող է լինել: Բայց այսօր դա իսկապես չկա, եւ այդ գործընթացի նախաձեռնողը պետք է լինի ՀՀ իշխանությունը: Ինքը պետք է ասի, որ այս խնդիրների լուծումը տեսնում ենք այս ճանապարհով, որի համար պետք է անել այս-այս քայլերը: Իսկ հիմա  ընդհանրապես չկա որեւէ հայացակարգ, թե մենք ի՞նչ ենք ուզում: Իսկ գիտեք, թե ինչու չկա, որովհետեւ իրենք գնում են այլ ճանապարհով, որը պոպուլյար չէ հնչեցնել, որոշակի խնդիրներ կարող է առաջացնել, եւ շատ ավելի հարմար է դրա մասին չխոսել: Բայց այդ ճանապարհով են գնում` մինչեւ հանրային կարծիք քարոզչական տարբեր մեխանիզմներով հասունացնեն` ընդունելի դարձնելով ժողովրդի համար: Այսօր այդ գործընթացի մեջ ենք, դրա համար տպավորություն է ստեղծվում, որ հայեցակարգ չկա, եւ չենք հասկանում, թե ուր ենք գնում»:

Նույն ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահին հիշեցրեցին, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն համարում է, որ մեր տարածաշրջանում միություններն առհասարակ փրկությունն են եւկարծում է, որ Հայաստանը գնալու տեղ չունի եւ միանալու է այդ միությանը: Ի վերջո, ո՞րը կլինի ճիշտ որոշում` միանա՞լ, թե՞ չմիանալ` Ռոբերտ Քոչարյանն անկեղծացավ. «Չգիտեմ էլ ինչ պետք է ասեմ Միութենական պետության մասին: Ինձ թվում է` ամեն ինչ ասել եմ: Մենք պետք է հաշվարկենք, ոչ թե ասենք` այո, մտնում ենք այս միության մեջ, այլ ասենք` մեր մտնելը ի՞նչ է նշանակելու մեզ համար: Մտնելուց հետո` հինգ տարվա, տասը տարվա կտրվածքով` ո՞ւր ենք հասնելու, ի՞նչ ենք ստանալու, եթե այդ հարցերի պատասխանը չլինի, ուղղակի ասենք` մտնում ենք, ինձ համար այդպիսի մուտքը պետության կողմից կլինի անհասկանալի: Ես ընկերներ ունեմ, օրինակ, Հունաստանում, այնտեղ լինելով մեկ անգամ հարցրի, թե դուք ի՞նչ եք ստացել Եվրամիությանն անդամակցելով: Եվ քանի որ իր մեքենան նստեցրեց եւ Հունաստանով սկսեցինք շրջել, ուր եւ ինչ ճանապարհով գնում էինք, ասում էր` սա Եվրամիության փողերով է կառուցված, սա` Եվրամիության շնորհիվ: Իսկապես տպավորիչ էր: Բալկանները` Խորվաթիան, Սլովենիան հետաքրքիր էին ինձ համար, ուղղակի, ուզում էի ավելի ծանոթանալ այդ տարածաշրջանի հետ եւ այնտեղ լինելով` ում հետ շփվում էի, ասում էին` Եվրամիության փողերով այս կառուցվեց, այն կառուցվեց: Բոլորը միանշանակ շահել են այդ միությունից, բայց մտնելուց իրենք արդեն գիտեին, թե ուր են մտնում: Իրենց միգուցե սուվերենության մի կոմպոնենտ զիջելով` իրենք ստացել են տնտեսական հզորություն եւ անվտանգության հարցերի լուծում: Սա է մոտեցումը, շատ պրագմատիկ է եւ ոչ թե երկու-երեք տարվա, այլ առնվազն 15-20 տարվա կտրվածքով` պետք է հաշվարկ արվի: Կարծում եմ` ճիշտ քաղաքականության դեպքում` այո՛, մենք այստեղ կարող ենք շահել»:

Մինչդեռ ութ ամիս անց վերադառնալով այս հարցին` սեպտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահը բոլորովին այլ դիրքերից հանդես եկավ: Նա մասնավորապես նշեց հետեւյալը. «Չեմ կարծում, որ որեւէ առիթ եմ տվել մտածելու, թե ես առաջարկում եմ Միութենական պետությանը միանալ:  Գրեթե մեկ տարի առաջ եւս, այո, անորոշ էր իմ պատասխանը, որովհետեւ համարում եմ, որ պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել՝ չբացառել տվյալ դեպքում ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգության խնդիրը: Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում