«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Նիկոլենք» հայերի համար կարևոր սկզբունքը բաց են թողնում՝ տարածելով պրոադրբեջանական տեսակետներ. Արմեն Աշոտյան

Թավշյա տեռոր
Դեռեւս այս տարվա մարտին, երբ նիկոլենք սկսեցին հղում անել ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերի վրա տարածքային ամբողջականության համատեքստում , մանրամասն ու փաստերով հերձել եմ այդ կեղտոտ մանիպուլյացիան։
— Սուտ է այն թեզը, թե իբր Հայաստանի Հանրապետությունը 1991-ին ստորագրել է «Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին» համաձայնագիրը եւ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
— Այս թեզը դատարկ թեզ է, որը չի դիմանում քննադատության՝ որևէ միջազգային կառույցին անդամակցելով պետություններն արարողակարգային իմաստով հայտարարում են, որ ճանաչում են իրար տարածքային ամբողջականությունը:
— Հղում անելով տարածքային ամբողջականության դրույթի վրա տվյալ համաձայնագրում, չի շեշտվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը միացել են ԱՊՀ-ին ավելի ուշ, ստորագրելով, այսպես կոչված, Ալմաթիի հռչակագիրը, որով Հայաստանը, Ադրբեջանն ու մի շարք այլ պետություններ հայտարարել են ԱՊՀ ստեղծելու համաձայնագրին միանալու մասին:
— Համաձայնագիրն իր մեջ, բացի տարածքային ամբողջականության դրույթից, պարունակում է «ինքնորոշման անկապտելի իրավունք» արտահայտությունը:
— Հարց, եթե սրանք հղում են անում, ընդ որում՝ սխալ, ԱՊՀ ստեղծման համաձայնագրին՝ խոսելով բացառապես տարածքային ամբողջականության մասին, ինչու՞ չեն խոսում «ինքնորոշման անկապտելի իրավունքի մասին», որը նույն համաձայնագրի մաս է:
— ԱՊՀ ստեղծման Համաձայնագրից և ԱՊՀ-ին միանալու Հռչակագրից բացի կա 3-րդ հիմնարար փաստաթուղթը՝ ԱՊՀ Կանոնադրություն, որն ընդունվել է 1993-ի հունվարին:
— ԱՊՀ Կանոնադրության հոդված 3-րդը բանաձևում է «ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունք» հասկացությունը:
— Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը, անգամ, վավերացնում է համաձայնագիրը վերապահումներով.
• Համաձայնագրի նախաբանի չորրորդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «Ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:
• Համաձայնագրի 5 հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Բարձր Պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»:
— «Նիկոլենք» հայերի համար կարևոր սկզբունքը բաց են թողնում ՝ տարածելով պրոադրբեջանական տեսակետներ:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան