Պարո՛ն, մենք մատաղացու չենք…ԱՀ ԱԺ նախկին պատգամավորի դիպուկ պատասխանը Լևոն Տեր-Պետրոսյանին

Հանդիպում
Պատերազմից երկու տարի անց ի՞նչ իրավիճակ է այսօր Արցախում, որքանո՞վ են անվտանգ արցախյան սահմանները, ինչպես են Արցախում գնահատում Արցախի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքերին եւ նրա առաջարկները հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արզիկ Մխիթարյանից։

-Տիկին Մխիթարյան, պատերազմից երկու տարի անց ի՞նչ իրավիճակ է այսօր Արցախում, որքանո՞վ են անվտանգ արցախյան սահմանները։
-Իրավիճակն Արցախում նույնիսկ 2 տարի անց հետպատերազմական է, այդ սինդրոմի բոլոր առանձնահատկություններով։ Ոչինչ չի փոխվել և դեռ ավելին՝ ստեղծված անորոշությունն ավելի է սրել մասսայական ապատիան։ Սակայն, այնուամենայնիվ, Արցախցիները կռիվ են տալիս իրավիճակի դեմ, գիտակցելով, որ արդարությունը հաճախ է հիվանդանում, բայց չի մեռնում։ Իհարկե այս արդարության հեքիաթային պատկերացումն է, քանի որ գիտակցում ենք նաև այն հանրահայտ ճշմարտությունը, որ արդարությունը «սրի ծայրին է» …. Ինչ վերաբերվում է սահմանների անվտանգությանը, կասեի, որ Արցախի սահմանները հարաբերականորեն անվտանգ էին, երբ մեր որդիներն ուժով ու արյունով սահման գծեցին ու մեզ ամեքիս հպարտ սահմանապահ կարգեցին, թիկունքին ունենալով Հայաստանն ու ողջ Սփյուռքը։ Վահան էինք Հսյոց Աշխարհի համար և ավելի քան 3 տասնամյակ թույլ չտրվեց, որ պատերազմը մտնի Հայաստանի տարածք։ Ցավոք բոլորը չգիտակցեցին այս աքսիոմատիկ ճշմարտությունը և թշնամին տապալեց մեր միասնական Հայրենիքի Դարպասը՝ Արցախը…. Նշեմ նաև, որ այսօր Աշխարհում անվտանգ սահմաններ չկան, ողջ Երկրագունդը ցնցումների մեջ է։ Արցախում ռուսական խաղաղապահ ուժեր են, որոնք փառք Աստծո, առայժմ ապահովում են մեր ժողովրդի անվտանգությունը։ Շնորհակալ ենք…
 
-Ի՞նչգնահատական կտաք Արցախի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած մտքերին եւ նրա առաջարկներին։
-Արցախցինեն օրն ի բուն շունչը պահած սպասում են, թէ այս կամ այն քաղաքական խարիզմատիկ գործիչն ինչ է մտածում կամ ասում մեր ճակատագրի մասին։ Համակ ուշադրությամբ լսեցի Լևոն Տեր-Պետրոսյանին և տարօրինակ ցգացումներ ապրեցի։ Նրա խոսքում մեկ կարծես փայլատակում էին առանձին ճշմարիտ մտքեր, գերազանցապես երբ խոսքը վերաբերվում էր իշխանությունների կողմից բանակցությունների մանրամասների տեղեկատվության գաղտնիությանը, չնայած չենք կարծում, որ ինքը ևս չտեղեկացվածներից է… Մյուս կողմից պարզապես ցնցված էի նրա այն դատողություններից, որ Արցախի կարգավիճակի հարցն ավարտված է, որ անհրաժեշտ է ստորագրել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից առաջարկվող պայմանագրերը, որով ինքնակամ
Արցախը հանձնվում է պատմական ճանաչում ունեցող հոշոտող գայլերին և որով իբր Հսյաստանը փրկում ենք նոր, ավելի ծանր իրավիճակներից… Ցնցված էի, ուզում էի ճչալ, գոռալ, խենթանալ այդ դաժան սառնասրտությունից… Ոչ մի ցավ, կարծես ոչ մի ափսոսանք, ոչ մի կարեկցանք…Տպավորություն էր, որ խորթ մոր զավակներ ենք, որոնք անխուսափելիորեն պետք է զոհաբերվեն…Պարադոքս է, որ ԼՏՊ-ն գտնում է, որ   արցախյան հիմնախնդրի լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում է, եւ, որը, ցավոք, ըստ նրա կորցրել են։ Զարմանալի է, որ նա ոչ մի մտահոգություն չի ապրում, թե ով կգտնի այդ բանալին եւ ով օգնական կլինի Արցախին։
Իբրև Արցախցի մտավորական, Ղարաբաղյան շարժման ակունքներում կանգնած ակիվ հայուհի, որը ժամանակին հավատացել ու վստահել է 88-ի ԼՏՊ-ին, արցունքն աչքերիս կհարցնեի… եթե Արցախյան գոյամարտի 3 պատերազմների տասնյակ հազարավոր զոհերն ու վիրավորները չեն հագեցրել արյունարբու հրեշի ծարավը, մենք՝ 150 հազարս ևս զոհաբերվելով, արդյո՞ք փրկվում է Հայաստանս… Լ.Պետրոսյանը Արցախցիներիս դնում է ծանր դիլեմայի առաջ, որ եթե մենք չենք զոհաբերվում, Հայաստանն ընկնում է ավելի ծանր իրավիճակի մեջ։ Ղարաբաղյան շարժման պարոն «ռահվիրա», միթե՞ 88-ին այս էիք ակնկալում ու կանխորոշում… Պարո՛ն, մենք մատաղացու չենք…

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=237509&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ