«Երկիրը կորցնելու վտանգից արթնացել է հայի ոգին». ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Տեսանյութեր

«Իրավունքը» հյուրընկալվել էր Մոսկվայի Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի «Տապան» թանգարան եւ զրուցել թանգարանի տնօրեն, նկարիչ ԴԱՎԻԹ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Բաղդասարյան, հիմնականում ովքե՞ր են թանգարանի այցելուները:

— Տարբեր մարդիկ են այցելում: Հիմնականում ժողովուրդը, որ գալիս է եկեղեցի, իրենք սովորաբար նաեւ մեր թանգարան են այցելում: Շատ ժամանակ ռուս այցելուներ էլ ենք ունենում: Իրենք արդեն գիտեն, որ այստեղ անցկացվում են տարբեր ցուցադրություններ: Թեեւ Մոսկվայի հայկական եկեղեցուն կից է մեր թանգարանը, բայց այստեղ անցկացվում են ոչ միայն եկեղեցական, այլ նաեւ տարբեր բնույթի ցուցադրություններ, որը նաեւ իր հաճախորդին է բերում մեր թանգարան: Այդ առումով գոհ ենք, այցելուներ շատ ունենք:

— 44-օրյա պատերազմի ժամանակ այցելուների թիվը պակասե՞ց, թե՞ ավելացավ:

— Թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ եւ թե՛ հիմա շատ են մեր այցելուները: Երկիրը կորցնելու վտանգից արթնացել է հայի ոգին, եւ շատացել են մեր թանգարանի այցելուները: Երեխաներին են բերում` ծանոթացնում են մեր մշակույթին, որովհետեւ զգում են, որ կարող են կորցնել այն արժեքավորը, որ ունենք: Բերում են իրենց ռուս ընկերներին, ցույց են տալիս մեր ազգային արժեքները, որովհետեւ ադրբեջանցիները խաբում են, ասում են` իրենցն է: Թանգարանն այդ առումով դառնում է ստրատեգիական կարեւոր նշանակություն ունեցող մշակութային օջախ: Սկզբում ինձ համար այցելուների շատանալն անսպասելի էր, բայց հետո հասկացա, որ մեր թանգարան այցելելու պահանջը շատացել է, որովհետեւ մարդիկ արդեն զգում են երկիրը կորցնելու վտանգը: Ու այդ կողմից ավելի կարեւոր է դառնում մեր աշխատանքը:

Այցելուները հիմնականում ինչի՞ վրա են առավել շատ ուշադրություն դարձնում:

— Տարբեր են... Մարդիկ կան, որ իրենց նկարներն են հետաքրքրում, մարդիկ կան խաչերն ու խաչքարը, կամ Կոմիտասի, Եկմալյանի արձանները: Ըստ նախասիրության, թե ով ինչ է նախընտրում:

Միայն հա՞յ նկարիչների ցուցահանդես է լինում:

— Մեզ մոտ ոչ միայն հայ նկարիչների, այլեւ ռուս նկարիչների ցուցահանդես է լինում:

Համագործակցում եք կայացա՞ծ նկարիչների հետ, թե՞ սկսնակ նկարիչների էլ եք տեղ տալիս:

— Մենք ունենք տարբեր ծրագրեր: Օրինակ, կան երիտասարդական ցուցադրություններ, որտեղ մասնակցում են շատ երիտասարդ նկարիչներ, որոնք նոր են ավարտել ուսումը եւ նկարչության ասպարեզում դեռ չեն կայացել: Բայց, իհարկե, մեծ դահլիճը հատկացնում ենք արդեն կայացած նկարիչներին: Շատ նկարիչներ կան, որոնք համագործակցում են մեր թանգարանի հետ:

Մասնավորապես՝ Հայաստանի նկարիչների հետ համագործակցո՞ւմ եք:

— Մեծամասամբ Ռուսաստանի նկարիչների հետ է լինում մեր համագործակցությունը, բայց Հայաստանից էլ կան նկարիչներ, որոնց հետ շփվում ենք: Մենք շփվում ենք Հայաստանի նկարիչների միության հետ, Հայաստանի թանգարանների հետ: Իհարկե, Հայաստանի այս վերջին դեպքերի տխուր վիճակը անդրադարձավ նաեւ մեզ վրա: Գարնանը մեզ պետք է այցելեր Հայաստանի նկարիչների միությունը: Հիմա սպասում եմ` տեսնենք դեկտեմբերին կստացվի, թե` ոչ:

Մինչ մեր հարցազրույցը՝ ես տեսա, որ պայմանավորվում եք համերգային ծրագրի համար: Շա՞տ են նման առաջարկները:

— Այո, մենք շատ համերգներ ենք ունենում մեր թանգարանում: Արդեն ավանդույթ է դարձել` մեծ տոներին համերգային ծրագրով հանդես գալը: Մարդիկ գիտեն, որ մենք միշտ այդ օրերը համերգային ծրագրերով ենք հանդես գալիս, եւ գալիս են ներկա գտնվելու: Առաջիկայում Թարգմանչաց տոնն է՝ հոկտեմբերի 8-ին: Մեծ համերգ է լինելու, որին պատրաստվում ենք: Մայրերի տոնն ենք նշում, Սուրբ ծնունդը, Զատիկը: Ճիշտ է, այս մի քանի տարիներին պանդեմիան խանգարեց մեր ծրագրերը, բայց մենք մեր փորձն ունենք եւ հետաքրքիր ձեւով ենք անցկացնում տոնական օրերի միջոցառումները:

Հիմնականում ի՞նչ բովանդակությամբ համերգներ են լինում:

— Հոգեւոր թեմայով, ջազային բենդեր են գալիս… Եղել է, որ Հայաստանից էլ են եկել երաժշտական խմբեր, բայց հիմնականում Ռուսաստանից են գալիս:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

— Մեր ցուցահանդեսների շարքը մինչ տարվա վերջ արդեն պատրաստ է: Իսկ մյուս տարվա համար դիմումները նախօրոք ենք ընդունում, թե որ շրջանում ով է լինելու, որպեսզի նախատեսենք: Թեեւ Ռուսաստանում սոցցանցերն այդքան էլ լավ չեն աշխատում, բայց տարբեր կայքերում տեղադրում ենք մեր անոնսները: Մարդիկ տեսնում եւ գալիս են: Ի դեպ, մեզ մոտ նաեւ դասախոսություններ էլ են անցկացնում:

Ի՞նչ թեմայով են լինում այդ դասախոսությունները:

— Մեր թանգարանում հիմնականում արվեստին նվիրված դասախոսություններ են լինում:

Հայ-ադրբեջանական առկա «հարաբերությունները» Մոսկվայի հայ մշակութային կյանքում լարվածություն չե՞ն առաջացնում:

— Մի քանի օր առաջ եղավ կոնֆերանս, որը նվիրված էր Արցախի մշակույթին: Պրոֆեսորները եկել էին տարբեր տեղերից` Հայաստանից, Ռուսաստանի քաղաքներից: Պատրաստվելու ժամանակ, երբ ազդագիրն արդեն կար, մեր «հարեւանները» դիմել էին ՌԴ-ին, որ թույլ չտա, որպեսզի տեղի ունենա այդ կոնֆերանսը:

Իսկ ի՞նչ կասեք հայ-ռուսական մշակութային հարաբերությունների մասին եւ դրանում Ձեր թանգարանի մասնակցությանը:

— Մշակութային մասով ամեն ինչ շատ լավ է: Նովոսիբիրսկի գեղարվեստի թանգարանից մի քիչ առաջ եմ եկել, որտեղ մեծ ցուցահանդես անցկացրինք: Այնտեղ եղել են մեր նկարները, մեր սրբությունները: Շատ լավ տպավորություններով վերադարձանք:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Մոսկվա-Երեւան

Ի ԴԵՊ

«Տապան» թանգարանը գործում է 2017 թվականից, որի բացումը նվիրված էր Հայ Առաքելական Ուղղափառ եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի 300-ամյակին՝ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախաձեռնությամբ եւ օրհնությամբ:

Թանգարանի քրիստոնեական մասունքների սրահում պահվում են ողջ քրիստոնեական աշխարհի ամենամեծ սրբություններից մեկը՝ Տիրոջ Խաչը՝ Խաչի մասնիկով, Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները եւ այլն: Պատկերասրահում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Գեւորգ Բաշինջաղյանի, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի եւ այլ հայտնի հայ արվեստագետների աշխատանքները: Գրականության, ինչպես նաեւ տպագրության զարգացման բարձրագույն աստիճանի օրինակ են գրքերը՝ թե՛ ձեռագիր, թե՛ տպագիր:

Թանգարանի պատերի ներսում եղել են ժամանակավոր ցուցադրություններ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գանձարանից, Կոմիտասի թանգարանից:

Թանգարանի հավաքածուն մշտապես համալրվում է եկեղեցու հովանավորների եւ ծխականների շնորհիվ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում