Ուժային Եռամարտում Արտյոմ Խուգոյանը դարձել է Աշխարհի չեմպիոն

Սպորտ

Գերմանիայի Ֆրոյդենշտանդտ քաղաքում սեպտեմբերի 29-ին կայացավ Ուժային Եռամարտի WUAP վարկածով աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 13 երկրից ժամանած 330 մարզիկ:

Այսպիսով՝ թեժ մրցության արդյունքում ԱՐՏՅՈՄ ԽՈՒԳՈՅԱՆԸ 110 կգ քաշային կարգում հավաքելով ընդհանուր 800 կգ՝ դարձել է բացարձակ հաղթող եւ արժանացել Աշխարհի չեմպիոնի տիտղոսին: Նրա հետ զրուցել է «Իրավունքը»:

- Արտյոմ, ո՞ր երկներից էին Ձեր հիմնական մրցակիցները:

- Կոնկրետ իմ հետ մրցակցել են գերմանացիներ, իսկ բացարձակ չեմպիոնի համար ինձ հետ պայքարում էին ե՛ւ գերմանացի, ե՛ւ լեհ մարզիկներ:

- Ինչպե՞ս հաջողվեց գրավել առաջին տեղը: 

- Իմ տարիների քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը: Երկար էի սպասել այս օրվան: Իրականում քթի վիրահատություն էի տարել եւ գտնվում էի շատ վատ մարզավիճակում, ու այս մրցմանը մասնակցելու համար ունեի ընդամենը երեք ամիս: Բայց որոշեցի, որ պետք է մտնեմ պայքարի մեջ, ինչ գնով էլ լինի: Համոզված էի եւ զգում էի, որ չեմպիոն եմ դառնալու, բայց բացարձակ չեմպիոն, անկեղծ ասած, չէի մտածում եւ նույնիսկ չէի հավատում, որ կդառնամ:

- Իսկ ինչո՞ւ չէիք հավատում:

- Որովհետեւ շատ խիստ են այս ֆեդերացիայի մրցավարները եւ գրեթե անհնարին էր այս կարճ ժամանակում վերցնել այդպիսի բարձր կարգի տիտղոս, որը չեն ունեցել ոչ մի հայ մարզիկ: Ես առաջինն եմ, ում հաջողվեց բացարձակ չեմպիոնի գավաթը բերել Հայաստան:

- Ի վերջո, ո՞րն է աշխարհի չեմպիոն դառնալու գաղտնիքը:

- Աշխարհի չեմպիոն դառնալու համար պետք է առաջինը, որ քո կյանքում լինի կարգ ու կանոն կոնկրետ մարզաձեւի հետ կապված եւ մեծ կամքի ուժ: Բոլոր նրանք, ովքեր դարձել են Աշխարհի չեմպիոն, կհասկանան ինձ, թե ինչ է նշանակում այդպիսի արդյունք գրանցելն անվանդ դիմաց:

- Ո՞ւմ եք նվիրում Ձեր հաղթանակը:

- Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին, մեր զոհված հզոր տղաներին եւ բոլոր նրանց, ովքեր սահմանում անքուն գիշերներ են անցկացնում, որպեսզի մարզվենք, ուժեղանանք, եւ մենք էլ մեր գործով երկրի անունը բարձր պահենք տարբեր միջազգային մրցահարթակներում: Եվ եթե մի փոքր հատված մնաց այդ հաղթանակից, ապա այն նվիրում եմ կնոջս ու աղջկաս, որովհետեւ իրենք են իմ կյանքի շարժիչ ուժը եւ առանց նրանց՝ ամեն ինչ իմ կյանքում անիմաստ է:

- Կխոսե՞ք Ուժային Եռամարտի մասին եւ առհասարակ ի՞նչ վարժություններ է ենթադրում առաջնությունը:

- Ուժային Եռամարտը մի այնպիսի սպորտաձեւ է, որը տարբերվում է բոլոր մարզաձեւերից՝ իր քանակով շատ եւ աննկարագրելի ծանր կիլոգրամներով: Եռամարտի մի օրվա մարզումը քեզնից խլում է ամբողջ էներգիայիդ գրեթե 80 տոկոսը եւ վերականգնվելու համար քեզ պետք է 3-5 օր: Մարզաձեւն իր մեջ ներառում է երեք տարբեր վարժություններ՝ կքանիստ, պառկած դիրքից սեղմում դեպի վեր եւ պոկում գետնից՝ մինչեւ գոտկատեղը: Այս բոլորը կատարվում է մրցավարների հրահանգներով, եւ անպայման այդ ամենը ֆիկսելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին