«Հովհաննեսը հրաշալի արտիստ էր, ու այդ կորուստն անդառնալի է...». ԺԻ­ՐԱՅՐ ԴԱ­ԴԱ­ՍՅԱՆ

Մշակութային

Լրացավ 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցը: Դաժան պատերազմում բազմաթիվ քաջերի հետ զոհվեց նաեւ  Մնջախաղի թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը: «Իրավունքի» հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆՆ ասաց, որ տեղի ունեցածը շատ մեծ ողբերգություն էր բոլորի համար:

— Արդեն երկու տարի է, ինչ Ձեր թատրոնի դերասան Հովհաննես Հաջինյանը համալրել է անմահացած հերոսների շարքը: Ինչպիսի՞ն նա մնաց Ձեր հիշողության մեջ:

— Ինձ համար շատ դժվար է այդ մասին խոսելը: Նա շատ հրաշալի արտիստ էր, ու այդ կորուստն անդառնալի է մեր եւ իր ընտանիքի, երեխաների համար: Այս ամռան ընթացքում մեր լեհ գործընկերների հետ մի աշխատանք ենք արել: Դա ե՛ւ տեսահոլովակ է, ե՛ւ ֆիլմ` նվիրված Հովհաննեսի հիշատակին: Նախագիծն այդպես էլ կոչվում է` Հովհաննեսի հիշատակին…

— Պարոն Դադասյան, կմանրամասնե՞ք, թե ինչպես ծնվեց  Հովհաննեսի հիշատակին նվիրված նախագիծը:

— Օգոստոսին Վրոցլավի Մնջախաղի թատրոնից հրավիրեցին ինձ, որպեսզի Լեհաստանում անցկացնեմ վարպետության դասընթացներ: Մեր կապերը Լեհաստանի Մնջախաղի թատրոնի հետ դեռ 2019 թվականից կային, երբ մենք իրենց հրավիրել էինք Ծաղկաձորում մեր փառատոնին մասնակցելու, որտեղ իրենք շփումներ էին ունեցել ե՛ւ Հովհաննեսի, ե՛ւ մեր մյուս արտիստների հետ: Երբ Հովհաննեսի՝ պատերազմում զոհվելու լուրն առան, իրենք որոշեցին, որ պետք է նրան նվիրված ֆիլմ եւ տեսահոլովակ նկարահանեն: Իմ մաստեր կլասների ընթացքում էլ մի փոքրիկ բեմադրություն ծնվեց: Այդ բեմադրություններից էլ հատվածներ պետք է ընդգրկվի ֆիլմի եւ տեսահոլովակի մեջ: Ինչպես նաեւ իրենց հետ մենք պայմանավորվեցինք եւ հուշագիր ստորագրեցինք, որպեսզի համագործակցենք երկու թատրոններով: Հույս ունեմ, որ շուտով` հոկտեմբերին, այդ ֆիլմը կլինի: Տեսահոլովակի նախնական տարբերակը նրանք ինձ ուղարկել են, արդեն տեսել եմ, բայց ավարտուն, վերջնական տարբերակը հուսամ` կլինի շուտով:

— 44-օրյա պատերազմից անցել է երկու տարի, ինչ-որ բան փոխվե՞ց  մեր հոգեվիճակում:

— Իհարկե, գնալով ավելի ծանրացավ: Առանց կորստի զգացողության` հնարավոր չէ դուրս գալ այդ վշտի ծանր բեռի տակից: Ցավոք սրտի, ես չտեսա, որ մեր ժողովուրդը խորապես ընկալեր, խորապես սգար: Այդ վիշտն անցավ իր միջով... Ու դրա համար մենք դեռ սարսափելի պրոցեսի մեջ ենք: Մեզ շատ դժվար է հիմա, մի քիչ պետք է ժամանակ անցնի, կողքից նայենք, որպեսզի կարողանանք ընդհանրացումներ անել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում