Արցախցին չի վհատվում առօրյա հոգսերից, կրակոցներից, արցախցին վհատվում է բացառապես մայր Հայաստանից եկող անտարբերությունից. Տեր Հովհաննեսը ԼՏՊ-ի հայտարարության եւ այսօրվա Արցախի մասին

Հանդիպում

«Գիտեք, ինձ համար զարմանալի չէ ՀՀ առաջին նախագահի խոսքերը, որովհետեւ Լեւոն ՏԵր-Պետրոսյանը միշտ էլ դեմ է եղել, որ Արցախը լինի հայկական, ինքն է սկուտեղի վրա մատուցել այդ թեզը այսօրվա իշխանություններին: Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք էլ չի փայլել որպես բարեպաշտ նախագահ կամ ազգի նվիրյալ, ուստի նրանից ես որեւէ լավ բան ակնկալել չեմ կարող: Ինձ համար ցավն այն է, որ նա այսքան տարի հետո եւս համարձակություն է գտնում իր մեջ եւ բարձրաձայնում, որ Արցախի հարցը լուծված է: Ես Լեւոն Տեր-Պետրոսյանին այսպես կպատասխանեմ. արցախցին այսօրվա ՀՀ իշխանություններից չի էլ ակնկալում որեւէ դրական քայլ, թող Տերը դատավոր լինի նրանց, ովքեր, որ այս սուրբ երկիրը ասում են հայկական չէ եւ, որ այն պետք է անցնի Ադրբեջանին»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Լեւոն ՏԵր-Պետրոսյանի Արցախի վերաբերյալ հնչեցրած մտքերին, ասաց Հակոբավանքի վանահայրն Տեր Հովհաննեսը:

Ապա անդրադառնալով վիրավոր Արցախին հոգեւորականը նկատում է.

-Արցախցին իր կրած տառապանքներից հետո անգամ չի կոտրվել, այսօր յուրաքանչյուր արցախցի իր տան մեջ կանգնած է ինչպես դիրքում, եւ ամեն օր ու ժամ ապրում ու արարում է հանուն մնացած Արցախի: Հող են մշակում, այգի տնկում, երեխաներ ունենում` սրտում վաղվա օրվա հույսը ունենալով: Արցախցին չի վհատվում առօրյա հոգսերից, կրակոցներից, արցախցին վհատվում է բացառապես մայր Հայաստանից եկող  անտարբերությունից: Արցախցին վհատվում է, որ այսօր թշնամին է վայելու իր տունը, իր հողն ու ջուրը: Արցախցին այսօր հայ ժողովրդից 90-ականների սերն ու միասնականությունն է սպասում, որ ոտքի կանգնի հայ ժողովուրդ, որպեսզի պաշտպանի իր հայրենիքը, տունը, Հայաստան աշխարհը:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=237568&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ