ՓԱԽՈՒՍՏԻ «ՄԻՋԱՆՑՔ» ԴԱՎԱՃԱՆԻ ՀԱՄԱ՞Ր

Վերլուծություն

Եվ այս­պես, պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­նե­րի և կա­թո­ղի­կո­սի ֆոր­մա­տով հան­դի­պու­մից հե­տո ուր­վագծ­վում է, թե ինչ են քննար­կել, և ինչ է հե­տև­ում դրա­նից: Լև­ոն Տեր-Պետ­րո­սյանն ա­ռա­ջար­կեց հա­մա­ձայն­ել Նի­կո­լի կա­պի­տու­լյան­տա­կան տար­բե­րա­կին, Ռո­բերտ Քո­չա­րյա­նը և Սերժ Սարգ­սյա­նը դա ա­նըն­դու­նե­լի հա­մա­րե­ցին, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նույն կար­ծի­քի են կա­թո­ղի­կո­սը և Ար­ցա­խի պաշ­տո­նա­թող նա­խա­գահ­նե­րը:

ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆՏ­ՆԵ­ՐԻ ՀԵՏ Ի՞ՆՉ ՓՈԽ­ԶԻ­ՋՈՒՄ

Հա­մե­նայն­դեպս, թե­և հան­դիպ­ման մաս­նա­կից­նե­րը նույն կար­ծի­քի չեն, սա­կայն և՛ ՀՀԿ-ն, և՛ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը հա­ջորդ հան­դի­պում լի­նե­լը հաս­տա­տում են, Վե­հա­րանն էլ նա­խա­պատ­րաս­տում է այդ հան­դի­պու­մը: Հրա­պա­րա­կա­յին դաշ­տում Լև­ոն Տեր-Պետ­րո­սյա­նի ա­սու­լի­սը Հ1-ի ե­թե­րում վրդով­մուն­քի փո­թո­րիկ ա­ռա­ջաց­րեց, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­սու­լի­սից հե­ղա­փո­խա­կան զար­գա­ցում­նե­րի տպա­վո­րու­թյուն չե­ղավ, իսկ Սերժ Սարգ­սյա­նը հան­դես ե­կավ մի­ջան­կյալ ամ­փո­փու­մով:

ԼՏՊ-ի կող­մից հրա­պա­րա­կավ կա­պի­տու­լյա­ցի­ան պաշտ­պա­նե­լը հա­րու­ցեց նույն­պի­սի հան­րա­յին մեր­ժում, ինչ­պի­սին ե­ղել էր նրա 1997-ի «Պա­տե­րազմ, թե՞ խա­ղա­ղու­թյուն. Լրջա­նա­լու պա­հը» կա­պի­տու­լյան­տա­կան կոն­ցեպ­տո­ւալ  հոդ­վա­ծից հե­տո: Հան­րա­յին հի­շո­ղու­թյան մեջ վե­րա­թար­մա­ցավ և վե­րաբռնկ­վեց նույն բա­ցա­սա­կան է­մո­ցի­ո­նալ ֆո­նը, ո­րը կար ա­ռա­ջին նա­խա­գա­հի նկատ­մամբ ա­ռա­վել քան 20 տա­րի ա­ռաջ: Սա­կայն ԼՏՊ-ի ա­սու­լի­սը օ­բյեկ­տի­վո­րեն օգ­տա­կար դեր կա­տա­րեց: Ե­թե մինչ ծե­րու­կի խոս­քը կա­պի­տու­լյան­տա­կան դիս­կուր­սը կա­րող էր դառ­նալ փոր­ձա­գի­տա­կան հան­րույ­թի քննարկ­ման ա­ռար­կա, և ան­գամ հան­րու­թյա­նը գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ մա­տու­ցե­լու շանս, ա­պա ծե­րու­կի խոս­քից հե­տո դա անհ­նա­րին է: Զի այն ա­մենը, ինչ պաշտ­պա­նում է Տեր-Պետ­րո­սյա­նը, մի­ան­գա­մից օժտ­վում է նե­խա­հո­տով և դառ­նում է բուռն կեր­պով ա­նըն­դու­նե­լի: Այ­սինքն` ցան­կա­ցած գա­ղա­փար, ո­րը հնչեց­վում է ԼՏՊ-ի շուր­թե­րով, ավ­տո­մա­տի­կա­բար փչաց­վում է: Չգի­տենք, Լև­ո­նը, կա­մա՞, թե՞ ա­կա­մա փչաց­րեց նի­կո­լա­կան նմու­շի կա­պի­տու­լյան­տիզ­մը, դարձ­նե­լով այն ա­ռանց քննարկ­ման մեր­ժե­լու ա­ռար­կա, բայց փչա­ցու­մը փաստ է: Ի­զուր տե­ղը չէ, որ Ար­մեն Ա­շո­տյա­նը օգ­տա­կար հա­մա­րեց ծե­րու­կի մաս­նակ­ցու­թյու­նը Էջ­մի­ած­նի հան­դիպ­մա­նը և դա ո­րա­կեց տհաճ «սյուրպ­րիզ» ՔՊ-ի հա­մար` հա­մե­նայնդեպս, ՔՊ-ական­նե­րը կա­տա­ղած են Լև­ո­նի ե­լույ­թից: Զի նա միս ու ա­րյուն հա­ղոր­դեց «Նի­կոլ դա­վա­ճան» կար­գա­խո­սին:

Սա­կայն անդ­րա­դառ­նանք Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­սու­լի­սին: Երկ­րորդ նա­խա­գահն ար­ձա­նագ­րեց. «Վար­չա­պե­տի ե­լույ­թը ՄԱԿ-ում «խա­ղա­ղու­թյան դա­րաշր­ջա­նի» հո­գե­հանգս­տի ե­լույթ էր. ի­րա­կա­նում իր բո­վան­դա­կու­թյամբ այն նշա­նա­կում էր, որ ի­րա­կա­նում այդ­պի­սի սպա­սե­լիք­ներ չկան: Հո­գե­հանգս­տի ժա­մա­նակ հան­գու­ցյա­լին ոչ ոք ա­ռող­ջու­թյուն չի ցան­կա­նում. այդ է­ջը ուղ­ղա­կի պետք է փա­կել և բա­ցել նո­րը՝ այլ հիմ­քե­րի վրա»: Հա­ջորդ կա­րև­որ թե­զը. «Մեր ժո­ղովր­դի մոտ 95 տո­կո­սը չի պատ­կե­րաց­նում Ար­ցախն Ադր­բե­ջա­նի կազ­մում, բայց դեռ չի պայ­քա­րում դրա դեմ: Կա՛մ հար­ցում­նե­րի ժա­մա­նակ ան­կեղծ չեն պա­տաս­խա­նում, կա՛մ դեռ շա­րու­նա­կում են հա­վա­տալ այս իշ­խա­նու­թյուն­նե­րին»: Ի­հար­կե, նա­և «կծեց» ԼՏՊ-ին. «Կա­պի­տու­լյա­ցի­ան դեգ­րա­դա­ցի­ա և ան­զո­րու­թյան զգա­ցում է ա­ռա­ջաց­նում: Մի­գու­ցե սա է պետք այն մարդ­կանց, ով­քեր կոչ են ա­նում հա­սա­րա­կու­թյա­նը կոն­սո­լի­դաց­վել կա­պի­տու­լյա­ցի­ա­յի հա­մար»:

Ան­շուշտ, Ռո­բերտ Քո­չա­րյա­նի ա­սե­լիք­նե­րի շատ զգա­լի մասն ակն­հայտ ճշմար­տու­թյուն­ներ են, և դրանք կրկնե­լու կա­րիք չկա: Սա­կայն կա մի թեզ, ո­րը տա­րա­կու­սանք է ա­ռա­ջաց­նում. «Եթե հու­մա­նի­տար մի­ջանցքն է Փա­շի­նյա­նի հե­ռա­նա­լու գի­նը, ու­րեմն ա­յո՛, այդ մի­ջանց­քը պետք է տալ»: Ա­ռա­ջին հայց­քից կա­րող է դա գրա­վիչ թվալ, քան­զի Նի­կո­լի` իշ­խա­նու­թյու­նից կառ­չած լի­նե­լու դրդա­պատ­ճառ­նե­րից մե­կը վախն է, որ իշ­խա­նու­թյու­նից զրկվե­լով, կզրկվի նա­և կյան­քից: Սա­կայն դա­վա­ճա­նու­թյու­նը նե­րե­լը նշա­նա­կում է նոր դա­վա­ճա­նու­թյուն­նե­րի հիմք դնել: Եվ, ի դեպ, սա ա­ռա­ջին դեպ­քը չէ, որ Քո­չա­րյա­նը «հու­մա­նի­տար» կամ «անվտան­գու­թյան» մի­ջանց­քի տար­բե­րակն է ընտ­րում: 1998-ին նա չկա­տա­րեց հան­րա­յին պա­հան­ջը` գնա­հա­տել և պատ­ժել Լև­ո­նի վար­չա­կար­գի հան­ցանք­նե­րը, ո­րոնց հան­րա­գու­մա­րը պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյունն է` սան­ձար­ձակ թա­լա­նի ու­ղեկ­ցու­թյամբ: Որ­պես հե­տև­անք` այդ ան­պատ­ժե­լի­ու­թյու­նը ծնեց նոր դա­վա­ճան­ներ և թա­լան­չի­ներ, այդ թվում և` Նի­կո­լին ու նի­կո­լիզ­մը: Կար­ծում ենք, ան­թույ­լատ­րե­լի շռայ­լու­թյուն կլի­նի երկ­րորդ ան­գամ կրկնել «հու­մա­նի­տար մի­ջանց­քի» նա­խա­դե­պը, ա­ռա­վե­լևս, որ դա են­թադ­րում է փոխ­զի­ջում­ներ կա­պի­տու­լյանտ­նե­րի թի­մի հետ: Ի դեպ, Քո­չա­րյա­նը հպան­ցիկ հի­շա­տա­կեց նա­և վար­չա­պե­տի թեկ­նա­ծո­ւի «փո­խըն­դու­նե­լի» տար­բե­րակ­ներ գտնե­լը: Փա­կագ­ծե­րում նշենք, որ «Ադեկ­վադ» մի­ա­բա­նու­թյան հիմ­նա­դիր Ար­թուր Դա­նի­ե­լյա­նի պնդմամբ` ՔՊ-ում կան շուրջ 20 պատ­գա­մա­վոր, որ պատ­րաստ են Նի­կո­լի դեմ դուրս գալ, և տա­րա­կու­սեց, թե ին­չո՞ւ երկ­րորդ նա­խա­գա­հը չի գնում Նի­կո­լի իմ­պիչ­մեն­տի տար­բե­րա­կին:

ՍԵՐԺ ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ «ՄԻ­ՋԱՆ­ԿՅԱԼ ԱՄ­ՓՈ­ՓՈՒ­ՄԸ»

Skelet-copy 

«Քա­ղա­քա­կան հար­ցե­րի, իշ­խա­նա­փո­խու­թյան հար­ցե­րի վե­րա­բե­րյալ ո­րև­է խնդիր չու­նեմ Սերժ Սարգ­սյա­նի հետ: Չենք հա­վաք­վում, հար­սա­նիք, կնունք, թա­ղում չենք գնում, բայց սա է: Մի փնտրեք ինչ-որ բան, ո­րը կամ չկա, կամ այն չա­փին չէ, ո­րը ցան­կա­նում եք տես­նել»,- լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սաց ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը՝ անդ­րա­դառ­նա­լով կար­ծիք­նե­րին, որ ընդ­դի­մու­թյան ներ­սում կոն­սո­լի­դա­ցի­ա չու­նի, հատ­կա­պես խոս­քը վե­րա­բե­րում է ՀՀ երկ­րորդ և եր­րորդ նա­խա­գահ­նե­րին, նրանց թի­մա­կից­նե­րին: «Իսկա­պե՞ս մտա­ծում եք, որ հնա­րա­վոր է՝ տար­բեր քա­ղա­քա­կան մի­ա­վոր­ներ մի­ա­վո­րել այն­պես, որ ներ­քին հա­կա­սու­թյուն­ներ չլի­նեն, դա անհ­նար բան է: Դա չի նշա­նա­կում, որ հնա­րա­վոր չէ մի­ա­վոր­վել, «Դի­մադ­րու­թյան» շարժ­ման ժա­մա­նակ ձեռք ձեռ­քի տված մի­ա­սին աշ­խա­տել են տար­բեր կու­սակ­ցու­թյուն­ներ: Դա չի նշա­նա­կում, որ ի­րենց մի­ջև տար­բեր տա­րա­ձայ­նու­թյուն­ներ իսպառ բա­ցա­կա­յում են, այդ­պես չի լի­նում...

Հի­մա կոնկ­րետ ա­սում եմ՝ ես և եր­րորդ նա­խա­գա­հը նույն հար­թա­կում չենք կանգ­նել, որ հա­յաս­տան­ցի-ղա­րա­բաղ­ցի թե­ման նո­րից մեջ բե­րեն»:

Սերժ Սարգ­սյա­նի գրա­սե­նյա­կի ամ­փո­փիչ հա­ղոր­դագ­րու­թյունն էլ չա­փա­վոր լա­վա­տե­սա­կան է. «Աշխար­հա­քա­ղա­քա­կան և տա­րա­ծաշր­ջա­նա­յին այս ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի շուրջ ստեղծ­ված վտանգ­նե­րի, լրջա­գույն մար­տահ­րա­վեր­նե­րի ու սպառ­նա­լիք­նե­րի, ինչ­պես նա­և դրան­ցից հնա­րա­վոր ել­քե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի դիր­քո­րո­շու­մը ար­տա­հայտ­ված է նրա հար­ցազ­րույց­նե­րում, ու­ղերձ­նե­րում, նա­խա­գա­հի գլխա­վո­րած քա­ղա­քա­կան ու­ժի՝ ի­րա­վի­ճա­կին հա­մա­հունչ ար­վող հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում:

Նա­խա­գահ Սարգ­սյանն այն կար­ծի­քին է, որ այս փու­լում Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի մոտ, ում հետ ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը պար­բե­րա­բար հան­դի­պում է, նախ­կին նա­խա­գահ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ քննար­կում­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս ստեղծ­ված ծան­րա­գույն վի­ճա­կից ել­քե­րը հա­մա­կող­մա­նի քննար­կե­լու և մեր պե­տու­թյանն ու ժո­ղովր­դին ի­րա­տե­սա­կան, կշռա­դատ­ված լու­ծում­ներ ա­ռա­ջար­կե­լու:

Սրան զու­գա­հեռ, ա­ռողջ դա­տող քա­ղա­քա­կան ու­ժե­րը, հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան մի­ա­վո­րում­նե­րը պետք է շա­րու­նա­կեն ա­մե­նօ­րյա աշ­խա­տան­քով հա­սա­րա­կու­թյան մեջ ար­թուն պա­հել պայ­քա­րի ո­գին:

Նա­խա­գահ Սարգ­սյա­նը գո­հու­նա­կու­թյամբ փաս­տում է, որ իր եր­կու գոր­ծըն­կեր­նե­րի՝ ՀՀ ա­ռա­ջին և երկ­րորդ նա­խա­գահ­նե­րի հան­րա­յին վեր­ջին ե­լույթ­նե­րը, այ­նու­հան­դերձ, մի կող­մից` հան­րա­յին դիս­կուր­սը ակ­տիվ են պա­հում, մյուս կող­մից՝ բաց են պա­հում դու­ռը հե­տա­գա հան­դի­պում­նե­րի և քննար­կում­նե­րի հա­մար»:

Ա­յո՛, պայ­քա­րի ո­գին ար­թուն պա­հե­լը շատ կա­րև­որ է, հատ­կա­պես հի­մա, երբ աշ­խար­հը շատ ա­րագ փոխ­վում է, իսկ նույն կա­պի­տու­լյան­տի մա­նև­րե­լու և ձգձգե­լու ռե­սուր­սը շագ­րե­նի կաշ­վի պես փոք­րա­նում: Ի­հար­կե, ու­ժի մեջ է Սերժ Սարգ­սյա­նի` «Դան­դաղ շտա­պե՛ք» հռչա­կա­վոր կար­գա­խո­սը, բայց նման է, որ հե­ռու չէ «դան­դաղ» բա­ղադ­րի­չից «շտա­պե՛ք»-ի անց­նե­լու պա­հը:

 ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում